Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՍ ԻՄ ՎԱՌՎԱԾ ՏԱՆ ԲԱԿՈՒՄ ԷԼ ԿԱՊՐԵՄ, ՄԻԱՅՆ ԹԵ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՀԱԴՐՈՒԹ

15/10/2021
- 15 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հադրութցիները բողոքի հերթական ակցիան են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Պատերազմի ժամանակ նրանք չեն հասցրել անգամ մի ճամպրուկ հանել իրենց տներից: Հայտնի պատմություններ կան այն մասին, որ ադրբեջանցիների ոտքը Հադրութ չի մտել. անհասկանալի հանգամանքներում հադրութցիներին հրահանգել են հեռանալ իրենց տներից:

Պատմում են, որ քաղաքացիական հագուստներով, ոչ թե Արցախի բարբառով, այլ գրականՙ Հայաստանի հայերենով խոսող ինչ-որ անձինք մտել են իրենց գյուղերն ու Հայաստանի իշխանությունների անունից հրահանգել արագ դուրս գալ տներից: Հադրութցիներն էլ կարծել ենՙ մի քանի օրից վերադառնալու են, ու շատերը մի ձեռք հագուստով են դուրս եկել իրենց բնակավայրից:

Անցել է մեկ տարի: Ինչպես Արցախի օկուպացված մյուս շրջանների, այնպես էլ Հադրութի բնակիչները բնակարանի, կեցության, աշխատանքի խնդիրներ ունեն:

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության ղեկավար Լեւոն Հայրյանը բողոքի ակցիայի ժամանակ ասաց. «Եթե Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ Ղարաբաղը, որպես առանձին միավոր, այլեւս գոյութուն չունի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էՙ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է եղել ու այդպես էլ կմնա,ես էլ ասում եմՙ եթե Արցախի այս փոքրիկ հատվածը չմտնի Հայաստանի կազմի մեջ կամ գոնե անկախ չլինի, Արցախում հայ չի մնալու»:

Հադրութցիները դժգոհում են. կառավարության որոշման համաձայնՙ ամսական իրենց տրամադրվող 68.000 հազար դրամը հունիսից դարձրել են 25.000, իսկ օգոստոսից չեն ստանում բնակարանների վարձակալության համար տրամադրվող 30.000 դրամը:

Կառավարության շենքից ոչ ոք չիջավ ու հադրութցիների հարցերին չպատասխանեց. ցուցարարները լ շարժվեցին ՄԱԿ-ի գրասենյակՙ պահանջելով իրենց տրամադրել փախստականի կարգավիճակ:

20.000 հադրութցի է հեռացել իր բնակավայրիցՙ Հադրութում թողնելով տասնամյակների ստեղծածն ու կառուցածը: Նրանց մի մասը տեղափոխվել է Ստեփանակերտ, մյուսները տնից տուն են տեղափոխվում Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում: Սոցիալական աջակցության ծրագիրն ավարտվել է, իսկ նոր նախագծի համաձայնՙ անչափահասները ստանալու են ամսական 50.000, չափահասներըՙ 25.000 դրամ: Ծրագիրը ե՞րբ կյանքի կկոչվի, հայտնի չէ: Հադրութցիների մի մասը որպես փախստական է երեսուն տարի առաջ է բնակություն հաստատել Հադրութում. հիմա նորից են կորցրել տասնամյակների ստեղծած տուն ու տեղը:

Հադրութցիներն ուզում են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրը: Նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը վերաբերում է տեղահանվածներին. նրանք կարող են վերադառնալ իրենց բնակավայրերը: «Իմ տունը թող վառած լինի, ես իմ բակում կապրեմ, մենակ թե իմ տուն վերադառնամ: Ռուսաստնին ոչ ոք չի հարցնումՙ դու երաշխավոր ես կանգնել արցախցու անվտանգության, գերիների վերադարձի, տեղահանվածների վերադարձի համար, ի՞նչ եղավ, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ»,- բողոքում են հադրութցիները:

Նրանք ասում ենՙ Հայաստանի իշխանութուններին մենք չենք ընտրել, չենք էլ ճանաչում նրանց, բայց այսօր նրանք են որոշում մեր ճակատագիրը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ … ՀՀ-ՈՒՄ

Հաջորդ գրառումը

Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական