Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳԼԱՁՈՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 30 ՏԱՐԵԿԱՆ Է

14/05/2021
- 14 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1990 թ. 70-ամյա Խորհրդային միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանում տնտեսության, հասարակական կյանքի բոլոր ճյուղերում եւ կրթության ոլորտում իրականացվում էին հիմնարար փոփոխություններ: Իրար հետեւից սկսեցին ծնվել մասնավոր բուհերը: Դրանց առաջնեկ «Գալիքից» հետո երկրորդը «Գլաձոր» կառավարման համալսարանն էր: Հիմնադիրներ Ժ. Ջհանգիրյանն ու Ա. Խառատյանը չերկնչելով բազմապիսի դժվարություններից եւ վստահ լինելով իրենց գործի հաջողությանըՙ հաստատուն քայլերով գնացին դեպի իրենց նպատակի իրականացում: Առաջին տասնամյակըՙ Երեւանի Ստեփան Շահումյանի անվան թիվ մեկ դպրոցի շենքում կազմակերպելով իրենց ուսումնակրթական գործառույթները հիմնադիրներըՙ չխնայելով նյութական ու ֆիզիկական իրենց ունեցած ռեսուրսներըՙ ձեռնամուխ եղան սեփական շենք կառուցելու դժվարին ու գրեթե անհնարին թվացող գործին: XXI դար «Գլաձորը» թեւակոխեց սեփական հարկի ներքո: Ընդարձակ, լուսավոր եւ բոլոր հարմարություններով օժտված լսարանները, մաքուր, ծաղկազարդ միջանցքներն ու տեխնիկական նորագույն միջոցներով հագեցած կաբինետները գրավիչ են եւ տրամադրող:

Երեւանյան նորածին համալսարանն ի սկզբանե նպատակ հետապնդելով հնարավորինս հետամուտ լինել միջնադարյան ավանդույթներին, հիմնադիրների կամքով կնքվեց միջնադարյան փառավոր կրթագիտական կաճառի անվամբՙ «Գլաձոր»: Այն իրավամբ դարձավ երեց եղբորՙ Վայոց ձորում գործած եւ իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական եւ ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն «Գլաձորի» ժառանգորդը:

Երեք տասնամյակների բեղմնավոր պաշարով այսօր համալսարանը տոնում է իր 30-ամյակը, տարիներՙ որոնք եղել են գիտական գործունեության, սերունդներ կրթելու, պետության համար արժանի քաղաքացիներ կերտելու տասնամյակներ: Նախկին ու ներկա աշխատակիցներին, պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին եւ այսօրյա ուսանողներին շնորհավորելով այդ հիշարժան հոբելյանի առթիվ «Գլաձորին» մաղթենք հեզասահ ու արդյունավոր ընթացք, ստեղծագործական ու գործնական նորանոր նվաճումներ, հայ ժողովրդին հարիր բուհի հեղինակություն:

Հոբելյանական օրը մեկնարկեց «Գլաձոր 30» գիտաժողովը, որին ներկա էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը : Նա կարեւորելով նմանատիպ գիտաժողովներըՙ նշեց, որ նման միջոցառումները կարող են մեծապես նպաստել բուհիՙ որակյալ կադրեր պատրաստելու առ-աքելության կյանքի կոչմանը: Գիտաժողովի պլենար նիստում հետաքրքրական եւ բովանդակալից զեկուցումներով հանդես եկան պգդ, պրոֆեսորներ Սուրեն Սարգսյանը եւ Ֆելիքս Մովսիսյանը : Այնուհետեւ գիտաժողովը շարունակվեց մի քանի սեկցիաներում:

Երեւանի «Գլաձոր» համալսարանի 30ամյա հոբելյանը լավագույն առիթ էր արժեւորելու բուհի հիմնադիրների եւ պրոֆեսորադասախոսական կազմի երկարամյա, անմնացորդ նվիրումը: Մասնավորապես Երեւանի «Գլաձոր» համալսարանի 30-ամյա հոբելյանի առիթով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Գլաձոր» համալսարանի հիմնադիր ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանին շնորհվեց «Մխիթար Գոշ» մեդալ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի օգնական Սաթենիկ Աբգարյանը, իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը, ինչպես նաեւ պարգեւների եւ կոչումների բաժնի պետ` Մանե Հակոբյանը:

Երեւանի «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ամբիոնի երկարամյա դասախոս Արծրուն Էդիլյանն արժանացավ ՀՀ կառավարության ոսկե մեդալի:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամաններով նախա-րարության ոսկե մեդալի արժանացան «Գլաձոր» համալսարանի երկարամյա դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը , օտար լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Սահակյանը, ընդհանուր իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանա-կան գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Քինակցյանը :

«Գլաձոր» համալսարանի մի շարք այլ ներկայացուցիչներ արժանացան ՀՀ կառավարության եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի եւ շնորհակալագրերի: Նույն համալսարանի ոսկե մեդալների արժանացան Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ռիմա Այդինյանը , ընդհանուր իրավագիտության ամբիոնի դասախոսներ Հայկազ Մազմանյանը, Նաիրա Մարգարյանը եւ Արա Զոհրաբյանը , օտար լեզուների ամբիոնի դասախոս Այծեմնիկ Ստամբոլցյանը եւ գրադարանավարուհի Նարինե Համբարձումյանը : Շնորհվեցին նաեւ պատվոգրեր եւ շնորհակալագրեր:

Համալսարանի ռեկտոր Ժ.Ջհանգիրյանն իր ելույթում անդրադարձավ երեսունամյա բուհի հիմնադրումից մինչեւ մեր օրերն անցած ճանապարհին, ներկայացրեց այն դժվարություններն ու ձեռքբերումները, որ ունեցել է համալասարանի ղեկավար եւ դասախոսական կազմըՙ կայացման դժվարին ճանապարհին:

Հոբելյանական միջոցառումների շրջանակներում հիմնադրվեց «Գլաձորյան շրջանավարտների ակումբ», որի ստեղծման գաղափարը ծնվել էր վաղուց: Համալսարանի 30ամյա հոբելյանը հիանալի առիթ էր այդ գաղափարը եւս կյանքի կոչելու համար: Ակումբի նախագահ ընտրվեց համալսարանի առաջին սերնդի շրջանավարտ, ENGIE ֆրանսիական խոշոր էներգետիկ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, Ռուսաստանում եւ Ուկրաինայում, Մոսկվայի եւ Կիեւի ներկայացուցչությունների տնօրեն, Ֆրանսիայի արտաքին առեւտրի խորհրդական եւ Ֆրանս-Ռուսական առեւտրաարդյունաբերական պալատի վարչության անդամ Ալբերտ Գրիգորյանը :

Հանդիսավոր մասի ավարտից հետո համալսարանում կազմակերպվեց ճոխ հյուրասիրություն, ջերմ շնորհավորանքներին զուգընթաց հնչեցին նաեւ բարեմաղթանքի հուզիչ խոսքեր: Ներկաները համալսարանին մաղթեցին երկարամյա շարունակական բեղմնավոր եւ արգասաբեր ընթացք:

Նկար 1. Հոբելյանական գիտաժողովում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԱԼԵՆԻ ՄՈԼՈՐԱԿԸ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱԼԵՆԻ ՄՈԼՈՐԱԿԸ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական