Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԲԱՅԴԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՐԱՄՓԸ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՄԱՐ»

14/05/2021
- 14 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Վերոհիշյալը նույնությամբ ներկայացնում է «Իսրայելն այսօր» կայքի հոդվածի վերնագիրը, որը բավական անկեղծ պարզաբանում է Բայդենի ճանաչման ընկալումն Իսրայելում, այն առնչելով Թուրքիա, Ադրբեջան, Իրան հարաբերություններին:«ԱՄՆ նախագահ Բայդենիՙ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Իսրայելի համար, զգուշացնում են փորձագետները», գրում է Ավիել Շնայդերը «Իսրայելն այսօր» կայքի մայիսի 7-ի համարումՙ հիշատակելով, որ Բայդենը, կատարելով իր նախընտրական խոստումըՙ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, գիտակցում է այն ռիսկը, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանն է տանում, ինչը, իսրայելցի փորձագետների կարծիքով, Իսրայելի վրա էլ կարող է բացասական ազդեցություն ունենալ:Թուրք-իսրայելական քաղաքականության մասնագետ դոկտոր Այթան Քոհեն Յանարոցակը (Eitan Cohen Yanarocak) իսրայելական ռադիոյի եթերում շեշտել է, թե Բայդենը կամեցել է սեփական ժառանգությունը թողնելՙ պատմության մեջ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած նախագահը լինել: Նրա կարծիքով, սա առնչվում է նրա նախորդիՙ ԱՄՆ նախագահ Թրամփիՙ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչմանը: Ըստ Քոհենիՙ նախագահներից ամեն մեկը մի ժողովրդի ժառանգություն է թողնում, Բայդենի համար ժամանակը հարմար էր, քանի որ Թուրքիայի տնտեսությունն անկում է ապրում եւ գիտակցում է, որ Էրդողանը դրան համարժեք ազդեցիկ պատասխան չի կարող տալ: Քոհենը չի շրջանցում մյուս գործոններըՙ Թուրքիայի հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցները, երբ Անկարան ռուսական S 400 է գնում, թուրքական արժույթն անկման եզրին է, Մոսկվան էլ զայրացած է, որ Անկարան անպատճառ Ուկրաինային է ուզում վաճառել իր անօդաչուները: Էրդողանը բոլոր կողմերից ճնշման տակ է, եւ բոլոր ճակատներում միաժամանակ չի կարող մարտավարել, կարծիք է հայտնում իսրայելցի փորձագետըՙ շեշտելով, թե Թուրքիայի նախագահը դեռեւս հստակ որոշում չի կայացրել, թե ինչպես պիտի հակազդի Վաշինգտոնին: Անկարան սպասում է հնարավոր հետեւանքներին, այն էՙ ամերիկահայերը դատական հայց կներկայացնեն Թուրքիայի դեմ: Եթե նման հայցեր լինեն, ԱՄՆ դատարանները կփորձեն դրամական տույժ կամ դրամական փոխհատուցում պահանջել Թուրքիայից: Այդ պարագայում, նշում է Քոհենը, Թուրքիան կպահանջի ԱՄՆ-ից իր տարածքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաները լքել: Իսկ սա ԱՄՆ -ի Մերձավոր Արեւելյան անվտանգության ռազմավարությանը մեծ հարված կհասցնի:Բավական անկեղծ է Քոհենը Իսրայելիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական շահը նժարելիս: Եթե խոսքը բարոյական որոշման մասին էլ լինի, Իսրայելը պիտի ազգային շահի մասին խորապես մտածի, ճանաչմամբ Իսրայելի անվտանգությանը չենք կարող նպաստել, կարծիք է հայտնում թուրք- իսրայելյան քաղաքականության մասնագետը: Քոհենը պարզաբանում է, որ հայերը (կամ Հայաստանը) չեն կարող Իսրայելի դաշնակից լինել, քանզի Իսրայելը սերտ հարաբերություն ունի Ադրբեջանի հետ, ինչը որեւէ պարագայում չի կամենա վտանգել: «Ադրբեջանը Իսրայելի համար թշնամական Իրանի սահմանին կարեւորագույն ռազմավարական ֆորպոստ է, Բաքուն եւ Երուսաղեմը քաղաքական ու տնտեսական առումով շատ սերտ կապեր ունեն, Իսրայելը Ադրբեջանից նավթի երկրորդ ներկրողն է, իսկ նրան տեխնոլոգիա եւ անօդաչուներ է մատակարարում, իսկ սրանց հավելյալՙ Ադրբեջանում Իսրայելն ունի «գաղտնի» ռազմական օդանավակայան, որ անհրաժեշտության պարագայում Իրանին կարող է հարված հասցնել», մեկնաբանում է Քոհենը:Հոդվածագիր Ավիել Շնայդերի դիտարկմամբ, Երուսաղեմում Ջո Բայդենիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ դրական տրամադրություն չի նկատել, շատերը հակված են կարծել, որ այն դրական ազդեցություն չի կարող ունենալ Երուսաղեմի վրա: Վաշինգտոնի նոր ղեկավարությունը «ներդնում է անում մի ժառանգության մեջ, որ կարող է Երուսաղեմ-Անկարա խոր հակամարտության հանգեցնել»:Այս համատեքստում բնավ զարմանալի չէ, որ հոդվածագիրը որեւէ առումով չի հիշատակում հայկական Երուսաղեմը: Բայց անկախ որեւէ մեկի կամքից, այն կա: Երուսաղեմի հայոց պատրիարքարանն էլ, հայ համայնքն էլ խնդիրներ ունեն, բայց դրանք միշտ երկրորդական են եղել Հայաստանի համար: Մեր պետությունը երբեք չի գիտակցել, որ այս ուժը զորացնել է պետք: Ժամանակը չէ՞:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻՄԱ ԷԼ ԹԻՐԱԽՈՒՄ ՄԻՊ-Ն Է՞

Հաջորդ գրառումը

ՇՈՂՇՈՂԱՑՈՂ «ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐ»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Ապրիլի, 2026

Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Ինչ-որ բան է փոխվել

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

03/04/2026
Հաջորդ գրառումը

ՇՈՂՇՈՂԱՑՈՂ «ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐ»

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքն ու պետությունը բռնաբարողներն ու ոչնչացնողները. Հայկ Դեմոյան

07/04/2026

Ուղղիչ աշխատանքային գրառում Անդրանիկ Քոչարյան կոչվածի վերջին քպական ու նիկոլական ոճի հայտարարությունը խիստ տրամաբանական է ու բխում է անպատժելիության զգացումից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս քայլով Քպ-ն նպատակ ունի ընտրություններից առաջ քվեաթերթիկներից ջնջել ընտրողներին կողմնորոշող անուն-ազգանունը

07/04/2026

Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական