Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պիտի լինե’նք: Ու դեռ շատանանք…»

19/03/2021
- 19 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԶԵՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Փայլուն պարող, բալետմայստեր, կազմակերպիչ, ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի80-ամյա հոբելյանին, որը լրացավ սույն թվականի հունվարի 4-ին, մենք երեւի թե կանդրադառնանք մեր ապագա հրապարակումներից մեկում:

Իսկ սույն գրախոսականը նվիրված է Մեհրաբյանիՙ 1987 թվականին հիմնադրված եւ արդեն 34 տարի իր ղեկավարությամբ անընդմեջ գործող «Բարեկամություն» համույթի մարտի 11-ին կայացած «Լույս ի լուսո» խորագիրը կրող համերգին: Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ ինչպես 90-ականներին, երբ գեղարվեստական կյանքն անկում էր ապրում եւ «Բարեկամություն» անսամբլը համառորեն շարունակում էր իր գործունեությունը, այնպես էլ 2020-ի եւ մեր այսօրվա բարդ կացության պայմաններում իր ղեկավարի հաստատուն կամքի եւ լավատեսության շնորհիվ «Բարեկամությունը» գործել եւ գործում է:

Անշուշտ, յուրաքանչյուր համերգ ունի իր ռեժիսուրանՙ ցուցադրվող համարների հերթականության տրամաբանությունը: Սակայն «Բարեկամություն» համույթի այս համերգը առանձնանում է իր դրամատուրգիայով: Բոլոր համարները շաղկապված էին մի թեմայովՙ մեր ժողովրդի անցած տարվա ապրած ողբերգությունը: Կարելի է տեսնել ե՛ւ ողջ հայության սուգը, ե՛ւ արյունոտ կորուստը, պայքարի պատրաստակամությունը, անձնական ապրումները, անցյալ դարերին մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած անդառնալի կորցրած հողերը տեսնելու երազանքը եւ, վերջապես, ապագայում պայծառ առավոտ բացվելու հույսը:

Համերգում կատարված համարների հիմնական մասը Նորայր Մեհրաբյանի բեմադրություններն են:

Հատուկ ուշադրության են արժանի Մեհրաբյանի որդուՙ Շվեդիայի Թագավորական Բալետի նախկին առաջատար պարող, բալետմայստեր, Ստոկհոլմի Մշակութային եւ կրթական ասոցիացիայի նախագահ, «Հզոր զգացմունքներ» պարային նախագծի համահիմնադիր եւ բալետմայստեր, այժմ Ստոկհոլմի Միջազգային Բալետային դպրոցի դասավանդող եւ բեմադրող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Մեհրաբյանիբեմադրությունները: Ավելորդ չէ նշել, որ արտասահմանում գործող մեր պարողների, բալետմայստերների թվից Արսեն Մեհրաբյանը համարյա թե միակն է, որն արդեն մեծ ներդրում ունի Հայաստանի պարարվեստի բնագավառում: Նշենք, որ նրա ուժերով «Հզոր զգացմունքներ» արտասահմանում գործող հայ պարողներից ձեւավորված համույթը, արդեն բազում տարիներ իր ելույթներով հանդես է գալիս Հայաստանումՙ բերելով իր հետ բալետի եւ մոդեռն պարի նորովի ուղղությունները: Նշենք նաեւ, որ Արսեն Մեհրաբյանը մասնակցել է «Բարեկամություն» համույթի ներկայացումներին թե՛ իր խմբով, թե՛ որպես մենակատարՙ «Լոռեցի Սաքո» բալետում: «Հզոր զգացմունքներ» եւ «Բարեկամություն» համույթների միասնական ուժերով (երբեմն նաեւՙ մեր բալետի արտիստների մասնակցությամբ) ցուցադրվել են մի շարք համերգային ծրագրեր, «Արշիլ Գորկի» (2015) եւ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» (2018) բալետները Արսեն Մեհրաբյանի բեմադրությամբ: Արսեն Մեհրաբյանը նաեւ սերտ համագործակցում է Երեւանի պարարվեստի քոլեջի հետ, վերջին տարիներին այնտեղ բեմադրելով մի շարք երկեր, ինչպես, «Փոքրիկ իշխանը» բալետը 2019-ին:

Մարտի 11-ին կայացած համերգում ընդգրկված էր Արսեն Մեհրաբյանի բեմադրած վեց համար: Համերգը բացվեց «Լույս ի լուսո» եկեղեցական «Օրհնյալ է Աստված» ռեչիտատիվով (մշակումըՙՏիգրան Համասյանի ), որ կարելի է մեկնաբանել որպես թե՛ երաժշտական եւ թե՛ պարային աղոթք ի հուշ մեր անմահացած մարտիկների: Դանդաղ վերաշարժվելովՙ աղջիկների մեծ խումբն իրար է փոխանցում վառած լապտերները: Ամենամեծ եւ ողբերգական տպավորությունը թերեւս թողեց Կոմիտաս Վարդապետի «Շուշիկին» դաշնամուրային պարը (Համասյանի եւ Ա. Հենրիկսենի մշակմամբ): Երեւի թե կարիք չկա բացատրել, թե ինչ խորհուրդ է պարունակում այժմ ամեն հայի համար այդ անունը եւ համարի անվանումը:

Արսեն Մեհրաբյանը բեմադրել է այն մոդեռն պարի հնարքներով: Փոքրամարմին աղջիկը երկար, կարծես արնաթաթախ կարմիր հագուստով, որի շարժումները կոտրատվում են, նա հազիվ է քայլում, անընդհատ վայր ընկնելով, կծկվելով… Մեր Շուշիկը…

Այս կերպարը շատ արտահայտիչ մարմնավորեց պարուհի Թինա Հայրապետյանը :

Նեոկլասիցիստական ոճով է բեմադրված «Պայքար» ( Ս. Ղազարյանի երաժշտությամբ) համարը տղաների հնգյակի համար: Եվ կրկին մոդեռն ոճով «Գարունը» (Ա.Վիվալդիի երաժշտությամբ) տղամարդ պարողի համարը եւ «Մոցարտը» (համապատասխանաբար Մոցարտի երաժշտությամբ)ՙ կանանց քառյակի համար: Այս երկու հորինվածքները կրում են ավելի պայծառ, մի փոքր տխրություն պարունակող երանգ:

Համերգում իր առաջին բեմադրությունը ցույց տվեց համույթի նախկին պարուհի, այժմ փորձավար եւ բալետմայստեր Լուսինե Սարգսյանը : Զուտ անձնական հարաբերությունները (տղան մի աղջկանից հեռանում է մյուսի մոտ) յուրահատուկ պարային մեկնաբանություն ստացան «Դառնում եմ» ( Լ. Պիպոյանի երգի ներքո) համարում:

Ուրախ «Հոյ Նազան» եւ «Բարեկամություն» անսամբլի ելույթները միշտ ավարտող Ա. Խաչատրյանի «Վալսով» ( «Դիմակահանդեսից»)ՙ երկուսն էլ Նորայր Մեհրաբյանի բեմադրությամբ, եզրափակվեց այս համերգը:

Վերջում կցանկանայինք արձանագրել, որ ո՛չ մի պատերազմ, ո՛չ մի սադրանք, ո՛չ մի համաճարակ ի վիճակի չէ դադարեցնել հայ ժողովրդի ստեղծագործ միտքն ու գործունեությունը: Հայ արվեստագետները, արվեստաբանները, մտավորականները միշտ պաշտպանել, պահպանել են հայ մշակույթի կոթողները եւ ավանդույթները: Եվ միշտ ձգտել են ստեղծել նոր երկերՙ լինի երգ-երաժշտություն, ճարտարապետական, գեղանկարչական թե քանդակագործական արվեստի հորինվածքներ, գեղարվեստական գրականության երկեր, թատերական ներկայացումներ եւ բազում ոճերի պարարվեստի նմուշներ: Եվ «Բարեկամություն» անսամբլի ելույթը դրա ապացույցներից է: Մենք «Պիտի լինե՛նք: Ու դեռ – շատանա՜նք»…

«Ազգ» օրաթերթ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի. Mediaport

Հաջորդ գրառումը

Մեծ Բրիտանիան ընդունեց պաշտպանության և արտաքին քաղաքականության նոր դոկտրին՝ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարելով որպես անվտանգային գլխավոր սպառնալիքներից մեկը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025
Նորություններ

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025
Հաջորդ գրառումը

Մեծ Բրիտանիան ընդունեց պաշտպանության և արտաքին քաղաքականության նոր դոկտրին՝ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարելով որպես անվտանգային գլխավոր սպառնալիքներից մեկը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Նախագահ Մայա Սանդուի «Գործողության և համերաշխության» կուսակցությունը (ԳՀԿ) հաղթանակ է տարել Մոլդովայի ընտրություններում՝դառնալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Ընտրությունների օրվանից առաջ շատ...

ԿարդալDetails

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական