Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՆԱՃԸ «ՉԱՓԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ Է»

14/05/2021
- 14 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Թանկացումները չափից դուրս են արդեն, դրանք գնորդի չարքաշ կյանքի ու լճացած աշխատավարձերի հակառակորդն են: Այսպես շարունակել չի լինի, իսկապես չի լինի…

Սննդամթերքի շուկայում առկա մոնոպոլիզացիան սնանկացնում է մարդկանց: Նրանց եկամուտները մնացել են նույնը, մինչդեռ առաջին անհրաժեշտության ապրանքները հետեւողականորեն թանկանում են: Որքան ավելանում է պահանջարկը, այնքան աճում են գները:

«Թոշակը չի բարձրացել, բայց գնաճըՙ քանի գնում բարձրանում է: Մեր թոշակը չի բավարարում: Ձեթը 1000 դրամից ավել է, նախկինում գնում էինք 500, 700 դրամի, կանաչին 200 դրամից պակաս չկա, կարագը թանկ, միսըՙ էլ չասեմ: 60 հազար դրամով պետական պաշտոնյաները քանի՞ օր կապրեին»,- բարկացած հարցնում է տիկին Սվետան :

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 2020 թվականի ապրիլից կյանքը Հայաստանում թանկացել է 6,2 %-ով, իսկ 2021 թվականի մարտից հետո` 1,3 %-ով: Նախորդ տարվա համեմատ` սննդամթերքի գներն աճել են 8,3 %-ով, մյուս ապրանքներինը` 8,5 %-ով: Ռեկորդային ցուցանիշ է գրանցվել բուսական յուղի (73,5 %) եւ շաքարի (41 %) պարագայում:

Առանց գնաճի տոկոսներին ծանոթանալու էլ քաղաքացիներն իրենց կենցաղում զգում են թանկացումների ալիքը: Հատկապես սննդամթերքի թանկացումը, որն ի դեպ ավելի մեծ է, քան ընդհանուր գնաճը, այն ուղիղ հարվածում է քաղաքացիների գրպանին, քանի որ սպառողական զամբյուղում սնունդը բնականաբար մեծ կշիռ ունի:

«Ներկա գնաճն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Հայաստանը լինելով ներկրող երկիր` ուղղակիորեն կախված է համաշխարհային գների տատանումից: Անցյալ տարի շատ ֆերմերներ վերցրել էին անտոկոս վարկեր, սակայն այդ միջոցները ծախսվել են կենցաղային կարիքների, այլ ոչ թե արտադրության զարգացման: Եթե ներդրումները լինեին հասցեական ու նպատակային, ապա գյուղատնտեսության ոլորտում նման անկում չէր գրանցվի»,-նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը :

Տնտեսագետի խոսքով ներկա գնաճը պայմանավորված է նաեւ գյուղատնտեսության անկմամբ: Եվ այն հետզհետե հանգեցնում է քաղաքացիների հետագա աղքատացմանը: Երկրում տնտեսությունը կայունացնելու պաշտոնական լավատեսական սցենարները իրատեսական չեն, գնաճն ու տնտեսական անկումը զսպող այլ քայլեր պետք է անի կառավարությունը, ասում է նա:

«Համաճարակի ու պատերազմի ծանր հետեւանքերին գումարվել է քաղաքական անկայունությունը, հաճախակի ընտրական գործընթացները վանում են ներդրողներին: Սոցիալական խնդիրներն ավելի են խորանալու, հետեւաբար նաեւ արտագաղթը:Մենք ունենալու ենք աղքատացում, բնականաբար այս ամենը նպաստելու է, կամ հանգեցնելու է մեծ արտագաղթի»,- ասում է Պարսյանը :

Չդադարող գնաճը ստիպում է նաեւ քաղաքացիներին վերանայել առօրյա գնումների ցանկը:Գնաճի «առաջատարներն են» շաքարավազը, յուղերը եւ ճարպերը, այդ թվումՙ ձեթը, բանջարեղենը, կաթնամթերքն ու ձուն:Ի՞նչ անել, հարմարվե՞լ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՈՒՐԻԱ-ԼԻԲԱՆԱՆ

Հաջորդ գրառումը

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԽՐԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԽՐԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական