Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձգված գագաթներով եռանկյունի

19/03/2021
- 19 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որքան պատերազմի 44 օրերի վրա ամիսներ են գլորվում, այնքան հասարակությունը հեռանում է պատերազմի անդառնալի հետեւանքներն իրենց մաշկի վրա կրող ընտանիքներից, տնանկ արցախցիներից, հազարումի խնդիրներ ունեցող վիրավոր զինվորներից: Ժամանակը չի բուժում բոլոր վերքերը, ո՛չ, ժամանակը խորացնում է վերքերը, ու այս ճշմարտությունն ապացուցում են միայն վերք ունեցողները:

Աստղիկն առավոտյան բաց արեց զգեստապահարանը: Վեց ամիս առաջ է դարակներից հանել գունավոր հագուստները: Ձեռքի անտարբեր շարժումով կախիչից ցած գցեց սեւ բլուզը, հագավ, անգամ հայելու մեջ չնայեց: Վերջին անգամ որդու հետ հեռախոսով խոսելուց հետո է մազերը ներկել: Ճերմակախառն վարսերը դանդաղ հավաքեց, կապեց ու մտավ խոհանոց: Վերջին անգամ որդու հետ հեռախոսով խոսելուց հետո է շոկոլադով սուրճ խմել: Սրճեփի մեջ ջուր լցրեց ու սուրճ, եփեց, դառը-դառը խմեցՙ հայացքը պատուհանից ներս մտած բողբոջող ճյուղին:

Ամուսինը առավոտ շուտ էլի Պաշտպանության նախարարություն է գնացել: Զոհված որդու անունը պաշտոնական ոչ մի տեղեկագրում չկա, վեց ամսվա ընթացքում նախարարությունից ոչ ոք գոնե մեկ անգամ չի զանգել, ասիՙ աչքդ լույս, որդիդ չկա, չի հարցրելՙ ինչի՞ կարիք ունեք: Առանց խղճի խայթիՙ Պաշտպանության նախարարության աշխատակիցները պատասխանատվությունը գցում են Պաշտպանության բանակի վրա, նրանք էլՙ սրանց վրա. մեկ է, 19-ամյա որդու անունը ոչ մի ցուցակում չկա: 34 օր ֆագոտով ջարդել է թշնամուն, տաս միլիոն դոլարի վնաս տվել նրան, զանգել տուն ու ասելՙ պապ, թուրքն իմ մեջքը երբեք չի տեսնի, 35-րդ օրը ԱԹՍ-ից այնպիսի հարված է ստացել, որ պահապան խաչը, զինգրքույկը ծոցագրպանում պայթել են, ծնողներն իր մարմինը ոտքի խալից են ճանաչալ, ու հիմա 19-ամյա հերոսի անունը ոչ մի ցուցակում չկա:

***

Արմենը ֆիզկուլտինստիտուտի բասկետբոլի բաժինն էր ավարտել, օգոստոսին զորակոչվել բանակ: Սկզբում Մեղրիում է եղել, բայց կարանտինի պայմաններում նորակոչիկները չեն հասցրել անգամ ավտոմատ լիցքավորելը սովորել. պատերազմն սկսվել է, նրանց տարել են Ջաբրայիլ: Արմենի երիտասարդ գեղեցկուհի մայրը սեւ շապիկ է հագնումՙ վրան որդու պատկերը:

***

Հակոբը ծրագրավորող պիտի դառնար, ընկերներով մարտի թեժ պահին կրակն իրենց վրա են վերցրել, որպեսզի զորքը կարողանա դուրս գալ շրջափակումից: Համավարակի պատճառով ծնողներն անգամ զինվորական երդման արարողությանը չեն կարողացել ներկա լինել: Վերջին անգամ Հակոբին տեսել են օգոստոսին, երբ նա ավտոբուս նստեց, ձեռքը հանեց պատուհանից ու գոչեցՙ մա՜մ, հետեւիցս չլացես, ես քեզ սիրում եմ:

Մայրն էլ լաց չի լինում, որովհետեւ արցունքագեղձերը չորացել են: Բժիշկն ամուսնուն ասել էՙ խոր սթրեսն է պատճառը, սիրտը նվվում է, բայց արցունք չի գալիս: Հակոբը զորակոչվելիս է հոր ու մոր հետ վերջին անգամ նկարվել: Լուսանկարում նա կարծես իր ավագ եղբորն ու քրոջը գրկած լինի: Հայրըՙ սեւահեր, հպարտ, մայրըՙ բաց կապույտ շրջազգեստով, լայն ժպիտով:

Հակոբի հայրը թաքուն մտավ խոհանոց, հոգեբույժի հետ հեռախոսով պայմանավորվեց, որ նա կեսօրին գա իրենց տունՙ իբր ջրաչափի ցուցմունքը գրանցող աշխատակցուհի: Լավ մասնագետ է, խոստացավ զրույցը կնոջ հետ այնպես սկսել, որ նա գլխի չընկնի, որ դիմացինը հոգեբույժ է:

Հակոբի, Սմբատի, Կարենի, Դավիթի, Հայկի մեծադիր նկարների առջեւ «Մարտական ծառայույթուն» մեդալներ են դրվածՙ հետմահու:

***

Արենի հայրը մի քանի անգամ փորձեց հետաքրքրվելՙ հրամանատարն ինչո՞ւ է որդուն նորից տարելՙ թշնամուն հանձնված տարածքները պաշտպանելու: Նրանց դասակն էլ ընկել է շրջափակման մեջ, ու երկու ժամ անց արկի պայթյունից բոլորը զոհվել են: Հրամանատարն ու նրա տեղակալը Արենի հոր զանգերին սկսեցին չպատասխանել, հեռախոսն անջատում էին, մինչեւ որ մի ուրիշ սպա մի օր զանգեց, թեՙ այսինչ օր տանը կլինեք, ձեր որդու «Մարտական ծառայություն» մեդալը բերելու ենք հանձնենք: Արենի հայրը, կասկածը սրտում, լուրը կնոջը հայտնեց: Արենի մայրն արցունքից ուռած աչքերով անտարբեր նայեց ամուսնուն, ուսը թոթվեց ու դուրս եկավ սենյակից:

***

Բաղրամյան պողոտան էլի փակ է: Օպերայի մոտից լսվում է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի խրոխտ ելույթըՙ դավաճանը պետք է օր առաջ հեռանա ու խստագույն պատիժ կրի: Կառավարության շենքի շրջակայքում ոստիկանական ուժեր են կենտրոնացած: Փաշինյանը աշխատանքի է գնալուՙ գողեգող, երեւակայական վրիժառուի գնդակից խոցվելու վախը սրտում:

***

Գեւորգն ու Էդգարը նույն գյուղից էին, զինկոմիսարիատի ծանուցագրով Պաշտպանության նախարարությունից նոյեմբերի 26-ին երկուսին էլ տարել էինՙ Հադրութի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի դիրքերը պաշտպանելու: Երկու շաբաթ անց թուրք հատուկջոկատայինները հարձակվել են:

9 հոգով կռիվ են տվել մինչեւ ատամները զինված թշնամու 150 հոգանոց վաշտի դեմ, բոլորին ոչնչացրել են, իրենք էլՙ զոհվել: Հետո պարզվել է, որ Հադրութի այդ գյուղերն էլ են թշնամուն հանձնված: Գեւորգի ու Էդգարի հարազատները որոշել են չլռել ու պատասխան պահանջելՙ եթե Հին Թաղերը, Խծաբերդը, Դիզափայտը վաղուց թշնամուն են հանձնված եղել, նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո ինչո՞ւ էին տղաներին տարել դիրքերը պաշտպանելու: Ինչո՞ւ անիմաստ կռվեցին ու զոհվեցին տղաները: Վերջերս ՊՆ-ը բոլոր զոհվածների անուններով «Արիության մեդալներ» է ուղարկել մարզպետարան ու ասելՙ հարազատներին իմաց տվեք, թող գան տանեն:

9 զոհվածների հարազատները մարզպետարանում բողոքել են. «Այդպե՞ս են մեդալը հանձնումՙ թաքուն, խուսափելով մեր աչքերի մեջ նայել: Մեզ մեդալ պետք չէ, մեզ մեր որդիներն են պետք: Նրանք խաբեության զոհ են դարձել: Հանձնված հողերը պաշտպանելիս են զոհվել»: Բողոքել են, լաց եղել, մեդալները վերցրել, տուն եկել: Վերջ:

Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է պատերազմի թեմայով չխոսել. եթե որեւէ մեկը խոսք բացի, մեղմ ձայնով ընդահում եք եւ ասումՙ կյանքը շարունակվում է: Սոցցանցերում նրանք երջանիկ ընտանիքների, ծննդյան տոների, հանրային միջոցառումների, համերգների ու ներկայացումների լուսանկարներ են տարածում, անհոգ գրառումներ անում: Իսկ ֆեյքերի ֆաբրիկան հասցեական աշխատում է այն օգտատերերի վրա, որոնք պարբերաբար հիշեցնում են, որ կյանքը չի՛ կարող առաջվանը լինել, որ մեր կողքին ապրում են զոհված տղաների դժբախտ ընտանիքներ, որ վիրավոր տղաներից շատերը սոցիալական ծանր խնդիրների առաջ են կանգնած, նրանց բուժում է պետք, որ հազարավոր երեխաներ կորցրել են իրենց կերակրողին, որ հազարավոր երիտասարդ կանայք այրիացել են ու խելագարության շեմին հասել, որ ռազմաքաղաքական օղակներից ոչ ոք ոչ մի անգամ չի զանգահարել որեւէ ընտանիքիՙ հետաքրքրվելուՙ ո՞ղջ են, թե՞ ցավից մահացել են: Ֆեյքերի ֆաբրիկան ու Փաշինյանի համար աշխատողները մանկուրտների պես ցույց են տալիս, թե եղածը եղած է, ոչինչ անել չես կարող, ամեն մեկն իր բաժին ճակատագիրն է ստացել ու պետք է հաշտվի դրա հետ: Նրանք կարող են անսպասելիորեն հարձակվել այն օգտատիրոջ վրա, որը պարբերաբար հիշեցնում է, որ պատերազմ է եղել, հայրենիք, մի ամբողջ սերունդ ենք կորցրել: Ընդհուպ բանը նրան է հասնում, որ կոշտ բառապաշարով բողոքում են, թե դուք գույները խտացնում եք, չեք թողնում, որ մարդիկ իրենց վիշտը մոռանան ու առաջ նայեն, թույլ չեք տալիս, որ կյանքն իր բնական հունով գնա, վայելենք գարնան բույրը, կանանց միամսյակը, կյանքի գեղեցկություններն ու հաճույքները:

Բեկումնային պահերին ընդունված է երեւույթները նմանեցնել երկրաչափական պատկերների: Մեր իրականությունը նման է եռանկյունու, որի գագաթներն օր օրի ձգվում-հեռանում են միմյանցից: Եռանկյունու մի գագաթը պատերազմի հետեւանքներն իրենց վրա կրող ընտանիքներն են, մյուս գագաթին հասարակությունն է, իսկ երրորդինՙ իշխանությունները: Առաջին երկու գագաթները կառավարվում են երրորդ գագաթից, որը երկրորդ գագաթին պարտադրում է մոռանալ առաջին գագաթին, անտեսել նրա ողբերգությունըՙ այն համարելով անխուսափելի ու պարտադրված: Ընդ որումՙ երրորդ գագաթը վախի ու հոգեբանական ճնշումների բազում մեթոդեր է կիրառում երկրորդ գագաթի հանդեպՙ նոր պատերազմի սպառնալիքներ, ինչը նոր զոհերի ու կորուստների պատճառ կարող է դառնալ, «նախկինների» վերադարձ: Երրորդ գագաթն այն աստիճանի է ստորաքարշության ընդունակ, որ հանդիպման է հրավիրել պատերազմին մասնակցած տղաներին ու նրանց ուղեղները լվացել, թե գոհ չե՞ք , որ ողջ եք, եթե պատերազմը չկանգնեցնեի, դուք էլ էիք զոհվելու: Պատերազմի դժոխքի միջով անցած, ամեն օր պատերազմի մղձավանջային պատկերների հետ քնող-արթնացող, խեղված հոգիներով մեր տղաների հոգեվիճակն է երրորդ գագաթը դրել խաղասեղանին ու դիվիդենտներ է փորձում շահել: Իսկ եռանկյունու առաջին գագաթը, երկրորդից ու երրորդից ամեն օր ավելի ու ավելի հեռանալով, պարփակվում է իր վշտի պատյանի մեջ. կյանք կոչվածը նրա համար տանիցՙ գերեզմանոց, գերեզմանոցիցՙ տուն կարճ ճանապարհն է, իր սեւ հագուստների անշուք զգեստապահարանն ու եռագույնով ծածկված փոքրիկ սեղանըՙ որդու, ամուսնու կամ եղբոր մեծադիր, ժպտերես, լույսով լի լուսանկարով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սպիտակ տունն արձագանքեց Բայդենի հետ ուղիղ եթերում խոսելու Պուտինի առաջարկին

Հաջորդ գրառումը

Պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ. Հակոբ Արշակյան

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ. Հակոբ Արշակյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

22/10/2025

102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը: Ազնավուր ընտանիքը և «Ազնավուր» հիմնադրամը հայտնում են. կյանքից հեռացել է...

ԿարդալDetails

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

22/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 22.10.2025

22/10/2025

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

22/10/2025

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական