Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անդիվանագետ Հայաստանս

19/02/2021
- 19 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ, ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե ճիշտ է տարածված այն ասույթը, թե երբ լռում է դիվանագիտությունը, որոտում են թնդանոթները, ապա ճիշտ պետք է լինի նաեւ այդ մտքի շրջված ձեւըՙ եթե լռում են թնդանոթները, ապա խոսում է դիվանագիտությունը: Ու թեեւ պատմությունը մեզ սովորեցնում է, որ դիվանագիտությունը երբեք չի լռում ու երբեք անգործ չի մնում, ինչպես հետախուզությունն ու հակահետախուզությունը, այսուհանդերձ կարելի է ու պետք է մենք մեզ հարց տանքՙ հիմա, որ թնդանոթները լռել են հայ-ադրբեջանական ռազմաճակատի վրա, ի՞նչ է անում հայկական դիվանագիտությունը, գործո՞ւմ է դեռ, թե՞ գտնվում է քնած գեղեցկուհու կարգավիճակում:

Երկու շաբաթ առաջ ներքաղաքական ու նույնիսկ սփյուռքյան շրջանակներն ալեկոծվեցին պաշտոնապես դեռեւս չհաստատված այն տեղեկությունից, որ խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատրաստվում է մեկնել Վաշինգտոն որպես դեսպան: Ու թեեւ դիվանագիտության ասպարեզում ընդունված չէ նախքան հավատարմագրերի հանձնումը որեւէ դեսպանի թեկնածության հայտարարումը, տիկին Մակունցիՙ ի պատասխան իր թեկնածությանն ուղղված առարկություններին հայտնած այն հզո՜ր միտքը, թե դեսպան լինելու համար առաջնահերթ կարեւորություն չունի դիվանագիտական պատրաստվածութունըՙ ափ ի բերան թողեց այդ գործից քիչ թե շատ հասկացողներին: (Ի դեպ, մեր տեղեկություններով, Մակունցի թղթածրարն արդեն գտնվում է Վաշինգտոնում):

Դրան հաջորդեց կարեւոր մի քանի այլ մայրաքաղաքներում նորիշխանական մի քանի ուրիշ ֆիգուրների դեսպան նշանակելու մասին տեղեկությունը, այդ թվումՙ թուրքական հետախուզության աչքից չվրիպած ինչ-որ մի կնոջ դժվարահունչ անունըՙ 2019-ի հուլիսիցՙ Արման Կիրակոսյանի վախճանվելուց ի վեր թափուր մնացած դեսպանական աթոռը Լոնդոնում գրավելու մասին: Չգիտեմ մեր գործող դեսպանների վրա ի՞նչ տպավորություն թողեցին այդՙ պաշտոնապես դեռեւս չհաստատված տեղեկությունները, սակայն վստահորեն կարելի է պնդել, որ վերջին 2-3 տարիներին անորոշության մատնված մեր դիվանագիտական կորպուսը անդամալուծվեց գրեթե ամբողջովին: Գրեթե եմ ասում, քանզի գիտեմ մեր դեսպաններից ոմանց, ովքեր իսկական պրոֆեսիոնալներ են, հայրենասեր ու պետականությանը նվիրված մարդիկ, որոնք ներկա տարօրինակ պայմաններում, երբ, ինչպես հայտարարում էր նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 10-ին, թե ինքը տեղյակ չի եղել կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից, անում են այնՙ ինչը կարող են անել անգլուխ մնացած ձիավորները:

Ձանձրալի է անընդհատ կրկնել, թե անցնող 2-3 տարիներին ապիկարության ինչպիսի օրինակներ է տվել վարչապետի աթոռը զբաղեցնողը: Սակայն արծարծածս թեման պահանջում է ընդգծել, հույս ունեմՙ վերջին անգամ, որ Նիկոլ Փաշինյանն իր եսակենտրոն, ինքնասիրահարված եւ հանձնապաստան գործունեությամբ մեր երկրում ավելորդ է դարձրել դիվանագիտությունն էլ, ռազմագիտությունն էլ, հետախուզությունն էլ, անգամ բշժկագիտությունն ու, վերջերս, սեյսմոլոգիան էլ: Ինքը գիտի ամեն բան, կատարյալ մարմնացումն է ԱԲԳ-ականության: Երեւի այսպես են բոլոր այն միապետներն ու բռնակալները, որոնց ծանոթ ենք պատմության դասագրքերից: Նման պայմաններում ի՞նչ կարիք կա տարբեր երկրներում դիվանագիտական ներկայացուցչություն ու դեսպանություն պահելու, չունեցած մեր փողերը ծախսելու: Նույնիսկ Մոսկվայում, որը հայկական պրոտեկտորատի վերջին Բ. Դուռն է մնացել, պետք չունենք որեւէ դիվանագետ պահելու, երբ գոյություն ունի կառավարութան շենքից մինչեւ Կրեմլ ձգվող հեռախոսագիծ, որը կարող է գործել օրական 4-5 անգամ, ինչպես պնդում է Փաշինյանը: (Ի դեպ, մեր բոլոր իշխանությունների օրոք Մոսկվայում առանց բացառության ունեցել ենք համեմատաբար թույլ դեսպաններ, որոնց գլխավոր պարտականությունը եղել է տարբեր պաշտոնյաների եւ պատվիրակությունների դիմավորումը, տեղավորումը, շոփինգի ու ժոփինգի տանելը եւ ճանապարհ դնելը, ինչպես այժմՙ գրեթե մեր բոլոր մյուս դեսպանատներում է):

Անկեղծ ափսոսանքով պետք է հիշել բազում փորձություններով անցած, սովետական դիվանագիտության դպրոցից հառնած եւ հետզհետե հայկական դիմագիծ ստացող մեր դիվանագիտական նոր դպրոցի, անցումային արտգործնախարար Անատոլի Մկրտչյանից մինչեւ Վահան Փափազյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան, Էդվարդ Նալբանդյան, Արման Կիրակոսյան եւ մյուսներից մինչեւ մեր օրերը, նաեւ մեր անկրկնելի արեւելագետ-դիվանագետների ջանքերով, դեմք ու դիմագիծ ստացած կառույցի անէացումը, ինչպես նաեւ մեր Դիվանագիտական ակադեմիայի փակվելը, որը ավելորդ է դարձնում տարբեր բուհերում մրցակցային համարվող միջազգային հարաբերություններ կոչվող մասնագիտությունը նաեւ:

Հիմա թնդանոթները լուռ են, առայժմ: Բայց լուռ է նաեւ մեր դիվանագիտությունը, իսկականը: Մինչդեռ գերծանրաբեռն աշխատելու պահն է, կարելի էր շատ բան անել: Գեթ կարելի էր մի քիչ գումար հավաքել, մասնավորաբար այն երկրներից, որոնց, իբր, ուշքը գնում էր մեր «թավշյա հեղափոխության» համար: Գումարՙ հին Հայաստանի նոր եւ նորանոր վերքերը ամոքելու: Մի քիչ դիվանագիտական-քաղաքական օգնությունՙ «սողացող պատերազմը» զսպելու, թուրքական «խաղաղ» ներխուժումը դիմագրավելու, մեր բանակն ու տնտեսությունը կարգի բերելու համար:

Մեկուսացումը, առավել եւս ինքնամեկուսացումը շնչահեղձ է անում մեզ:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

2004 թվականի փետրվարի 19-ին Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպшնեց անկողնում քնած Գուրգեն Մարգարյանին

Հաջորդ գրառումը

Կապիտոլիումի ոստիկանությունը ստուգում է 29 ոստիկանի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
Հաջորդ գրառումը

Կապիտոլիումի ոստիկանությունը ստուգում է 29 ոստիկանի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իրավապահ մարմինները երկու օր է, ինչ մտորում էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական բնույթ ունեցող նոր քրեական...

ԿարդալDetails

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական