Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐՈՔ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

26/02/2021
- 26 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մեր տնտեսությունը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս: Ապա վկայակոչել է ՀԴՄ կտրոնների հետ կապված ինչ-որ թվեր, որպես իր ասածի վկայություն: Այն, որ երեք տարի զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, նա այդպես էլ չհասկացավ, որ ՀԴՄ կտրոնները չեն տնտեսության վիճակի ցուցիչը, արդեն զարմանալի էլ չի: Սակայն, որ մեր տնտեսությունը իսկապես վերակենդանացման կարիք ունի, դա միանշանակ է: Դա հաստատում է վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թ.-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տարեկան ցուցանիշը: Համաձայն այդ ցուցանիշի, անցած տարի Հայաստանի տնտեսությունը կտրուկՙ 7,6 տոկոս անկում է ունեցել :

Ըստ տնտեսության ճյուղերի պատկերը հետեւյալն է: Ժամանակին խոստացված շինարարական «բումի» փոխարեն այստեղ ունենք 9,5 տոկոս անկում: Արդյունաբերությունում, որտեղ մի քանի տարի առաջ լուրջ աճ էր սկսվել, անցյալ տարին նույնպես եզափակվեց անկումովՙ 0,9 տոկոս: Առեւտրում, որտեղ ընդգրկված է առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ, անկումը կազմել է 14 տոկոս, իսկ մանրածախ առեւտրում անկման ցուցանիշն էլ ավելի մեծ էՙ 17,3 տոկոս: Այսինքն, մի կողմից նվազել են առեւտրով զբաղվողների եկամուտները, մյուս կողմիցՙ առեւտուր անող բնակչության եկամուտները: Մինչդեռ, վարչապետի աթոռին գտնվող մարդը ՀԴՄ-ների կտրոնների թվերը ներկայացնում է որպես տնտեսական աշխուժության ցուցիչ: Ծառայությունների ոլորտում նույնպես լուրջ անկում ունենքՙ 14,7 տոկոս: Այս ոլորտը նախորդ երկու տարիներին հնարավորություն էր տալիս տնտեսական աճ ցույց տալ շնորհիվ բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքների կտրուկ ավելացման: Միայն գյուղատնտեսությունում աննշանՙ 1,4 տոկոս աճ է գրանցվել, այն էլ հիմնականում երեք-չորս տեսակի գյուղմթերքների բարձր բերքի շնորհիվ: Մնացած բոլոր գյուղմթերքների բերքի անկում ունենք, որի հետեւանքով այս տարի անհամեմատ թանկացել էին մրգի եւ բանջարեղենի գները:

Այժմ տեսնենք, թե ինչպիսի՞ն է վիճակը աշխարհում, մեր հարեւան եւ մեր տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող երկրներում :

ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական կացությունը եւ հեռանկարները» զեկույցի համաձայն, համաշխարհային տնտեսությունը նվազել է 4,3 տոկոսով: Հարեւան երկրներից Ադրբեջանում տնտեսական անկումը 4,3 տոկոս է, Վրաստանումՙ 6,1 տոկոս: Մեր տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող երկրումՙ Ռուսաստանում անցյալ տարվա տնտեսական անկումը կազմել է 3,1 տոկոս: Համեմատենք այս թվերը Հայաստանի տնտեսության 7,6 տոկոս անկման հետ եւ կհասկանանք մեր կառավարության գործունեության արդյունքը:

Ցավոք, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը շարունակվում է նաեւ այս տարի, ինչի մասին է վկայում ներկա պահին հրապարակված պետբյուջեի հարկային եկամուտների ցուցանիշը:

Համաձայն պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվության, այս տարվա հունվարին Հայաստանում հավաքվել է 130 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը մոտ 16 մլրդ դրամով կամ մոտ 10 տոկոսով ավելի քիչ է նախորդ տարվա հունվարին հավաքված 146 մլրդ դրամ հարկային եկամուտներից: Ավելի վաղ հրապարակված մեկ այլ ցուցանիշ էլ փաստում է, որ հունվարին գնաճը կազմել է 4,5 տոկոս, իսկ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճըՙ 6,4 տոկոս: Այսինքն, մի կողմից ունենք գնաճ, մյուս կողմիցՙ տնտեսական անկում :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԱՌՆԱՇՓՈԹ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՐՍԵՆ ԺԻՐՈՅԱՆ. «ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԱՄ ԿԻՆՈՅՈՒՄ ԿՈՒԶԵՄ ԽԱՂԱԼ ՀԱՅԵՐԵՆ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՍԵՆ ԺԻՐՈՅԱՆ. «ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԱՄ ԿԻՆՈՅՈՒՄ ԿՈՒԶԵՄ ԽԱՂԱԼ ՀԱՅԵՐԵՆ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական