Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐՔԱՆՈՎ Է ԸՆԴՈՒՆԵԼԻ ԲՈԼՈՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՄԻԱՏԵՂՈՒՄԸ

09/04/2021
- 09 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 7-ին մայրաքաղաքում նորացումից ու արդիականացումից հետո վերաբացվել են ուռուցքաբանության ազգային կենտրոնի երեք բաժանմունքներ: Անշուշտ, սա նոր հնարավորություն է առավել արդյունավետ բուժելու տվյալ ոլորտի հիվանդությունները, որոնց տարածվածության աճը մեր երկրում շարունակում է անհանգստացնող մնալ:

Իսկ ահա հանրապետության երկրորդ այսպիսի մասնագիտացված բուժհաստատությունըՙ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը, որը սպասարկում էր նաեւ Ջավախքի ու Լոռու հիվանդների, լուծարվում է: Կառավարության դեռ նոյեմբերի 17-ին կայացրած որոշմամբ նախ փակվում է վերջինիս ճառագայթային բաժանմունքը (դե, հիվանդներն էլՙ հա՜յդե Երեւան…), քիմիաթերապիայի բաժանմունքի 20 մահճակալներից էլ թողնվում է 12-ը եւ բուժհաստատությունը վերակազմավորվելովՙ տեղափոխվում, միացվում է «Գյումրի» բժշկական կենտրոնին: Պատճառաբանությունները հայտնի ենՙ շենքային պայմաններ, սարքավորումների հնացածություն, այս դեպքումՙ նաեւ ճառագայթման սարքերի լիցքավորման խնդիր:

Թվում էրՙ Գյումրիում այս տարիների ընթացքում տարբեր հիվանդանոցներ, բուժհիմնարկներ այնքան են իրար միացվել ու կենտրոնացվել մի շենքում, մեկ հաստատություն դարձել, որ էլ տեղ չի մնում: Բայց ինչպես երեւում էՙ երկրի հին ու նոր կառավարությունները այս եւ այլ ոլորտներում առկա խնդիրները լուծելու այլ ելք հաճախ չեն տեսնում: Այս քաղաքում ժամանակին լուծարել էին, օրինակ, մաշկաբանական կենտրոնը, միավորել ինֆեկցիոն հիվանդանոցն ու հակատուբերկուլյոզային դիսպանսերը, իսկ երկրաշարժից դեռ հազարավոր անօթեւան ընտանիքների առկայության պայմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնի մեծածախս կառուցումից հետո իրենց շենքերից հանել եւ դրան էին միացրել նաեւ Շիրակի մարզային, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական, «Սամարիթեր» հիվանդանոցները: Իսկ շենքերը, ինչպես նախատեսվում է նշված ուռուցքաբանական դիսպանսերի պարագայում եւս, հանձնվել էին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Բուժհիմնարկների այսպիսի գերկենտրոնացումը մեկ հաստատության կազմում ու մեկ շենքում, կարծում ենք, թեկուզ ամենաբարի նպատակներով արվելու դեպքում երկու անընդունելի կողմ ունի: Նախ, դա հիվանդին, բուժհաստատություն դիմելու կարիք ունեցող քաղաքացուն զրկում է ընտրություն կատարելու հնարավորությունից: Մեկ բուժկենտրոնը, նրանում ընդունված այս կամ այն կարգը, այս կամ այն ծառայության որակը, բուժանձնակազմի վերաբերմունքը, գները եւ այլն կարող են մարդուն չգոհացնել, եւ նա ընտրություն կատարելու իրավունք պետք է ունենա, որն այս կերպ խիստ սահմանափակվում է: Բայց կա նաեւ խնդրի հատկապես անհանգստացնող կողմը: Ուժեղ երկրաշարժավտանգ գոտում, չավարտված պատերազմի երկրում մեծ քաղաքի գրեթե միակ բուժկենտրոնի շենքի վնասվելը, Աստված չանի, ինչի՞ առջեւ կարող է կանգնեցնել…

Այս տեսակետից երեւի եզակի դրական օրինակ է Գյումրու ծննդատան նույնպես կատարվող միավորումը «Գյումրի» ԲԿ-ի հետ: Ճիշտ է, դրա պատճառները ե՛ւ անցած տարիներին ծնունդների ցավալի նվազումը, ե՛ւ բուժական սահմանափակ հնարավորություններն ու կուտակված մեծ պարտքերն են: Սակայն այս դեպքում միավորումը կատարվում է միայն վարչականորեն, իսկ ծննդատունը մնում է իր շենքում: Այժմ այստեղ նորոգման աշխատանքներ են կատարվում, լուծվում են նաեւ բուժաշխատողների վճարման հարցերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ` ՄԵԿ ԲՈՒՀ, ՄԵԿ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՐԹԱԿ, ՈՐԸ ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆՆ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐԹԱԿ, ՈՐԸ ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆՆ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական