Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական եւ ոչ քաղաքական փոխակերպումների ժամանակներ ենք ապրում: Միայն նայելով խորհրդարանին ու լրատվամիջոցներին անգամՙ կարելի է այս եզրահանգմանը գալ:

Նոր խորհրդարանն այդ տրանսֆորմացիայի արդյունք է, երբ երկու կողմում գտնվող ուժերը դեռ պայքարում են դոմինանտության համար, իրար ոչնչացնելու մարմաջով չնկատելով եւ չգիտակցելով, որ այլՙ առավել նոր պահանջներ ունեցող ժամանակի մեջ ենք հայտնվել:

Վերջին արտահերթ ընտրությունները եւս այդ համատեքստում կարելի է դիտարկել, որոնք արտացոլել են ոչ թե հայերիս խնդիրները, այլ մեր վերը նշած տրանսֆորմացիան: Իսկ փոխակերպումը անվերջ գործընթաց չէ, անվերջ չի կարող շարունակվել, նա ունի սկիզբ, ընթացք եւ վերջ: «Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանը, գիտակցված, թե ինքնաբերաբար, սրա մասին էր ասում իր ելույթում, ի հեճուկս ընդհանուր արմատական հակադրության, երբ ասաց, թե ճգնաժամը չի վերացել, քաղաքական եւ հայերիս ներկայացված խնդիրներն այս ընտրություններով չեն լուծվել, գալու են երկիրը սիրող նոր մարդիկ, նոր ուժեր, ու նոր ժամանակ է սկսվելու, խնդիրները լուծելու ժամանակ:

Եւ փոխակերպումների ժամանակի տրամաբանության մեջ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը», որն իրեն համարում էր նոր ուժ, արագորեն հայտնվեց մինչեւ հիմա Հայաստանում գործող բոլոր քաղաքական կուսակցությունների կարծրատիպերի մեջՙ նմանվելով նախկիններին, լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումների, բոլոր ֆինանսական հնարավորությունները սեփական բարեկեցությանն ուղղելու մղումները վկա, էլ չասած, որ կադրային բանկի որակի առումով ՔՊ-ն զիջում է բոլոր նախկիններին: Եւ հատկապես խորհրդարանական իշխանությունն ու ընդդիմությունը շատ են նման իրարՙ իրար ոչնչացնելու հին կարծրատիպի մոտիվը շարունակելով: Մոռացած մեր երկրին պատուհասած աղետի հրամայականները:

Ինչո՞ւ դա տեղի ունեցավ:

Դա տեղի է ունեցել տարածաշրջանում նոր առաջնահերթությունների, մեծ խաղացողների բարձրացրած նոր խնդիրներին համահունչ, մեր երկրում տեղի ունեցողը սինքրոնացնելով այդ խնդիրներին: Եթե հետ նայենք ու վերլուծենք Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը, որպես նախորդ տասնամյա իշխանության բացարձակ լիդեր, ապա նրա արած քայլերի հերթականության մեջ անգամ ամեն ինչ պարզ արտացոլված էՙ մինչեւ իշխանափոխության նախագծում եւ իշխանության հանձնում:

Բայց նոր անվանումներով ստեղծված նոր միավորները բոլորովին էլ չեն նշանակում բնականոն եկած նոր մտայնություն, իրոք նոր լուծումներ:

Նորը հայտարարելով չէ միայն, ոչ էլ քայլելով, ոչ էլ գոռալ-ճչալով, թե բաՙ կոռուպցիայի դեմ պայքար, ֆլան-ֆստան: Բայց երբ պատասխան ունենա այն հարցը /հանրության համարՙ շատերը դրա պատասխանն ունեն/, թե ո՞վ եւ ի՞նչ նպատակով է ստեղծել այդ նոր ուժը, ովքեր են կանգնած նրա ակունքներում, արդյոք մեծ պետությունների քավորությամբ տարածաշրջանային խնդիրներ լուծելո՞ւ, եւ ոչՙ մեր երկրի վերքերը բուժելու համար, եւ ընդդիմությունն էլ ընդհանուր քարտեզի մաս է, այդ ժամանակ մարդկանց աչքերը կբացվեն, եւ վերջապես նրանք կսկսեն խաղագումար դնել իսկապես երկրի խնդիրներով մտահոգ նոր մարդկանց վրա: Մինչդեռ հայ հանրությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ վերածվել է թաքնված սեւ կարդինալների փորձարարության սուբյեկտի:

Վերջին արտահերթ ընտրությունները բացառություն չէին, որքան էլ ասեն, թե ժողովուրդն է հենց ուզել այս պատկերով խորհրդարան. ողջամիտ մարդիկ, որոնք գիտեն, թե առհասարակ ինչ էին այս վերջին ընտրությունները, ինչո՞ւ տեղի ունեցան, թե ինչպիսի ունիկալ գործիքների են տիրապետում հայկական ընտրական գործընթացի կորիֆեյները, պետք է վաղուց իրենց թաքստոցներից դուրս գային ու հայրենիքի փրկության մասին մտածեին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քանի՞ զոհված դերասան ունենք, թող միավորման գումարը տան նրանց ընտանիքներին

Հաջորդ գրառումը

ՄԱՐԴ, ՈՎ ԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ Է ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐԴ, ՈՎ ԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ Է ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական