Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մշակույթն իբրև ազգային այցեքարտ

19/03/2021
- 19 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի ուսանող

Մշակույթը յուրաքանչյուր երկրի դեմքն է եւ ապրելակերպը, ուստի այն պետք է լինի հոգատար եւ բանիմաց մարդկանց ձեռքերում: Մշակութային ոլորտը,ինչպես բազում այլ ոլորտներ, մեր երկրում ապրում են ծանր եւ բարդ ժամանակներ: Դա ունի իր պարզ եւ հասկանալի պատճառները: Հայաստանում մշակութային կյանքի նահանջը պայմանավորված էր նախ կորոնավիրուսով եւ չդադարող կարանտինով, այնուհետեւ` պատերազմով եւ այդ ոլորտում աշխատող պատկան մարմիններիՙ մեղմ ասած ոչ գրագետ աշխատանքով: Կարանտինն ու պատերազմը կարծես ավարտվել են, սակայն այս ոլորտում ծառացող բացթողումները չեն անհետացել: Մշակութային ոլորտում առկա խնդիրների եւ այլնի մասին առավել լավ պատկերացում կազմելու համար զրուցեցինք տվյալ բնագավառի ներկայացուցիչ` ԵԹԿՊԻ դասախոս, Ուսանողական թատրոնի տնօրեն, միջմշակութային հարաբերությունների մասնագետ Էրիկ Բարսեղյանի հետ:

– Պարոն Բարսեղյան, ակներեւ է, որ մեր երկրում մշակութային կյանքը նահանջ է ապրում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Մշակութային քաղաքականության ոլորտը, ինչպես յուրաքանչյուր ոլորտ, պետք է լինի հմուտ եւ բանիմաց մենեջերի ձեռքերում: Լավ վիճակում է՞ պետական մշակութային կառավարումը, թե՞ վատՙ ունենք այն, ինչ ունենք: Այստեղ ես կարեւորում եմ մի քանի ասպեկտ: Առաջինըՙ արտաքին աշխարհում մեր ներկայացվածությունը: Ազգին ճանաչում են մշակույթով: Որքանո՞վ է մեր մշակույթը համակարգված ձեւով ներկայացված աշխարհում, որքանո՞վ է այն գտնվում պետական հոգածության ներքո: Սա պետք է դիտարկել իբրեւ գերակա առաջնահերթություն մշակույթի պետական կառավարման ոլորտում, եթե ցանկանում ենք ներքին լսարանից բացի ունենալ նաեւ արտաքին լսարան:Կարծում եմ մեր մշակույթը պետք է լինի մեր երկրի այցեքարտն արտասահմանում: Խոսքը անհատ ստեղծագործողների ձեռքբերումների մասին չէ: Այն արվեստագետները, որոնք անձնական կապերով կարողանում են արտերկրում արձանագրել որոշակի հաջողությաններ, դա, թերեւս, պետք է վերագրել նրանց անհատական կարողություններին: Որովհետեւ երբեմն այդ հաջողությունների թիկունքում ոչ թե պետության, այլ անհատ ստեղծագործողի անձնական ներդրումներն ու կապերն են: Երկրորդ, մշակույթի ոլորտը համակարգող նախարարությունը պետք է աշխատի ոչ թե որոշակի նախասիրություններով եւ նպատակահարմարություններով, այլ «բոլորի հետ» սկզբունքով: Երբեմն տեսնում ենք դեպքեր, երբ նախարարությունն ամեն տարի աջակցում է նույն մշակութային կառույցներին, այնպիսի նախագծերիՙ որոնք սպառել են իրենց արդիականությունը : Ես չգիտեմ ինչով է դա պայմանավորված, սակայն լավ կլիներ, որ նախարարությունն ավելի բաց լիներ այս հարցում եւ ծրագրերի ֆինանսավորման առաջնահերթությունը տար նրանց, որոնք ունեն մշակույթի դաշտում կայանալու, հանրահռչակվելու, դիրքավորվելու կարիք: : Պետական հոգածության է պետք արժանացնել սկսնակ ստեղծագործողներին, այն շնորհալիներին եւ այն ստարտափներին, որոնք ներկայացնում են փայլուն գաղափարներ եւ իսկապես ունեն պետական աջակցության անհրաժեշտություն: Սրանք են թերեւս մտահոգություններից մի քանիսը, որոնք համարում եմ առաջնային:

– Կարելի՞ է ասել, որ ձեր գլխավորած Ուսանողական թատրոնը հարթակ է ուսանող դերասանների փորձի եւ ճանաչման ձեռքբերման հարցում:

– Ուսանողական թատրոնը այն դարբնոցն է, որտեղ իրենց առաջին քայլերն են անում բոլոր դերասանները: Այստեղ են, որպես դերասան, բեմադրիչ, բեմանկարիչ կայանում հետագայում մեծ բեմերում աշխատող բոլոր թատերական գործիչները: Անշուշտ նաեւ փորձի եւ ճանաչման հարցում մեծ է Ուսանողական թատրոնի ներդրումը: Ես գիտակցաբար աշխատում եմ այդ ուղղությամբՙ աշխատելով շնորհալի սկսնակներին ճանապարհ հարթելու եւ նրանց հանրահռչակելու գործով: Բազում օրինակներ ունենք, երբ Ուսանողական թատրոնի ներկայացումները դիտել են պետական այլ թատրոնների բեմադրիչներ եւ գեղարվեստական ղեկավարներ ու ավարտական կուրսերի ուսանողներին հրավիրել են աշխատելու իրենց թատրոններում: Ես որպես ուսանողական թատրոնի տնօրեն,այս գործը համարում եմ իմ առաքելություններից մեկը: Այո, պետք է դիրք ապահովել սկսնակներին. կայացածներն իներցիայով առաջ են գնում: Մեր թատրոնը հարթակ է տրամադրում բոլոր այն շնորհալի երիտասարդներին, որոնք ունեն ինքնադրսեւորման անհրաժեշտություն:

– Համամի՞տ եք, որ այսօր թատրոն այցելելը պակաս կարեւոր է դարձել հասարակության,մասնավորապես երիտասարդների կյանքում:Ուսանողական թատրոնը ունենո՞ւմ է լեցուն դահլիճներ:

– Թատրոնն իր արդիականությունը երբեք չի կորցնի: Անշուշտ, ճգնաժամային իրավիճակներում բոլոր ոլորտներն ունենում են խնդիրներ, սակայն թատրոնն, իբրեւ ներկայի մեջ գոյություն ունեցող արվեստի տեսակ, միշտ լինելու է արդիական: Թատրոնն արվեստի այն տեսակն է, որը գոյություն ունի «այս պահին այս վայրում» սկզբունքով, հետեւաբար այն երբեք չի կորցնելու հանդիսատեսի ուշադրությունը, եթե քայլի ժամանակին համընթաց: Այս առումով Ուսանողական թատրոնն ունի առավելություն, քանի որ այստեղ հիմնականում ստեղծագործում են երիտասարդներ, որոնք բնականաբար հանդես են գալիս ավելի ժամանակակից եւ համարձակ բեմական լուծումներով, ինչպես նաեւ ժանրային բազմազանությամբ:

– Ինչպե՞ս պետք է սերտացնել թատրոն-հասարակություն կապը:

– Ժամանակակից մոտեցումներ եւ ճաշակ: Գեղագիտությունն առաջնային է թատրոնում: Թատրոնը պետք է լինի ճաշակ թելադրող գործոն հասարակության շրջանում: Հանդիսատեսին հնարավոր է բերել թատրոն, եթե այն հետաքրքրական է, ճաշակով եւ արդիական: Հմուտ մենեջերները կարողանում են այս ամենին ավելացնել նաեւ կոմերցիոն բաղադրիչը: Այս դեպքում դուք մշտապես կունենաք հանդիսատես, հետեւաբար նաեւ եկամուտներ: Սա այն դեպքն է, երբ գործի հաջողությունը պայմանավորված է ստեղծագործական եւ վարչական ռեսուրսների ներդաշնակ եւ համակարգված աշխատանքով:

– Այսօր մշակութային շատ գործիչներ սկսել են անել քաղաքական հայտարարություններ, ոմանք էլ ինտեգրվում են քաղաքական շարժումների մեջ: Չե՞ք կարծում, որ մշակույթը պետք է տարանջատվի քաղաքականությունից:

– Քաղաքական հայտարարություններով հանդես գալ դեռ չի նշանակում զբաղվել քաղաքականությամբ: Դա հաճախ կարող է լինել քաղաքական որոշակի գործընթացների վերաբերյալ սեփական դիրքորոշման արտահայտում, որը, միանգամայն նորմալ եմ համարում: Մշակույթի հեղինակավոր գործիչները, լինելով ավելի ճանաչված քան, ասենք, պակաս հայտնի որեւէ անձ, բնականաբար ունեն ավելի մեծ լսարան, հետեւաբար այս դեպքում նրանց կողմից արտահայտված որեւէ միտք կարող է կայծակնային արագությամբ մտնել մեդիա դաշտ եւ առաջացնել որոշակի փոթորիկ: Բայց սա նույնպես նորմալ է: Այս առումով ես կասեմ միայն մի բանՙ պետք է պարզապես լինել հնարավորինս ուշադիր, որպեսզի չդառնան քարոզչական մեխանիզմի գործիք այս կամ այն քաղաքական թիմի ձեռքում: Պետք է խոսել ոչ թե էմոցիոնալ, այլ գիտակցական տիրույթումՙ ձգտելով հնարավորինս զերծ մնալ քաղաքական տարբեր հայացքների պատճառով միմյանց վիրավորելու արատավոր փորձությունից:

«Ազգ» շաբաթաթերթ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Դա բխում է ոչ միայն մեր երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի շահերից»

Հաջորդ գրառումը

Պուտինի առաջարկը Բայդենին ներառում է բաց երկխոսություն, այլ ոչ թե բանավեճ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Նորություններ

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Պուտինի առաջարկը Բայդենին ներառում է բաց երկխոսություն, այլ ոչ թե բանավեճ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական