Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԷՐ, ԲԱՅՑ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

07/05/2021
- 07 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերոնշյալ հոդվածի հեղինակը «USC Shoah Foundation»-ի (Հարավ-Կալիֆոռնիա համալսարանի Շոա հիմնադրամ) գործադիր տնօրեն Սթիվն դ. Սմիթն է, որի «Հիշողության սերունդը» (The Memory Generation) ուսումնասիրության առաջին մասը փոդքասթով հեռարձակվել է 2021-ի ապրիլի 15-ին: Դրան կարելի է ծանոթանալ այցելելով «https://www.memorygenerationpodcast.com/episodes» կայքը: Հոդվածը, որը թարգմանված է «Միրոր Սփեքթեյթրից», լույս է տեսել հրեական պարբերականում (Jewish Journal) ապրիլի 25-ին:

Շաբաթ օրը, նախագահ Բայդենը Հայոց ցեղասպանության ճանաչման երկար սպասված քայլը կատարեց: 1915-23 թվականներին 1,5 միլիոն հայեր համակարգված ձեւով կոտորվեցին ժամանակակից Թուրքիայի Օսմանյան կառավարության կողմից: Այն որ Մ. Նահանգների նախագահը վերջապես օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը, վճռական եւ պատմական քայլ է: Նաեւ թույլ սփոփանք: Ամերիկան մեկ դարուց ավելի գտնվում էր պատմության սխալ կողմում: Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենար, եթե Բրիտանիայի կառավարությունը 106 տարի անընդմեջ ժխտեր Հոլոքոսթը, որպեսզի կարգավորեր հարաբերությունները Գերմանիայի հետ: Դա կնշանակեր, որ հրեաները դեռ մինչեւ 2051 թվականը պետք է սպասեին, որպեսզի բրիտանացի մի վարչապետ խիզախությունը ունենար արտասանելու «Հոլոքոսթ» եզրույթը:

Այսպիսով նախագահ Բայդենի շաբաթ օրվա հայտարարությունը ե՛ւ ողջունելի փոփոխություն է նախորդ վարչակարգերի համեմատ, ե՛ւ խորհրդանշում է, թե որքան հաստատակամ է եղել այդ հարցում Մ. Նահանգները մինչեւ օրս: Ցեղասպանություն եզրը ինչ-որ բան նշանակո՞ւմ է: Անշուշտ: 2004-ին, որպես Շվեդիայի վարչապետ Գորան Պերսոնի խորհրդական ես ներկա գտնվեցի Ցեղասպանությունների կանխարգելման ստոկհոլմյան ֆորումին, որին մասնակցում էին հազար պատվիրակություններ քառասունհինգ պետություններից: Ֆորումը շատ առումներով հաջողություն արձանագրեց: Որոշակի կոնկրետ միջոցներից բացի, այն հուշեց այդ ժամանակվա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանին, որպեսզի ցեղասպանությունների կանխարգելման հարցով զբաղվող մշտական գործող նոր հատուկ խորհրդականի պաշտոն ստեղծվի այդ կազմակերպությունում:

Բայց երբ դուրս էի գալիս դահլիճից, հանդիպեցի մի կնոջ, որն արտասվում էր: Նա հեկեկալով ինձ ասաց, որ խիստ վշտացած էր այն հանգամանքից, որ պատվիրակություններից յուրաքանչյուրը ամենայն ջանասիրությամբ խուսափել էր «Ցեղասպանություն» եզրը օգտագործելուց: Այդ ժամանակ իննսուն տարի էր անցել կատարվածից: Ինձ նայելով նա հարցրեց. «Իսկ ե՞ս: Ի՞նչ կասեք իմ մասին»:

Հայկական համայնքում շատերն են իրենց մխիթարված ու խրախուսված զգում Բայդենի վարչակազմի հայտարարությունից: Բայց ես այն չեմ փառաբանում: Ես պատասխանատվության եմ կանչում այն բազմաթիվ վարչակազմերին, որոնք ցավ են պատճառել, որոնք քաղաքական նպատակահարմարությունը նախընտրել են քաղաքական անաչառությունից, որոնք համագործակցել են պատմությունը ժխտողների հետ, որոնք ամերիկահայ վերապրողներին թույլ են տվել մահանալու առանց արդարությունը վերականգնելու, առանց Ցեղասպանության ճանաչման: Ցեղասպանությունների պատմական հիշողությունը նշանակություն ունի, քանի որ այդ տրավման եւ ցավը փոխանցվում են սերունդե սերունդ:

Ես Երեւանում էի 2015-ի ապրիլինՙ Ցեղասպանության հարյուրամյակին: Տեսա, թե ինչպես են Ցեղասպանության զոհերի տասնամյա հետնորդները իրենց դպրոցական համազգեստները հագին բանաստեղծություններ արտասանում եւ մոմեր վառում: Մինչ ես հեռանում էի, նրանք շարունակում էին բարձրանալ (դեպի անմար կրակը): Նրանք չէին գնում ծաղկեպսակներ խոնարհելու: Նրանք գնում էին «լինելու»ՙ վերահաստատելու իրենց գոյությունը, ապրելու հիշատակով իրենց նախնիների, որոնք կոտորվել էին միայն հայ լինելու պատճառով:

Նախագահ Օբաման ներկա չէր միջոցառմանը, բայց ակնկալությունը մեծ էր, որ նա ի վերջո իրերն իր անունով կանվանի եւ կնշի Ցեղասպանություն եզրույթը: Բայց իր նախորդների նման նա եւս հրաժարվեց դրանից: Ես նստեցի եւ ունկնդրեցի «System of a Down» ռոք խմբի կատարումները, որոնք երաժշտության միջոցով պատմում են Ցեղասպանության պատմությունը: Եվ Շվեդիայում հանդիպած այդ կնոջ նման ես էլ սկսեցի լաց լինել:

Ահա՛, թե ինչ է նշանակում Ցեղասպանություն եզրույթը 2004-ի կոնֆերանսի այդ կնոջ համար, Երեւանի հուշակոթողի այցելուների համար, սփյուռքահայության համար: Դա նշանակում է, որ մարդկային կյանքերի, ունեցվածքի, հայրենիքի, եկեղեցիների, ինքնության եւ արժանապատվության կորուստը վերջապես ստացել է իր սահմանումը: Այն ինչ պատուհասել է հայերին 106 տարիներ առաջՙ Ցեղասպանություն էր: Առանձին վերցրած հայ երեխայի համար գուցե դա արդարություն չլինի եւ անհավանական է, որ ընտանեկան թեկուզ մեկ օջախ փոխհատուցվի, բայց ճանաչումը, ինչ խոսք, վերամարդկայնացնում է բոլոր նրանց, ովքեր անմարդկային վերաբերմունքի էին արժանացել: Այն պատմում է աշխարհին, որ նրանք զոհերը դարձան անիմաստ, ատելության համակարգված գործողությունների, եւ եթե նրանց ընտանիքները տառապեցին ու կոտորվեցին, նրանց հետնորդները կարող են ապրել նպատակասլաց կերպով:

Նախագահ Բայդենը պարկեշտությունն ունեցավ ճիշտ գործելու: Բայց հուսանք, որ նրա հայտարարությունն ընդամենը առաջին քայլն էր: Կարեւոր է նշել, որ նրա խոսքերի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով նշանակալիորեն մեղմ էր: Մեր ինստիտուտում (*), որտեղ պահվում են Ցեղասպանությունը վերապրածների 1.900 վկայություններ, լրատվամիջոցներից ոչ մի զանգ չենք ստացել, որ խնդրեր օգտագործել Ցեղասպանությունը վերապրածների այդ վկայությունները: Դա առնվազն կբարձրաձայներ կատարվածը (եւ հայտարարությունը կիմաստավորեր): Այդպես է ներկայիս իրավիճակը, որովհետեւ ժխտումի եւ նողկալի աշխարհաքաղաքականությունից մեկ դար անց մոռացվել են բոլոր այն հայերը, որոնք կոտորվել են: Կարծում եմ, որ ԱՄՆ-ի կառավարությունը հայ համայնքին պարտավոր է հատկացնել մի թանգարան, Մ.Ն. Հոլոքոսթի թանգարանի նման: Կառավարությունը նաեւ պարտավորություն պետք է ստանձնի պատմելու եւ վերապատվելու այն ինչ տեղի է ունեցել, որպեսզի այն երբեք չկրկնվի:

(*) Հեղինակը նկատի ունի Հարավային Կալիֆոռնիա համալսարանի տեսողական պատմության եւ դաստիարակության ինստիտուտ-թանգարանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՈՒՇԱԿ ՄԱՆՈՒՇԱԿԸ ՇԱՏ «ԳՈՐԾ» ՈՒՆԻ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑԸ ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԴԱՇՆԱԿԻՑ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑԸ ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԴԱՇՆԱԿԻՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական