Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔ – ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻ ՄԱՍԻՆ` ՄԵԿ ՇԱՐՔՈՎ

19/03/2021
- 19 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցամաքային զրահամեքենաներ արտադրող թուրքական «Otokar» ընկերությունը թողարկել է իր կողմից արտադրվող «Cobra-2» զրահամեքենայի հակաականային (MRAP) պաշտպանությամբ համալրված եւ մոդեռնիզացված տարբերակը: Այս մասին տեղեկացնում է combat տելեգրամյան ալիքը` հղում անելով թուրքագիտական մասնագիտացված ermenihaber.am կայքին:

Նշվում է, որ ընկերությունը 35 տարվա գործունեության ընթացքում հավաքած տեխնոլոգիաները մեկտեղել է մոդելային շարքի լավագույն զրահամեքենան ստանալու համար, ինչ արդյունքում «Cobra II MRAPե-ը պետք է բարձր ռիսկային գոտիներում մեծ հուսալիություն ապահովի:

Հաղորդվում է, որ զրահամեքենան անձնակազմի համար հուսալի պաշտպանություն է ապահովելու բալիստիկ զենքերից, ականներից ու ինքնաշեն պայթուցիկներից:

Նշվում է նաեւ, որ աշխարհում առկա այլ անալոգների համեմատ «Cobra II MRAP»-ը լեռնային տեղանքներում ունի ավելի բարձր անցանելիությունՙ շնորհիվ ծանրության կենտրոնի ավելի ցածր գտնվելուն:

Հիշյալ տելեգրամյան ալիքը հաղորդում է նաեւ, որ Թուրքիայի զինված ուժերի գեներալ-մայոր Օսման Գազի Կանդեմիրը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կազմում կստեղծվի թուրքական բանակի մոդել:

***

Թուրքիան դեռ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ գնդի ձեռք բերման եւ դրանց համատեղ արտադրության հնարավորության շուրջՙ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին. ասել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը :

«Մենք չենք նկատում պատժամիջոցների էական ազդեցությունը: Դրանք անարդար են, Միացյալ Նահանգները պետք է շտկի դա: Բազմիցս ասել ենք, որ պատժամիջոցների լեզուն չի ազդի Թուրքիայի վրա: Մենք շարունակում ենք բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ Ս-400-ների համատեղ արտադրության շուրջ»,- ասել է Դեմիրը NTV հեռուստաալիքի եթերում:

***

Մարտի 3-6-ը եռօրյա այցով Ադրբեջանում է Պակիստանի ԶՈւ միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը, որն մարտի 16-ին հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւին, այնուհետ` ՊՆ Զաքիր Հասանովին, տեղեկացնում է Razm.info մասնագիտացված ռազմագիտական կայքը: Ալիեւը հայտարարել է, որ այս պահին կողմերն աշխատում են Ադրբեջան-Պակիստան համատեղ զորավարժությունների ուղղությամբ:

***

Թուրքիայի Սպարտա քաղաքում մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը: 6-շաբաթյա այդ զորավարժություններին նախատեսված է երկու երկրների հետախուզադիվերսիոն զորամիավորումների մասնակցությունը: Ինչպես նշում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունիցՙ այս զորավարժությունները եւս անց են կացվում «Մեկ ազգ, երկու պետության» սկզբունքի շրջանակներում:

***

Թուրքական մերձիշխանական«Yeni afak» թերթը «Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Հայաստանում ո՞ր սցենարն է ավելի լավը» վերնագրով մի տարօրինակ հոդված է գրել:

Ահա այդ հոդվածից մի փոքր հատված` թուրքագետ Վարուժան Գեղամյանի թարգմանությամբ.

«Ղարաբաղյան կլանի հետ համեմատած Փաշինյանը իդեալական [ընտրություն] է: Հայ քաղաքական գործիչներից ամենամիամիտն է:…Կոտորածների հետ կապ չունի (այստեղ նկատի ունի Արցախյան պատերազմին չմասնակցելը): Բացի այդ, թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի համար ավելի լավ է, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում Ռուսաստանի փոխարեն արեւմտյան կողմնորոշում ունեցող իշխանություններին սատարեն:

Այս տողերն, իհարկե, չեն արդարացնում Փաշինյանին:

Եթե վատերի մեջ ընտրություն կատարենք, ապա նա մնացածներից ավելի լավն է:

Պետք է ընդունենք, որ մնացածներիՙ [իշխանության] գալուն նրա մնալը նախընտրելի է»:

***

Թուրքական առաջին դեսանտային նավիՙ «Անադոլու»-ի (Anadolu)) վրա տեղադրելու նպատակով Bayraktar ԱԹՍ-ներն արտադրող Bayzak Savunma ընկերությունն այժմ մշակում է Bayraktar TB3 տարբերակը, որի փորձարկումները նախատեսվում է իրականացնել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:

Այս մասին հայտնել է Թուրքիայի ՊԱԳՎ ծովային սպառազինության վարչության պետ Ալփեր Քյոսեն , փոխանցում է թուրք փորձագետ Թուրան Օղուզը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ 44 ՕՐ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԴԻՄԱԿԱՅԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ՈՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ»

Հաջորդ գրառումը

90-ականներին նիկոլի քաղաքական հոր` ԼՏՊ-ի օրոք, ատոմակայնը փակվել էր։ Թե ինչ եղավ հետո բոլորս հիշում ենք․Արա Վարդանյան

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

90-ականներին նիկոլի քաղաքական հոր` ԼՏՊ-ի օրոք, ատոմակայնը փակվել էր։ Թե ինչ եղավ հետո բոլորս հիշում ենք․Արա Վարդանյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական