Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆՈՒՄ»

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայերն իրանական Ատրպատականում ապրել են դարեր շարունակ ու այսօր էլ այդ ծաղկուն գաղութից մնացած փոքրաթիվ համայնքով շարունակում են օտար ափերում բարձր պահել հայի պատիվը։

Բնականաբար, գոյաբանական առանձնահատկությունների բերումով հարթ չի եղել հայերի ու Ատրպատականի տեղաբնակների միջեւ համակեցությունը։ Եվ այսօր հայերի թվաքանակի նոսրացումը կարելի է բացատրել նաեւ այդ համագոյակցության հետեւանքով։

Հայերի ու Ատրպատականի թյուրքախոս տարրերի միջեւ շփումների արդյունքում, թե՛ հայերի եւ թե՛ տեղաբնակների մոտ ձեւավորվել են միմյանց վարքն ու կեցությունը բնորոշող լեզվական միավորներ, որոնցով կարելի է այդ հարաբերությունների մասին պատկերացում կազմել։

Հատկանշական է 20-րդ դարի սկզբին Թավրիզում ծնված անվանի բանաստեղծուհի Փարվին Էթեսամիի ներքոգրյալ չափածո խոսքը, որը վկայում է հայերի վայելած հարգանքի մասին.

Քարոզիչը դիմեց որդուն ու հարց տվեց մի անգամ.

– Գիտե՞ս որդիս, ո՞վ է արդյոք մուսուլմանը պատվական։

Նա պիտ լինի ազնիվ, արդար, ժողովրդին ծառայող,

Երկրպագի իր ողջ կյանքում, լինի խոնարհ անսահման։

Որդին ասաց, -այս որակով մեր քաղաքում բովանդակ

Մուսուլմանը մեկն է միայն, այն էլ հայ է իսկական։

տրպատականցի տեղաբնակների մոտ քրիստոնյա հայը, շնորհիվ իր դավանած կրոնի, դիտվել է որպես եվրոպական ու արեւմտյան բարքերի կրող, եւ նրան է վերագրվել այդ աշխարհամասին բնորոշ հատկություններ։ Թերեւս դա է պատճառը, որ թյուրքերենում թեւավոր խոսքի արժեք է ստացել  [Ermənilik yaxşıdır, qıyamətdə dadı cıxmasa] «հայ լինելը լավ է, միայն թե ահեղ դատաստանի ժամանակ համը դուրս չգա» ասացվածքը, որը վկայում է հայերի եվրոպական կենցաղավարության մասին։ Դրա մասին է վկայում նաեւ Ատրպատականում լոլիկի անվանումը, որը պարսկերենով կոչվում է  [goje farangi] «եվրոպական միրգ», իսկ Ատրպատականի թյուրքերենովՙ  [Erməni badımcanı] «հայկական սմբուկ», քանի որ այդ մշակաբույսը Կաջարական դինաստիայի օրոք Պարսկաստան է ներմուծվել Եվրոպայից։ Ի դեպ, ժամանակին Իրանում լոլիկը կոչվել է նաեւ  «հռոմեական սմբուկ»։ Այս անվանումն այսօր կիրառվում է Աֆղանստանում։ Հավելեմ նաեւ, որ լոլիկի հայկական անվանման պատճառով, Իրանի առավել պահպանողական շրջանակների համար տեւական ժամանակ այդ մշակաբույսը դիտվում էր որպես իսլամի կողմից արգելված մթերք։ (Թեմայից չշեղվելու համար, չէի ցանկանա մանրամասն խոսել նաեւ Եվրոպայից կարտոֆիլի (ալուքրա) Իրան ներմուծման մենաշնորհըՙ հանձին հայազգի իրանական դիվանագետ Մելքոմ խանի, հայերին վերագրելու փաստի մասին)։

Սակայն, կան նաեւ հայերին ուղղված ոչ այնքան հարգալից արտահայտություններ, որոնցից էՙ  [Erməni dığası kimi qabağa gəlməkdən dala gedər] «Հայի տղայի նման, առաջ գալու փոխարեն, հետ է գնում» ասացվածքը, որտեղ «հայի տղա» բառակապակցությունն իր անհարգալից իմաստով հավասարազոր է հայերենով հնչող «թուրքի լամուկ» արտահայտությանը։

Թավրիզի թյուրքերենով  [Canı boşluqdan erməniyə dayı deyir] «Ծուլության պատճառով հային քեռի է ասում» ասացվածքին համապատասխան արտահայտություն հայերենում չգտա, եւ այն «էշին քեռի ասել» հայերեն դարձվածքի հետ որեւէ կապ չունի։ Դրա մասին են վկայում շահադիտական իմաստ պարունակող ադրբեջաներեն (Erməniyə dayı de, arxı keջənə kimi) «Մինչեւ առվակն անցնելը հային քեռի ասա» եւ (Erməniyə əl ver, ջayı keջənə qədər) «Մինչեւ գետն անցնելը հայի ձեռքը սեղմիր» դարձվածքները։

Դառը ճակատագրի բերումով արհավիրքներին միշտ պատրաստ հայի զգաստ կեցվածքից ելնելով է, որ թավրիզցիները թյուրքերենով կազմել են  [Erməni qalxanda bir yoldan qalxar] «Վերկենալիս, հայը միանգամից է կանգնում» թեւավոր խոսքը։ Եվ քանի որ բազում կոտորածների ականատես հայի համար արյան տեսարանը նախազգուշացնող ազդակ է համարվում, թյուրքերենով հորինվել է նաեւ  [Erməni qan gՓrՖb] «հայը արյուն է տեսել» արտահայտությունը։

Ատրպատականի տեղաբնակներն ունեն նաեւ հային ուղղված հայհոյանքՙ «հայը արտաթորանքի ջրաղաց է» անիմաստ ձեւակերպումով։ Սակայն, այն պահից, երբ հայերն ի պատասխան դրա, հանգավորված բառերով սկսեցին ավելի վիրավորական խոսքով հակադարձել, այլեւս այդ հայհոյանքը դադարեց իր փաստացի գոյությունը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի հրահրած պատերազմի օրերին, Ատրպատականի որոշ քաղաքներում ծայր առած ադրբեջանանպաստ հանրային ելույթներին զուգահեռ, գտնվեցին նաեւ հայերի հետ համակեցության բարի ավանդույթները ջերմորեն հիշող ու շիկացած մթնոլորտի հակազդմանը նվիրված տեղաբնակներ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՎԻՑ ՈՒ ՈՂԲԻՑ ԱՆԴԻՆ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ՞ ԹԱԼԻԲՆԵՐԻ ՀՌՉԱԿԱԾ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ՞ ԹԱԼԻԲՆԵՐԻ ՀՌՉԱԿԱԾ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական