Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ՞ ԹԱԼԻԲՆԵՐԻ ՀՌՉԱԿԱԾ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆԸ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թալիբների (1) շարժման փաստի հետ առերեսվելու եւ Աֆղանստանում վերջիններիս իշխանության գալու հեռանկարը վաղուց էր հետապնդում Իրանին:

Իրանի պատկերացումները սահմանակից Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ չեն սահմանափակվել միայն անվտանգության ու ռազմական ոլորտներին առնչվող տեղեկատվությամբ: Ավելի քան չորս միլիոն անօթեւան աֆղանների ապաստան տված Իրանը նաեւ հմտորեն տիրապետում է Աֆղանստանի ազգամիջյան հարաբերություններով պայմանավորված նրբություններին ու այդ երկրում բնակվող էթնիկ տարրերից յուրաքանչյուրի, այդ թվումՙ փաշթունների, տաջիկների, ուզբեկների ու հազարների հետ երկխոսելու եւ հարաբերվելու հմտություններին:

Ուստի, բնավ էլ պատահական չէր, որ պաշտոնական Թեհրանը, գնահատելով մերձավորարեւելյան տարածաշրջանի, այդ թվում ՙ Աֆղանստանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Բայդենիՙ իր նախորդներից տարբերվող քաղաքականության հեռագնա նպատակները, թալիբների հետ գաղափարախոսական, մշակութային ու ազգային առանձնահատկությունների տեսակետից խորը հակասությունների մեջ գտնվելով հանդերձ, վերջիններիս հետ բնականոն հարաբերություններ հաստատելու ուղղությամբ անշեղ գործընթաց էր սկսել, որի ամենատպավորիչ զարգացումը թալիբենրի շարժման հիմնադիր Մոլլա Աբդոլղանի Բարադարի գլխավորած պատվիրակության դեռեւս 2021 թվականի հունվարի 30-ին Թեհրան այցելությունն ու Իրանի բարձրաստիճան ղեկավարության հետ վերջինիս հանդիպումներն էին:

Իսկ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին թալիբների հետ Իրանի մերձենալու փորձերը գնահատում էր որպես նշված իսլամական ծայրահեղական խմբավորման հետ Թեհրանի քաղաքական հաճոյաբանության դրսեւորում: Մյուս կողմից, Աֆղանստանի պաշտոնական շրջանակները փաստացի ապացույցներով չամրագրված հայտարարություններով պնդում էին, որ Իսլամական Հեղափոխության Պահապան Կորպուսը (ԻՀՊԿ) ռազմական օգնություն է ցուցաբերում թալիբներին:

Այսօր, երբ Իրանի հետ սահմանակից Աֆղանստանում մարտնչող գաղափարախոսությամբ թալիբների ներկայությունն այլեւս անհերքելի փաստ է, Թեհրանը վերջնականապես ճշգրտում է Թալիբան շարժման նկատմամբ իր պաշտոնական դիրքորոշումը:

70-ականների վերջերին թալիբներն իրենց լեգիտիմությունն ստացել էին միայն Պակիստանից, Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից: Սակայն այսօր, կարծես շատերն են հերթ կանգնել թալիբների հռչակած Աֆղանստանի Իսլամական Էմիրության (ԱՖԻՍԷՄ) (2) նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու համար:

Իրանի նորընտիր նախագահ Ռայիսին արդեն առիթ ունեցել է իր ռուսաստանցի ու չինացի գործընկերների նման ԱՖղանստանում տեղի ունեցածը գնահատել որպես ԱՄՆ ռազմական պարտություն, եւ առանց թալիբների մասին խոսք ասելու հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակը կնպաստի Աֆղանստանում կայուն անվտանգության ու խաղաղության վերականգնմանը: Մինչ այդ, Իրանի ԱԳ նախարարի օգնականն էլ աֆղանական Հերաթ քաղաքը վերահսկողության տակ վերցրած թալիբներին անվանել էր «Իսլամական էմիրության ուժեր»:

1) Փաշթունների շրջանում սկիզբ առած ԹԱԼԻԲԱՆ անվանումը [-ան] վերջավորությամբ հոգնակի բառ էՙ «թալիբներ» իմաստով, որը հայերենով գիտակցաբար ու իրավացիորեն այդպես էլ թարգմանվում ու կիրառվում է: Սակայն, մի շարք լեզուներում ԹԱԼԻԲԱՆ բառը չի ընկալվում որպես հոգնակի, որի պատճառով էլ երկրորդ անգամ ստանում է հոգնակերտ մասնիկ: Առաջարկվում է հայերենով չկիրառել «թալիբաններ» սխալ կազմությունը եւ օգտագործել միայն ԹԱԼԻԲԱՆ կամ ԹԱԼԻԲՆԵՐ ձեւերը:

2) «Աֆղանստանի Իսլամական Էմիրություն» անվանումն այլեւս անառարկելի իրողություն է, որը հաճախ է հանդիպելու հայատառ հրապարակումներում: Առաջարկվում է այդ բառակապակցության երեք ձայնավորներից բաղկացած ԱԻԷ հապավման փոխարեն, որը հայի մոտ ձեւավորված ձայնային ապարատից արտաբերվելիս հորանջ է առաջացնում, հապավել հայերենի համար ավելի բարեհունչ ԱՖԻՍԷՄ հնչյունախմբով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՕՏԱՐՎՈՒՄ Է ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՕՏԱՐՎՈՒՄ Է ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական