Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎ ԼԻՆԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԵՄԵՐՈՒՄՙ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ. ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆ

18/06/2021
- 18 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Համաշխարհային դասականների բազում ստեղծագործություններ առաջին անգամ դուդուկով կատարել է սոլո դուդուկահար, «Ծիրանի» անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արտակ Ասատրյանը , ում հետ զրուցել ենք առաջիկա ծրագրերի, դուդուկի նոր մարտահրավերների, պատերազմի եւ համավարակի ընթացքում ծավալած գործունեության մասին:

Արտակ Ասատրյանի խոսքովՙ պատերազմի ժամանակ «Տաղարան» համույթի կազմով մի քանի համերգ են ունեցել Երեւան տեղափոխված արցախցիների համար, բայց բեմ դժվարությամբ էին բարձրանում, քանի որ սթրեսային ժամանակներ էին:

«Ներկաներից բոլորն ունեին այդ պահին ռազմաճակատում գտնվող հարազատ: Թիկունքում մեր ներուժն էինք դրել հնարավոր տարատեսակ օգտակար աշխատանքներ ծավալելու գործումՙ քողարկող ցանցեր էինք պատրաստում, նաեւ օգնություններ հավաքում Արցախից տեղափոխված ընտանիքների ու զինծառայողների համար: Հիմա, կարծում եմ, ամեն մեկս մեր գործի միջոցով պետք է փորձենք ամրացնել մեզ եւ մեր երկիրը: Եթե մենք մեր տեղում մեր գործը լավ իրականանացնենք, ապա դրանով մեծապես կնպաստենք մեր երկրի զարգացմանը: Համավարակը բոլոր վայրերում խափանեց դասավանդման բնականոն գործընթացը, իսկ մասնագիտական դասերը միշտ էլ ցանկալի է իրականացնել անմիջական շփման միջոցով, բայց ամբողջ ուսուցումը տեղափոխվեց օնլայն հարթակ: Ստեղծել ենք դուդուկասերների համար հարթակՙ Duduk Masterclass Lessons, որտեղ օնլայն դասընթացներ ենք անցկացնում: Հարթակում ախարհի տարբեր անկյուններից տարբեր ազգի ներկայացուցիչներ են սովորում դուդուկ նվագել: Ունեմ գերմանացի, հրեա, եգիպտացի եւ այլ ազգի լավ ուսանողներ: Հենց այս հարթակը նաեւ մեր քոլեջների աշակերտների դասավանդմանը ծառայեց: Հիմա նոր ուսանողներ ունեմ Կանադայից, Չիլիից, Արգենտինայից, Իտալիայից, կարծում եմ, որ ժամանակակակից տեխնոլոգիաները եւ համացանցը շատ նպաստում են տեղեկության տարածմանը, եւ օգնում են մարդկանց իրենց մտահորիզոնը մեծացնելու գործում: Արդյունքում նրանք սովորում են այն, ինչը մինչ այս անհնար էր հեռակա կարգով իրականացնել: Համացանցն ու հեռավար դասերը նաեւ նպաստում են դուդուկի ճիշտ ինտեգրմանը համաշխարհային շուկայում»,-նշեց երաժիշտը:

Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան եւ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջներում որպես դասախոս է աշխատում: Համաշխարհային դասականների բազում ստեղծագործություններ առաջին անգամ դուդուկով հենց Արտակ Ասատրյանն է կատարել:

«Համաշխարհային երաժշտության գեղեցիկին ծանոթացա, երբ ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ եւ աշակերտեցի ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովին: Նոր շունչ եւ եռանդ տվեց այդ ծանոթությունն ինձՙ որպես դուդուկ ուսանող երիտասարդի: Մեծ հետք թողեց իմ զարգմացման համար: Իմ վարպետի կողմից դուդուկի համար փոխադրած համաշխարհային դասականների ստեղծագործությունների առաջին կատարողը դարձա, ինչը անչափ կարեւոր էր: Այն խնդիրը, որը կա համաշխարհային դասական երաժշտության մեջ, չկա մեր ժողովրդականի մեջ, եւ դուդուկահարները, հաղթահարելով այդ խնդիրները, լուրջ զարգացում են ապրում: Ես որքան շատ ուսումնասիրեցի տարբեր երաժշտություն, այնքան ավելի պարզ դարձավ ինձ համար սահմանները արեւելքի, արեւմուտքի եւ մեր երաժշտության: Ժամանակին, եթե մեծ Կոմիտասն էլ չուսումնասիրեր տարբեր արվեստներ, ապա այդ ամենի միջից այդքան հստակ չէր զատի մեր հոգեւոր մաքուր երաժշտությունը», – պատմեց նա:

Հայկական մշակույթի անբաժանելի մասնիկն է դուդուկ երաժշտական գործիքը, որին տիրապետելու եւ մեզ ճանաչելու գործում մեծ ներդրում ունի Արտակ Ասատրյանը: Նա կարեւորում է այն, որ դուդուկ շատ տարբեր ազգի ներկայացուցիչներ են փորձում նվագել, բայց դուդուկն իր մտածողությամբ, հնչյուններով շատ մոտ է մեր մենթալիտետին, մենք միշտ, ցավոք, ունեցել ենք պատերազմներ, կորուստներ, որքան էլ չուզենք, բայց մեր մտածողության մեջ կա թախիծ, իսկ դուդուկն այդ թախիծի իդեալական վերարդրողն է:

«Դուդուկն այս պահին զարգացման եւ հանրահռչակման լուրջ շրջանում է, ինչն ուրախալի է, բայց ունի նաեւ վտանգավորության մասնիկ: Ուրախալին այն է, որ ամբողջ աշխարհում շարունակում են ճանաչել դուդուկը, դուդուկահարները ներքին շուկայից տեղափոխվեցին դուրս: Արդեն շատերն են հյուրախաղերով մեկնում տարբեր երկրներՙ այնտեղ ծանոթացնելով հայկական երաժշտությանը: Վտանգավոր կողմն այն է, որ Հայաստանից դուրս մարդիկ լիարժեք չտիրապետելով գործիքինՙ այն մատուցում են սխալ հնչերանգով որպես էկզոտիկ նվագարան, եւ մարդիկ, որոնք իրական դուդուկի երաժշտություն չեն լսել, կարծում են, թե դա է ճիշտը: Հաճախ հյուրախաղերի ժամանակ, երբ լսում են, թե ինչպես եմ նվագում, զարմանում են այլազգիները եւ հարցնումՙ միթե՞ հնարավոր է դուդուկով այսպես նվագել: Այս հարցը կարգավորել կարելի է մեկ ձեւովՙ պրոֆեսիոնալ դուդուկահարները պետք է ակտիվ լինեն համաշխարհային բեմերում, զբաղեցնեն բոլոր հարթակները, որտեղ հնարավորություն կա դուդուկ դասավանդելու եւ ներկայացնելու»,- եզրափակեց նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ՊԱՐՈՒՀՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՐԻ ԲԻԵՆԱԼԵՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐՈՂ ՔԵՆ ՃԱՆՃԻԿՅԱՆԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐՈՂ ՔԵՆ ՃԱՆՃԻԿՅԱՆԻ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական