Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Շնորհավոր ծնունդդ, Հայդե Ռիխ»

02/04/2021
- 02 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Շնորհավոր ծնունդդ, Հայդե Ռիխ»

Այս խորագրի ներքո գերմանաբնակ Մուրիել Միրաք-Վայսբախը , որի գրությունները թարգմանաբար ներկայացրել ենք «Ազգ»ի ընթերցողներին, շնորհավորել է վիպասան, բանաստեղծ եւ հասարակական գործիչ Հայդե Ռիխի 80-ամյակը «Արմինյըն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում:

Տիկին Ռիխը ծնվել է Ստետտին (ներկայիս Շչեցինՙ Լեհաստանում) քաղաքում, որտեղից ստիպված է եղել իր ընտանիքի հետ փախչել Կրեֆելդ (Հռենոսի վրա) 1945-ին: Շատ վաղ է առնչվել գրականության եւ դրամատուրգիայի հետ: Դերասանական դասընթացների է մասնակցել Քելլեր թատրոնում, որից հետո հիմնել է ուսանողական թատերական խմբակ մանկավարժական քոլեջում, որտեղ ներկայացվել են իր առաջին պիեսները: Հեղինակ է 70-ից ավելի պիեսների եւ 12 գրքերի: Օժանդակել է 20-ից ավելի ժողովածուների կազմությանը: Նրա ստեղծագործությունները տարբեր ժանրերի գործեր ենՙ կարճ պատմվածքներ, բանաստեղծություններ, էսսեներ եւ վեպեր: Դրանցից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով: Հիշատակելի են «Aber die Schatten» (Բայց ստվերները) եւ «Herzverlies: 17 Episoden von Trost und Lieder-lichkeit» (Սրտակից զնդաններ: Մխիթարության եւ քաոսի 17 միջադեպեր) գրքերը: Իր բանաստեղծությունների համար երկու մրցանակի է արժանացել: Անդամ է Գերմանիայի գրողների միության եւ «Die Kogge»ՙ եվրոպացի գրողների միության:

Տիկին Վայսբախի եւ ընդհանրապես հայկական հարցերի հետ առաջին անգամ ծանոթացել է 2013-ին, երբ Քյոլնում ներկա է գտնվել Գերմանիայում ապաստան գտած թուրք գրող Դողան Ակհանլիի «Աննայի լռությունը» պիեսի ներկայացմանը եւ մասնակցել պիեսի քննարկմանըՙ ներկայացումից հետո: Պիեսը Սաբիհա անունով թուրքական ազգայնական շարժման ակտիվիստ մի աղջկա մասին է, որն իր մոր մահվանից հետո միայն բացահայտում է իր հայկական ակունքները եւ պայքարում է հարմարվել իր նոր ինքնության հետ: Հրանտ Դինքի սպանության միջադեպը նրան առաջնորդում է դեպի 1915-ի ցեղասպանությունը:

Պիեսն ու հետագա քննարկումը այնքան մեծ տպավորություն են գործում, որ տիկին Ռիխը, իր իսկ խոսքերովՙ ոգեշնչված երեք տարի անընդմեջ ուսումնասիրում է հայոց պատմությունը, գրում հայ ժողովրդի ճակատագրի մասին եւ իր ապրած շրջանում ներկայացնում հայկական մշակույթի գանձերը: Նա 2014-ին նույն պիեսը Բոխումում է ներկայացնում, որից հետո ծնունդ է առնում գերմանա-հայկական մշակութային համագործակցության ծրագիրը: Առաջիկա շաբաթներին հրատարակելու է իր նոր գիրքը, որը կազմել եւ խմբագրել է «Հայկական ակադեմիական ընկերության» (Գերմանիայում ամենահին, 1860-ին հիմնված, հայկական կազմակերպությունը) տնօրեն, իր գործընկեր Ազատ Օրդուխանյանի աջակցությամբ: «Wurzeln in der Luft: Volkermord und Lebensspuren» (Արմատներ օդում: Ցեղասպանությունը եւ հառնելու ոտնահետքերը) խորագրով հատորը ցեղասպանությունից փրկվածների հաջորդական սերունդների ներկայացուցիչների կողմից գրված անձնական պատմությունների ժողովածու է: Հայերից բացի գրություններ ունեն նաեւ հույն, ասորի եւ գերմանացի անձնավորություններ: Գիրքը գերմանացի հասարակությանը իրազեկելու նպատակ է հետապնդում, ծանոթացնում է նրան հայոց պատմության եւ մշակույթի հետ:

Տիկին Ռիխը դրանից առաջ տարբեր միջոցառումներ կազմակերպելով գերմանացիներին է ծանոթացրել Կոմիտասին, Պարույր Սեւակին եւ մի շարք այլ անվանի հայ մտավորականներին:

«Այլ հանգամանքներում մենք ավելի պատշաճ ձեւով կնշեինք Հայդե Ռիխի 80-ամյակը, հայկական կոնյակով, խորովածով, երգով ու պարով, բայց համավարակի սահմնափակումները ստիպում են մեզ մեր բաժակները թեկուզ հեռվից բարձրացնել, շնորհավորել նրան եւ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, որ նա կատարել է մինչ օրս եւ ցանկանալ քաջառողջություն, ուժ եւ եռանդ շարունակելու իր հայանպաստ գործունեությունը»: Այս խոսքերով է ավարտում իր հոդվածը Մուրիել Միրաք-Վայսբախը:

Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք ոչ ժող ենք, ոչ էլ առավել ևս ՝ հասարակություն. Կարեն Հովհաննիսյանը ներկայացրել է Հայոց Հզոր Բանակ» ծրագրի վերջին 24 ժամվա փոխանցումները

Հաջորդ գրառումը

Մինչև հունիս բոլոր ցանկացող ռուսաստանցիները կարող են պատվաստված լինել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է. Վիտալի Բալասանյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի օրերին ունեի գործողությունների հստակ պլան, բայց Արայիկ Հարությունյանը վախեցավ ինձ հետ հանդիպել․ «Նիկոլ Փաշինյանն իրեն կուտեր». Քոչարյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի հետ տրիբունին կանգնածն Իբադ Հուսեյնովը մորթել է Մարտունու բնակիչ Ռոբերտ Բաբաջանյանին և նրա գլխի հետ լուսանկարվել (լուսանկար). Գագիկ Համբարյան

10/11/2025
Հաջորդ գրառումը

Մինչև հունիս բոլոր ցանկացող ռուսաստանցիները կարող են պատվաստված լինել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական