Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ … ՀՀ-ՈՒՄ

15/10/2021
- 15 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան միջավայրի նախկին ու ներկա պաշտոնյաներ, տնտեսության ու գյուղոլորտի ներկայացուցիչներ, առողջապահության ու կրթության մասնագետներ, սպորտի ու մշակույթի գործիչներ, մի խոսքովՙ հանրության որոշ հատված այսօր էլ իր անշարժ ու շարժական գույքով, ապրել-ցուցադրվելու տեսքով կարելի է ոչ միայն դրամային, այլեւ դոլարային առումով միլիոնատերերի ու անգամ միլիարդատերերի շարքին դասել: Հենց միայն հանրության տեսադաշտում երթեւեկող հարյուրավոր մեքենաներից յուրաքանչյուրը 50-60 միլիոն դրամ արժե, դրանց տերերի առանձնատները հարյուր միլիոնավոր դրամներով են գնահատվում, դոլարների պարագայումՙ 4-5 միլիոն ու ավելի: Հյուրանոցներ ու ռեստորաններ, շենք-շինություններ կան, որոնց արժեքները թեեւ դժվար է գնահատել, սակայն տասնյակ միլիոնավոր դոլարների մասին հիշատակումները բոլորովին էլ հիմնազուրկ չեն: Այնպես որ պատկեր է ուրվագծվում, որ հայաստանցին այնքան էլ անհույս ու աղքատ չէ, ինչպես ներկայացնում են տնտեսությունից ինչ-որ բան պատկերացնող ոմանք: Հատկապես եթե նկատի ունենանք, որ մեզանից յուրաքանչյուրից սկսած մինչեւ հեռավոր հարազատներն ու ծանոթները հիմնականում նաեւ սեփական բնակարաններ ու համեստ առանաձնատներ ունեն, նաեւՙ աղքատության գնահատականի պարագայում հաշվառվող երկարատեւ օգտագործման գույք, որտեղ նկատի է առնվում հեռուստացույցն ու գազա-էլեկտրական վառարանից մինչեւ սառնարանն ու լվացքի մեքենան, մնացյալն ինքներդ հիշեք:

Այսուհանդերձ մեզանում մի միջավայր է ձեւավորվել, երբ իրական ունեւորները խուսափում են իրենց հարուստ կոչվող համարել, որի վկայությունն է այսպես դասվող միլիոնատերերի առանձնացումը եւ դրան հակառակ իրական աղքատների առանձնացումը: Վերջիններս այս կարգավիճակում են բացառապես պետությունից ստացածի առումովՙ կենսաթոշակառուներ, ուսանողներ, գործազուրկներ, թեեւ օրվա ընթացքում նրանցից ոմանք էլ ինչ-որ աշխատանքների դիմաց որոշ վարձատրություն ստանում են. սկսած օրավարձով աշխատելուց մինչեւ տնային այցելություններով էլեկտրասարքավորումների վերանորոգնում ու մանրավաճառություն, երբեմն անհավանական ծառայությունների առաջարկում ու մատուցում: Օրն ավարտվում է տան մոտակայքի առեւտրի կետ, առավել հաճախՙ սուպերմարկետ այցելությամբ, տնեցիներին մասամբ ուրախացնելու ու սեփական համեստ ցանկությունը բավարարելու պահանջով, գուցեՙ անհրաժեշտությամբ:

Տանը սեղանի շուրջ ու հեռուստացույցի առջեւ նստած կարելի է ասել. – դե լավ են ապրում էլի այս դանիացիները, որոնց երկրի ու մարդկանց մասին հեռուստատեսային հաղորդում է հեռարձակվում այդ պահին: Յուրաքանչյուրս ենք նման պահեր ապրում, հիանում այդ երկրի ցուցանիշներով, մարդկանց առօրյայով, տնտեսության կայացվածությամբ, կրթության, առողջապահության ու մարզական հաջողություններով: Տարածքով երկիր մոլորակի 130-րդ պետությունն է, ՀՀ-նՙ 139-րդ, բնակչությամբՙ համապատասխանաբար 114-րդ եւ 135-րդ, ինչ-որ առումով մոտ ու համեմատելի: Օգտվենք ՀՍՀ հանրագիտարանի «Դանիա» հոդվածից, ուր ասվում է, որ երկրում զարգացած է մեքենաշինությունն ու քիմիական ոլորտը, որը հիշեցնում է ՀՍՍՀ տնտեսությունը: Ավաղ, այսքանով զուգահեռներն ընդհատվում են, քանզի նշվում է, որ գյուղատնտեսությանը բնորոշ են բարձր մթերատվությունն ու ապրանքայնությունը: Երկիրը մեկ շնչին ընկնող կաթի, մսի ու յուղի արտադրությամբ աշխարհում գրավում է 2-րդ տեղը, զիջելով դարձյալ ոչ մեծ երկիր Նոր Զելանդիային:

Երբ տարիներ առաջ այն ժամանակ դեռ գործող ՀՀ գյուղանախարարությանը դիմեցի ոլորտում այս ճյուղը խթանելու ու զարգացնելու առաջարկով, պատասխանն առավել քան տարօրինակ էր. երկրում չկա լիարժեք անասնակեր ու խոզերի գլխաքանակ: Անցել է յոթ տարի եւ 44-օրյա պատերազմից հետո էլ գերծանր վիճակ. արոտավայրերի որոշ մասի կորուստ ու անասնագլխաքանակի հարկադիր սպանդ, գյուղաբնակների առօրյայի անորոշություն: 4-րդ տարին գերակտիվացված ՀՀ քաղաքացուս հետեւյալ հարցինՙ որտե՞ղ ու ի՞նչ ձեւով է Դանիան վերջին տասնամյակների յուրաքնաչյուր տարում 1,6 մլն տոննա միայն խոզի միս արտադրում, հավելյալ թռչնի ու տավարի միսը, մասնագիտական կառույց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այդպես էլ պատասխան չի տալիս: Փոխարենը հիշեցնում են խաղողիՙ իրենց բնորոշմամբ աննախադեպ բերքը, որը պատուհաս է դարձել հազարավոր խաղողագործների ու մթերողների համար:

Ահա այստեղ է, որ հարկ է փնտրել ինչպես դառնալ միլիոնատեր… ՀՀ-ում հարցի պատասխանը, հիշելով հանրահայտ «առաջին միլիոնի մասին մի հարցրեք» երկիմաստ ակնարկը: Այն պարունակում է ինչպես գործարարության ծավալման նախնական շրջանում գործընթացների հանդեպ որոշակի զանցառուա-հանցակազմային քայլեր, այնպես էլ աշխատանքային ծանրաբեռնվածության վիճակ, որից ծնվում է ոմանց անորոշությունն ու հուսալքությունը:

Քաղաքաբնակ 77-ամյա ընկերս իր տնամերձից հավաքած մոտ 100 կգ խաղողից 65 լիտր գինու հումք է ստացել, չեչից էլ օղի թորել: Ի՞նչ անի գյուղաբնակ խաղողագործը, որի բերքը նշվածի 100-ապատիկն է. պահանջվող տարաներ չունի, գինու տակառները թանկ են, շշալցումն ու պիտակները նույպես: Այստեղ է, որ պետությունն անելիք ունի. առաջարկվող պայմաններով, որը շատ հաճախ բարեփոխումներ է անվանում, հումք արտադրողին զորավիգ լինել, նրան կտրել մթերողների սարդոստայնն ընկնելուց: Պարզ հաշվարկ կատարենք. 1 հա խաղողի այգու միջին 10 տոննա բերքի դիմաց խաղողագործի ակնկալիքը 1,3 մլն դրամ է: Մթերողը 1 կգ խաղողի հյութից ստացված 0,7 լիտր շշալցված գինին վաճառում է միջինը 1800 դրամով, երբ խաղողատեր-գինեգործի մոտ անգամ դրա կես գնով վաճառքը հեկտարի բերքի պարագայում 1,3 մլն դրամի դիմաց 5-6 մլն դրամ է կազմում, պետության ակտիվ հոգածության պարագայումՙ անգամ ավելին: Այստեղ է, որ բախվում են մանր արտադրողների ու խոշոր վերամշակողների շահերը: Թե ում կողմում է պետությունն իր կառույցներով ու պաշտոնյաներով, պարզից էլ պարզ է. այստեղ ի շահ խաղողագործի լինի թե կաթ ու միս արտադրողի, ծրագրեր չեն իրականացվում, այդկերպ գյուղաբնակը մնում է իր հոգսերով, փոքր ու միջին գործարարությունը թափ չի հավաքում, գներն են աճում: Տարբեր հեռուստաալիքների հաղորդումների օգնությամբ ծանոթանում ենք արտերկիրների անհատ ֆերմերների աշխատանքների արդյունքներին, որոնց մառաններում ու պահեստներում հարյուրավոր տոննաներով ու տասնյակ հազարավոր շշերով արտադրանք է պահեստավորված, երբ մերոնց ցուցադրածն ընդամենը անտառից հավաքած մոշի կամպոտն ու չորացրած ավելուկն է: Ավա՜ղ…

Թերթի սահմանափակ տարածքը չչարաշահելու նպատակով արդեն հիշատակված Դանիայից մեր հանրությանն այսօր առաջնահերթ մտահոգող հետեւյալ թիվը ներկայացնեմ. խաղաղասեր հարեւաններ ունեցող այս երկրի վերջին տարիներից յուրաքնաչյուրի ռազմական ծախսերը 4-5 միլիարդ դոլարի սահմաններում է, այն, ինչ երազում է մեզանից յուրաքանչյուրը, անգամ ռազմատենչ հարեւանների կողմից խաղաղ գոյակցության խոսքերի պարագայում:

12.10.2021թ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱ ՈՐ ՌՈՒՍ ԽԱՂԱՂՊԱՀՆԵՐԻ ՄԱԶԸ ԾՌՎԵՐ…

Հաջորդ գրառումը

ԵՍ ԻՄ ՎԱՌՎԱԾ ՏԱՆ ԲԱԿՈՒՄ ԷԼ ԿԱՊՐԵՄ, ՄԻԱՅՆ ԹԵ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՀԱԴՐՈՒԹ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՍ ԻՄ ՎԱՌՎԱԾ ՏԱՆ ԲԱԿՈՒՄ ԷԼ ԿԱՊՐԵՄ, ՄԻԱՅՆ ԹԵ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՀԱԴՐՈՒԹ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Կարդում եմ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները. դրանք ոնց որ կինոյի վերջի՝ «հետաքրքիր դրվագներ նկարահանման ընթացքից կամ կադրեր, որ դուրս...

ԿարդալDetails

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025

Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք. Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական