Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀՆԱՄԵՆԻ, ՊԱՅԾԱՌ, ՀՍԿԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԵՐԿՆՔԻ ՄԵՋ…»

09/04/2021
- 09 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Անավարտ կոլաժՙ օտարների՛ մտածածով ու զգացածով

«Վիկտոր Համբարձումյանը Հայաստանը տեղադրեց երկնային քարտեզի վրա»

The Independent

«Նա, ով գոնե մեկ անգամ իր կյանքում տեսել է Բյուրականի արծաթյա գմբեթները եւ ամբարտավան մռայլ լեռները, ով տեսել է այդ ամենից ավելի վեր կախված լուսնի փայլփլուն թվացույցը (Հավիտենական Ոսկե ժամացույցը), ով գոնե մեկ անգամ սառել, քար է կտրել աստղային բուքուբորանի տակ (քանի որ այստեղ շարունակ կապտասեւ երկինք է ու շռայլ աստղաթափ), նա լավ կհասկանա, թե որքան դժվար է մոտենալ աստղադիտակին…

Միայն այստեղՙ աստղադիտարանում հանկարծ կհասկանաս քո տեղը տիեզերական մասշտաբներում, հանկարծ քո ներսում կլսես մոլեկուլի անօգնական ու անպաշտպան ծվծվոցը եւ միաժամանակ Գալակտիկայիՙ այսքան-այսքան դեցիբելի հասնող հզոր երգերը… Որովհետեւ միայն այստեղՙ աստղադիտարանում դու ակամայից նայում ես ոչ թե երկնքին, այլ երկնքի մեջ…

Ինչեւէ, գնանք Բյուրակա՛ն: Չէ որ, այնուամենայնիվ, պետք է գոնե մեկ անգամ նայե՜լ աստղադիտակից»: ՕԼԳԱ ՅՈՒՐԵՎԱ (ռուս լրագրող)

***

«Տուն-արվեստանոցը հասարակ էր ու հարմարավետ, լցված նրա տերերի տաղանդի ջերմությամբ: Կալենցի ընտանիքում նկարում էին բոլորը, բայց ամենաշատը ամենածեր նկարչի զարմանալի նկարներն են ամենալավը. բարեկամների հրաշալի դիմանկարներ, ծաղկեփնջեր, հին Երեւանի փողոցներըՙ ասես միաժամանակ տեսնված վերեւից ու կողքից, կարծես թե դեպի երկինք թռչող վարդագույն ու մանուշակագույն ծառերը:

Բոլորը կամացուկ խոսում էին նկարների մասին: Ու հանկարծՙ աշխույժ զրույց աստղագետների նոր հայտնագործությունների մասին: Հյուրերը մոռացան արվեստը: Այդտեղ էր Վ. Համբարձումյանըՙ աշխարհի խոշորագույն աստղագետներից մեկը»: ՄԱՐԿ ԿՈԼՏՈՒՆ (ռուս գրող)

***

«Հանճարի անունը Վիկտոր Համբարձումյան է, դարիս մեծագույն աստղաֆիզիկոսը: Այդ մարդու ուժը որեւէ Ոb ovo հայտնագործության մեջ չէ: Նրա հուժկու, նորարարական տեսական միտքը անմիջական շարունակությունն ու հետագա զարգացումն է այն ամենի, ինչը ժառանգություն ենք ստացել անցյալից. նախ եւ առաջ որպես գիտության ամենահիմնական չլուծված պրոբլեմՙ աշխարհի ծագումը: Այն աշխարհի, որն ըստ Էվկլիդեսիՙ աստված կառուցել է մաթեմատիկական լեզվով եւ ոչ թե մեր սովորական մարդկանցով, եւ որը շատ քիչ, միայն աղքատիկ ու մոտավոր գիտելիքներ է պարունակում մեզանից դուրս գոյություն ունեցող իրերի մասին»: ՎՐԲԱՆ ՍՏԱՄԱՏՈՎ (բուլղար գրող եւ լրագրող)

***

«Ես չգիտեմՙ որն է գիտության եւ առասպելի սահմանագիծը: Գուցե հենց դրանից էլ ոչ թանձրացական է թվում ինձ այդ առարկանՙ աստղագիտությունը, որը բոլոր գիտություններից ավելի մոտ է արվեստին, ոգուն, փիլիսոփայությանը, թեպետ եւ խարսխված է ճշգրիտ հաշվարկների հիմքին…

Այնտեղ, Բյուրականի նշանավոր աստղադիտարանի պատերի մեջ ծնունդ են առել բազմաթիվ հզոր գաղափարներ: Ու այս ամենի մեջ է նաեւ հնամենի, պայծառ, հսկայական Հայաստանը…

Այդ ամենը չի խանգարում «փոխել ֆոկուսային տարածությունը», երբ պետք է տեսնել առաջին մեծության աստղերը (որոնց թվում քիչ չեն նաեւ Հայաստանի աստղերը…):

Եվ ահաՙ աչքերիս մեջ են հայտնվում սառը զրնգոց առաջացնող արծաթե գմբեթները…»: ՕԼԳԱ ՅՈՒՐԵՎԱ

***

«Համբարձումյանն առաջ քաշեց նախաաստղային նյութի գաղափարը: Նա գտնում է, որ աստղերը ծնունդ են առել ոչ թե տիեզերական փոշուց, այլ արդյունք են գալակտիկաների միջուկների մեջ եղած ակտիվության, որ գնալով նվազեցնում են իրենց խտությունը: Նա առաջինը լուծեց միգամածությունների միջոցով աստղերի ուլտրամանուշակագույն ճառագայթման պրոբլեմը եւ մշակեց միգամածությունների զանգվածի մասին էլեկտրոնային ջերմաստիճանի սահմանման մեթոդներ: Համբարձումյանն հայտնագործեց նոր տիպի աստղային համակարգերՙ դինամիկորեն անկայուն ու քայքայվող, որոնց կոչեց աստղասփյուռներ: Համբարձումյանը ենթադրություն հայտնեց, որ գալակտիկաների միջուկները պարունակում են առայժմ մեզ անհայտ բնույթի գերխիտ նյութերի թանձրուկներ, օժտված էներգիայի ֆանտաստիկ, աներեւակայելի պաշարներով: Համբարձումյանի գաղափարները ԱՄՆ գիտությունների ակադեմիան դասեց մարդկության այն գաղափարների շարքում, որոնք մեր պատկերացումների մեջ հեղափոխություն են առաջացրել»: Վ. ՍՏԱՄԱՏՈՎ

***

«Բազում վտանգներ դիմագրավելիս, իրենց կրած տառապանքներով, իրենց ժողովրդին բնորոշ բնածին ազնվությամբ, իրենց աշխույժ հոգեկանով եւ բազմաթիվ գործնական ունակություններով հայերն ստեղծեցին մի գեղեցիկ քաղաքակրթություն, եւ այդ ամենով, իրենց զրկանքներով ու գործերով, պահպանեցին իրենց գույնը մյուս ժողովուրդների մեջ:

… Մեր ինքնաթիռը խորասուզվեց երկնքի մեջ (եթե երկինքը լիճ է): Նրա թեւերի տակ փայլփլեց Սեւանըՙ Հայաստանի ամենապայծառ աստղը:

«Լույսի միջաստղային կլանումը աստղերի լույսը այնքանով է թուլացնում, որքանով նրանք հեռու են մեզանից»,- ասում է դասագիրքը:

Գուցե, այնուամենայնիվ, ինչ-որ բան շփոթե՞լ է հեղինակը: Քանզի ես հեռանում եմ, ու ինձ հետ եմ տանում Հայաստանի չխամրող աստղերըՙ ինքնաթիռի թեւերի վրա…Ուղիղ աչքերիս մեջՙ կուրացուցիչ, պայծառ մի արեւ («Արեւի կուլմինացիա»ՙ կասեր դասագիրքը): Որտե՞ղ է Բյուրական-գիտությունը եւ որտեղՙ առասպելը: (Իսկ որտե՞ղ է Բյուրական-առասպելը եւ որտեղՙ պատմությունը)»: ՄԻՑՈՒ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈՒԼԻՍ (հույն գրող)

***

«Իմ հայ բարեկամը, աշխարհի մասին իր տիեզերաբանական հայացքների բավիղներով տարված, հանկարծ արտաբերեց. «Եվ հիշիր, Համբարձումյանի եւ Ալիխանովի նմանները երկնքից չեն ընկնում, ոչ էլ ծնվում են դատարկ դաշտում: Նրանց կաղապարը, ձուլվածքի հիմքը դեռեւս դրված է մեծամորյան աստղադիտարաններում: Նրանք իրենց ոգով ուղղակի շառավիղներն են Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, հատկապես Շիրակացու, նրա, որ առաջինը, սրանից հազար երեք հարյուր տարի առաջ հերքեց Ծիր Կաթինի ծագման մասին միջնադարյան սխոլաստիկ պատկերացումը եւ առաջադրեց մի խումբ աստղաբույլերի մասին ի՛ր տեսությունըՙ մեզանից հսկայական հեռավորության վրա, որն ավելի ուշ ապացուցվեց Գալիլեյի կողմից» :

Այնպես, որ, ամեն մի երգ, ինչպես ասում են Հայաստանում, իր պատճառն ունի»: Վ. ՍՏԱՄԱՏՈՎ

***

«Բենիկ Մարգարյանըՙ աստղագետն այդ հմուտ,

Բյուրականի այգում, ցողերի մեջ գարնան,

Ծաղիկներ է քաղում սպիտակ ու կապույտ

Եվ կնոջս մեկնում Դոն -Ժուանի նման:

Բայց երբ մութը նորից վարագույրը կախի,

Այս ճերմակած մարդըՙ Շոպենի պես արդար,

Պիտի իր մատները հուր աստղերին բախի,

Պիտի աստեղնային նոտաները կարդա»:

ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ (լիտվացի բանաստեղծ)

***

«Այդ տիեզերակայանը հեռու չէ Գառնո հեթանոսական տաճարից: Մի քիչ տարօրինակ չէ՞ այդ հարեւանությունը: Բայց նման մի տարօրինակություն էլ կայանի ղեկավար, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանն է: Նա, ինչպես ինձ է թվում, դեպի տիեզերք մշտապես թռիչքի մեջ է, բայց միաժամանակ, իր մյուս պրոֆիլով, ուղղված է դեպի խորը անցյալը:

Իսկ կարելի՞ է այդպես միաժամանակ մտածել երկու չափումներում, որոնցից մեկը տիեզերքն է, իսկ մյուսըՙ հին քաղաքակրթությունները, արվեստը, փիլիսոփայությունն ու, իհարկե, Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանը:

Երբ ամեն մի բանի շուրջ ասելիք կաՙ դա իմաստությունն է: Իսկ երբ ամեն ինչի շուրջ հիշելու բան կա, դա իհարկե, ապրած կյանք է: Ակադեմիկոս Գուրզադյանը ե՛ւ ասելու բան ունի, ե՛ւ հիշելու…

Ի դեպ, երբ մի ուրիշ իմաստուն ծերուկՙ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը հերթական անգամ իր նախնիների երկիրն է եկել, նա իշխանություններին ասել է, որ իրեն հյուրանոց պետք չէՙ նա հյուրընկալվելու է Գրիգոր Գուրզադյանին…»: «ՆՈՎԱՅԱ ԳԱԶԵՏԱ» թերթի թղթակից

***

«Հերունու հայելային ռադիոդիտակը, որ գտնվում է Բյուրականից ոչ հեռուՙ Տեղեր եւ Օրգով գյուղերի միջեւ, տպավորիչ է իր չափերով ու ստեղծողի գիտական մտքի խիզախությամբ: Ի տարբերություն ամենատարածված պարաբոլային ալեհավաքների, սֆերիկ հայելիները ճառագայթներն հավաքում են ոչ թե մի կետում, այլ այսպես կոչված կաուստիկ մակերեւույթին: Հերունու սկզբունքները նոր գաղափարովՙ գլխավոր գոգավոր հայելին անշարժ է, իսկ օբյեկտի վրա նշան բռնելը կատարվում է սֆերայի կենտրոնի շուրջը երկրորդային հայելու տեղաշարժմամբ, նրա իսկ կիզակետում, ու հավաքվում է աղբյուրից եկածՙ շատ բան ասող ճառագայթումը…

… Հերունու դիտակն ունիկալ էՙ կարող է Բյուրականի լեռներից երկնքի որոշակի կետին նայել միաժամանակ երկու դիապազոններում…

…Իսկ ինչ որ ժամանակ Հայաստանի այդ գողտրիկ անկյունըՙ Բյուրականը, ԽՍՀՄ հիմնարար ու կիրառական գիտության իսկական կենտրոն էր»: չՈջպՑՈ.ru, ՊԱՎԵԼ ԿՈՏԼՅԱՐ (ռուս լրագրող)

***

«Ամեն ինչ կարող էր ավելի ավարտուն լինել: Կգնայի Բյուրական, կյանքումս առաջին անգամ կայցելեի աստղադիտարան ու… թռիչք դեպի տիեզերք: Եվ իմ պատմությունը կհաղթահարեր Երկրի ձգողականությունը, իսկ իմ ընթերցողի ականջներում դեռ երկար-երկար կհնչեր տիեզերական վերջին ակորդը: Եվ նա դեռ երկար կնայեր իմ հրթիռի ետեւից…

Ինչո՞ւ, ինչո՞ւ ես փախա վերջին դասից ու աստղագիտությունը բաց թողեցի…»: ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ (ռուս գրող)

Իսկ ես շարունակելու եմ իմ կոլաժը (թեպետ ինչ-որ մեկը կարող է ասել, որ ընդամենը ծաղկեփունջ եմ հավաքել), ու հնամենի, պայծառ ու հսկայական Հայաստանը փնտրելու եմ այլ չափումների, գույների ու լույսերի մեջ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԺՈՂՈՎ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՀՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՀՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական