Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ

14/05/2021
- 14 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆ

Նախագահ Բայդենի արտասանած «Ցեղասպանություն» եզրույթին աշխարհասփյուռ հայերս տասնամյակներ էինք սպասումՙ բավականին աղմկարար պայքար մղելով: Մինչեւ Բայդենը ոչ մի ամերիկացի նախագահ խիզախությունը չէր ունեցած այդ եզրույթը օգտագործելու, վախենալով, որ կզայրացնեն Թուրքիայի ներկայիս ղեկավարներին եւ կխաթարեն հարաբերությունները մի ուժեղ դաշնակցի հետ, որն ունի մարդու իրավունքների խախտման գարշելի պատմություն: Բայց երբ Բայդենն ասացՙ «Մենք հիշում ենք Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպնության ժամանակ զոհվածների հիշատակը եւ վերապարտավորվում ենք, որ այլեւս երբեք չկրկնվեն նման վայրագությունները», նրա բառերը հաստատեցին պատմական փաստերն ու ձեւակերպեցին բարոյական ճշմարտությունը:

Տասնամյակներ շարունակ, իրարահաջորդ թուրքական կառավարությունները ժխտել են իրականությունը, ճնշում գործադրելով այլ պետությունների վրա, որպեսզի իրենք էլ ժխտեն պատմությունը: Անկարան փորձել է խոչընդոտել, որ կինոնկարներ նկարահանվեն այդ թեմայի վերաբերյալ, փորձել է արգելել, որ «Հայոց ցեղասպանություն» բառերն ընդգրկվեն թանգարանային ցուցանմուշների արձանագրություններում, եւ փորձել է չթողնել, որ դպրոցներում դասավանդվի այդ ողբերգության պատմությունը:

Ճշմարտության դեմ կատարված այդ գրոհը, ինչպես միջազգային կարգի իրավաբան եւ գիտնական Ռիչարդ Ֆոլքն է բնութագրում. «Եղել է կառավարության գլխավոր, պրոակտիվ եւ կանխամտածված ուղղությունըՙ օգտագործելու իր տրամադրության տակ գտնվող համոզիչ ամեն հնարավոր միջոց, որպեսզի համընդհանուր ճանաչման չարժանանա Հայոց ցեղասպանությունը»:

Նման ջանքերը ցեղասպանության վերջին փուլն են կազմում, երբ հանցագործություն կատարողը փորձում է վերականգնել իրեն: «Դա կրկնակի սպանություն է, քանի որ եթե թույլ ենք տալիս, որ Ցեղասպանության զոհերը մոռացության մատնվեն, ապա մահացածները երկրորդ անգամ են սպանվում», բացատրում է Ցեղասպանություն վերապրած, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը :

Թուրքական ժխտողականության դեմ մղված երկար պայքարը հոգեբանական տեսակետից աղետալի է եղել հայերիս համար, նաեւ ինձ համար: Իմ հրեա ընկերները հաճախ կարեկցանքով ինձ ասում են. «Չենք կարող երեւակայել, թե ինչ կզգայինք, եթե Գերմանիան հրեաներին աներ այն, ինչ թուրքն է անում այսօր հայերին»:

«Տրավմա եւ վերականգնում: Բռնության հետեւանքները- ներքին վիրավորանքներից դեպի քաղաքական ահաբեկչություն» խորագրով իր գրքում Ջուդիթ Հերմանը նշում է. «Յուրաքանչյուր վայրագությունից հետո ակնկալվում է լսել միեւնույն կանխատեսելի բացատրություններըՙ այդպիսի բան երբեք չի պատահել, զոհը (զոհերը) ստում է (ստում են), զոհը (զոհերը) չափազանցում է (չափազանցում են) եւ ամեն դեպքում ժամանակն է մոռանալ անցյալն ու առաջ շարժվել»:

Զանգվածային բռնությունների դեպքում, հանցավոր վարչակազմերը արագորեն հաճախ հորինում են պատմություններ, ծածկելու համար մարդու իրավունքների իրենց խախտումները, արդարացնելու իրենց գործողությունները եւ մեղադրելու համար իրենց զոհերին: Դրանցով իսկ ստեղծելով մի կեղծ իրականություն, որի միջոցով լռության կմատնվի վերապրողների մշակութային ժառանգությունը:

Ճշմարտության ժխտումը արտահանելու թուրքական կառավարության ջանքերը եղել են թունոտ ու երկարատեւ: Նրա վարքագիծը շարունակել է վիրավորել աշխարհասփյուռ հայերինՙ թույլ չտալով վերապրողներին եւ նրանց համայնքներին պատշաճորեն դիմագրավել ապաքինման գործընթացը: Դա ինքնին հարված է հիշատակի արարողություններին, որոնք անհրաժեշտ են մահացածներին թաղելու, այն մահացածներին, որոնք երբեք էլ չարժանացան թաղման պատշաճ արարողությունների, վայրագ բռնությունների հետեւանքով: Անկարայի ժխտողականությունը հայ սերունդներից խլել է բարոյական կարգուկանոն հաստատելու հնարավորությունը: Եվ բացի հայկական համայնքներին հասցված այս ողբերգությունից, ժխտողականությունը ճանապարհ է հարթել հետագա ցեղասպանությունների, ուղերձներ հղելով կառավարություններին, որ պատասխանատվության չեն կանչվելու իրենց վայրագությունների համար:

Վերջին տարիներին, սակայն, Թուրքիայի այդ արշավը ձախողության է մատնվել եւ հակահարված ստացել տարբեր ազգությունների տեր գիտնականների եւ աշխարհով մեկ գործող ակտիվիստների նվիրված աշխատանքի շնորհիվ: Արդյունքը ցնցող է: «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան» 2005-ին գրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Ցանկանում ենք ընդգծել, որ միայն հայերը չեն, որ հաստատում են Հայոց ցեղասպանությունը: Դա նաեւ ցեղասպանագիտությամբ զբաղվողների մեծամասնության կարծիքն է»: Եվրոպական երկրները, Մերձավոր Արեւելյան, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների երկրները, որոնց մեջ են Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Սիրիան, Արգենտինան, Կանադան եւ ուրիշներ բանաձեւեր են ընդունել եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դրանցով նրանք նաեւ կարեւորել են մարդու իրավունքների դեմ գործված հանցագործությունների կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Միացյալ Նահանգները միացավ այդ խմբին 2019-ին Կոնգրեսի ընդունած բանաձեւով, չնայած նախագահ Թրամփը դեմ էր չպարտավորեցնող այդ նախաձեռնություններին:

Գերմանիայի ներողության եւ փոխհատուցման գործողությունները ուղղված հրեա ժողովրդին եւ Իսրայելի պետությանը հիմնավոր չափանիշեր են, որոնցով հասարակ, բայց հզոր ուղերձ է հղվում: Ուղերձ, որ ցեղասպանական արարքը պահանջում է ճանաչում, պատասխանատվության ենթարկում եւ փոխհատուցման ու վերանորոգման գործողություններ:

Մեկ դարուց ավելի թուրքական կառավարությունները արգելել են հայերիս ապաքինվել, խլել են մեզանից մեր արժանապատվությունը: Նրանք այնքան են ստորացել, որ փորձել են ուրիշ պետություններին ստիպել չճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չընդգրկել այն իրենց կրթական եւ մշակութային ձեռնարկներում: Ժխտումը թունոտ է եղելՙ հայերին պատանդ պահելով վշտի լաբիրինթոսում եւ թույլ չտալով, որ նրանք իրենց ճիշտ տեղն զբաղեցնեն պատմության մեջ:

Որովհետեւ հայերն այնքան էլ ուժեղ չեն քաղաքականապես, նրանք ուժեղ առաջնորդների պաշտպանության կարիքն ունեն: Բայդենը այդպիսի ուժեղ առաջնորդ է: Ամերիկահայերը աշխատասեր են, հայրենասեր եւ տեսնել, թե ինչպես է մեր նախագահը հաստատում պատմական ճշմարտությունըՙ մեծ նշանակություն ունի հայկական համայնքի համար: Իրերն իրենց անունով անվանելով Բայդենը հավաստիացնում է, որ Ամերիկան կանգնած է բարոյական նորմերի եւ պատմական ճշմարտության բացահայտման ուղու վրա: Նա վերահաստատում է արժանապատվությունը վերապրածների մշակութային արժեքների եւ իր քայլով առաջանում դեպի իսկական արդարությունը, որն օդի նման անհրաժեշտ է բռնության ենթարկվածների համար: Նրա խոսքերը վկայում են, որ Ցեղասպանությունը ոչ միայն պատուհաս է, այլ դրա ժխտումը, անցյալի հետ առերեսվելուց խուսափելը քաջալերում է հետագա ցեղասպաններին: Չէ՞ որ 1939-ին Լեհաստան արշավելուց առաջ Հիտլերն ասել էրՙ «Ո՞վ է հիշում այժմ հայերի բնաջնջումը»:

Ապրիլի 24-ի իր հայտարարությամբ Բայդենը ճանաչեց հայ ժողովրդի ողբերգական անցյալը եւ խոսեց ժողովուրդների արդարության եւ մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Նրա բարոյական քայլը արձագանք կգտնի ամբողջ աշխարհում:

Անգլերենից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԱՅՆԹԱՊ ՆԱՀԱՆԳՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏ ՊԱՐՍԱՄԵԱՆԻ «ԼՈՅՍ ԵՎ ՅՈՅՍ» ԳԻՐՔԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏ ՊԱՐՍԱՄԵԱՆԻ «ԼՈՅՍ ԵՎ ՅՈՅՍ» ԳԻՐՔԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական