Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԼԵՆԻ ՄՈԼՈՐԱԿԸ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ

14/05/2021
- 14 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հուսով եմ մի օր բոլորը կհասնեն մտքի այն հասունությանը, որ գիրք նվեր ստանալուց մեզ պես ուրախանան»:

Ալեն Մարգարյան

Մայիսի 8-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մասին պատմող գրքի շնորհանդես-համերգը: Գիրքը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը եւ մակագրված է Ալենի ձեռագրով:

Գիրքը տպագրվել է Ալենի ընկերների ու ծնողների նախաձեռնությամբ, այնտեղ հավաքված են նրա ընկերների, բարեկամների եւ ուսանողների հուշերը, որոնց միջոցով ներկայացվում են նրա գաղափարները, ձգտումներն ու երազանքները:

«Ամբողջ աշխատանքի ընթացքումՙ գիրքը գրելիս, ձեւավորելիս, խմբագրելիս փորձել ենք առաջնորդվել Ալենի ճաշակով, եւ հույս ունեմ, որ ինքը նույնպես գիրքը կհավաներ, այնպես, ինչպես ես եմ հավանում»,- ասաց Ալենի մտերիմ ընկեր Շողակաթը , ապա ավելացրեց, որ Ալենի անունը վաղուց արդեն գրքի հոմանիշ էր դարձել, ուստի նրան նվիրված գիրք հրատարակելուց ավելի լավ մտահաղացում չէր կարող լինել:

Գրքում չկա չափազանցություն, ավելորդ հուզականություն, դրամտիկ խոսքեր: Այստեղ տեղ են գտել Ալենի մասին պատմող ջերմ, լուսավոր եւ անկեղծ հուշերը: Շողակաթը հույս հայտնեց, որ ընթերցողին կփոխանցվի այն սերը, որ բոլորը տածում են Ալենի նկատմամբ:

Նազելի Տերտերյանը ՙ Ալենի մայրը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր տղան մանկավարժի, կրթողի, մեծ ինտելեկտուալի բնատուր հատկանիշներ ուներ:

«Ավելի լավ միջոց, քան գիրքն է, որ կարող էին տարածել Ալենի գաղափարները, հնարավոր չէր: Ալենին միշտ ասոցացնում ենք գրքի ու գրականության հետ, գիրքը նրա կյանքի անբաժանելի մասն էր: Գրքում Ալենի մասին պատմող տողերից եւ ոչ մեկը հատուկ չի խմբագրվել, ուղղակի անկեղծ գրվել է այն, ինչ մտածել կամ հիշել են նրա մասին»,- նշեց տիկին Նազելին եւ հավելեց, որ հիմնվելու է հիմնադրամ, որի միջոցով օգնություն է տրամադրվելու հատկապես այն տղաներին, որոնք կցանկանան իրենց ուսումը շարունակել արտերկրում: Մայրը նաեւ շեշտեց, որ ցանկանում է որդու անվան դպրոց հիմնադրել:

Տիկին Նազելին պատմեց, որ Ալենի ուսումնասիրած գրականությունը բազմաժանր էր, սակայն հատկապես առանձնացրել ու բարձրագույն գրականություն է համարել մանկականը: Ալենը փոքր տարիքից ստեղծագործել է, հեքիաթներ գրել, որոնք տպվել են մի շարք ամսագրերում ու թերթերում:

Ալենի մասին խոսելիս տիկին Նազելին ասաց. «Բոլորդ գիտեք նրա ձեռքբերումները, որ հանգիտ կարող էր բարեկեցիկ կենցաղը վայելել, ուսանել աշխարհի լավագույն համալսարաններից մեկում եւ դա անել ճակատը պարզ, ազնիվ, որովհետեւ պետությունը նրան շնորհել էր այդ բացառիկ իրավունքը, բայց Ալենը Ալեն չէր լինի, եթե նմանվեր բոլորին, ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԱԼԵՆԻ ՄԱՅՐՆ ԵՄ, ՈՐ ԱԼԵՆ ԵՄ ՏՎԵԼ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՆ: Այսօր ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ մայրական սիրո, կորստի ցավի վրա փորձում եմ ճնշել այն գերագույն հպարտությամբ, որը կոչվում է ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐ»:

Ալենի ընկերներից Լուսինեն ասում է. «Մենք ուզում ենք, որ աշխարհը փոխելու Ալենի դժվար ու անբացատրելի թվացող գաղափարը իր հետ կյանքի կոչենք: Այո՛, իր հետ, որովհետեւ Ալենը կաՙ մեր մեջ է»:

«Զանգակ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի մասնագետ Գայանե Ավդալյանը նշեց, որ գիրքը տպագրվել է 1500 օրինակով, սակայն հետագայում կլինի նաեւ երկրորդ հրատարակություն:

«Գրքի հասույթը որպես կրթաթոշակ փոխանցվելու է իր երկու ընկերներին, որոնք պատրաստվում են իրենց կրթությունը շարունակել արտասահմանում: Ծրագիրը շարունակական է լինելու, ամեն ինչ չի սահմանափակվելու միայն գրքով, հետագայում կլինեն նաեւ այլ մտահաղացումներ»,- նշեց Ավդալյանը:

Շնորհանդեսն ուղեկցվեց համերգային ծրագրովՙ «Կադանս» անսամբլի, inRock Quintet-ի եւ անհատ կատարողների մասնակցությամբ:

Հերոսները մահանում են այն ժամանակ, երբ սերունդները չեն հիշում նրանց: Այս պատերազմը խլեց հազարավոր հայորդիների լուսավոր կյանքեր, Ալենը նրանցից մեկն էր:

Նրանք ծնվեցին ու աշխարհ եկան, որ մեզ ստիպեն մտածելՙ «Արդյոք ես արժանի՞ եմ իրենց ապրած կյանքին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԳԼԱՁՈՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 30 ՏԱՐԵԿԱՆ Է

Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԱՐՁԱԿՎԵՑ…

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Ապրիլի, 2026

Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Ինչ-որ բան է փոխվել

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

03/04/2026
Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԱՐՁԱԿՎԵՑ...

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքն ու պետությունը բռնաբարողներն ու ոչնչացնողները. Հայկ Դեմոյան

07/04/2026

Ուղղիչ աշխատանքային գրառում Անդրանիկ Քոչարյան կոչվածի վերջին քպական ու նիկոլական ոճի հայտարարությունը խիստ տրամաբանական է ու բխում է անպատժելիության զգացումից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս քայլով Քպ-ն նպատակ ունի ընտրություններից առաջ քվեաթերթիկներից ջնջել ընտրողներին կողմնորոշող անուն-ազգանունը

07/04/2026

Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական