Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

13/02/2021
- 13 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանաբնակներս թե հայության բացարձակ մեծամասնությունն անվարան այն համոզմանն է, որ հայերս մեր առջեւ ծագող հարցերի առումով հետեւություններ անելու խնդրում յուրօրինակ ենք, որն արտահայտվում է նաեւ «հայի հետին խելքը» ինչ-որ ձեւակերպումով: Այս պայմաններում մենք նաեւ չենք զլանում արձանագրել, որ ասենք Հայաստան երկրում յուրաքանչյուր առավոտ նվազագույնը 3 մլն Նապոլեոն է արթնանում: Եվ այսուհանդերձ պատահական չէ, որ մտքեր են շրջանառվում ծագող խնդիրները ամենատարբեր միջոցներով, անգամ մշակույթով ու մեզ հատուկ ներուժով լուծելու առումներով, որոնք մի կարճ ժամանակ անց վերածվում են անկատար ցանկությունների ու հերթական հուսալքության: Առնվազն տարօրինակ է, երբ ասենք ուսյալ համարվող, կենսափորձով հարուստ մարդկանց խումբը, որին հանրային առումով կարելի է մտավորականներ համարել, մեր ներկա վիճակի հիմնախնդիր է դիտարկում երկրի անվտանգային հարցը: Կա՞ արդյոք 3 մլն հայաստանցիների թե 10-12 մլն հայերի մեջ գեթ մեկը, որ դեմ է նման մոտեցմանը. Վստահաբար պնդում եմՙ ոչ: Եվ հարցըՙ ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով ու հնարքներով լուծել այն, հնչում է ինքնաբերաբար:

Անվտանգային հարցերը, հատկապես համերկրային առումով, ֆինանսական միջոցներ, ծախսեր են պահանջում ու պարտադրում, բնականաբարՙ զգալի: Վիճակագրությունը հաստատում է, որ ասենք ԱՄՆ-ում 1 զինվորականի հաշվով տարեկան ծախսը 300 հազար դոլար է, հրեից բանակի պարագայումՙ 250 հազար դոլար, Բելգիայում 200 հազար դոլար, Ավստրիայում 140 հազար դոլար: Եթե մենք առաջնորդվենք ամենահամեստ 50 հազար դոլար գումարով, կպահանջվի 2,5 մլրդ դոլար, գրեթե այնքան, ինչքան մեր երկրի բյուջեն է: Պարզ է չէ՞, որ ամենահամեստ ասելով ՀՀ պատվախնդիր քաղաքացիս ակնարկում եմ ազերիների ներկայիս ծախսի առնվազն կրկնակին, որը վստահ եմ կսթափեցնի նրանց, կզսպի անհագուրդ ախորժակը:

Ծագում է երկրորդ հարցըՙ որտեղից վերցնել պահանջվող այդ առաջնահերթ գումարը: Ոմանք կարող են առաջարկել համահայկական դրամահավաք անցկացնել: Ընդունենք, որ աշխարհով մեկ սփռված հայ ընտանիքների թիվը 2,5 մլն է, յուրաքանչյուրին բաժին է հասնում տարեկան 1000 դոլար: Դիտարկեք այն ձեր հարազատ-բարեկամների, ընկեր-ծանոթների առումով եւ գնահատեք այդ առաջարկի հնարավորությունը: Տողերիս հեղինակի շրջապատի առումով լավատեսություն չի նշմարվում, քանզի միայն հարցվածների կեսից էլ պակասը համաձայնության նշաններ ցուցադրեց: Հիմնական մասի մոտեցումը հետեւյալն էր.- իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը:

Դե եկ ու ասա, որ կառավարությունը հարկային համահավասարեցում է իրականացնում, մաքսային արտոնություններ է սահմանում, պետական պաշտոնյաների թվաքանակն է ավելացնում, պարգեւավճարներ է շնորհում, անցկացվող նիստերն ու հանդիպումները ֆուրշետների է վերածում, առանց մրցույթների մեկ անձից պետական գնումներ է կազմակերպում, թիկնազոր է պահում, պետության հաշվին էլ անձնական ծախսեր հոգում… Թե՛ հավատալն է բարդ, թե՛ չհավատալը, ուստի անդրադառնամ օրերս կայացած ՀՀ կառավարության նիստի մի հարցի: Խոսքը, մեղմ ասենք, կենսական գյուղատնտեսությանն էր վերաբերում, ՀՀ վարչապետի բնորոշմամաբՙ շատ կարեւոր արդյունաբերական նյութի, կանեփի մշակություն ծավալելուն: Զգում եմ տարօրինակ վիճակում հայտնվեցիք, ուռաք, քանզի այս մշակաբույսը հիմնականում նման վիճակի է հասցնում: Հիշենք նաեւ, որ փոխվարչապետ Տ. Ավինյանն էլ նշել էր կանեփի մշակման մասին ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Չինաստանում: Ամենատարբեր միջոցներով փորձեցի որեւէ տեղեկություն ստանալ հիշյալ մշակաբույս կոչվածի մասին: ՀՀ գյուղատնտեսության զարգացման առաջիկա տարիների ու ռազմավարական ծրագրերում ոչինչ չկար, նույնըՙ ՔՊ-ի նախընտրական խոստումներում, ԱԺ-ի գյուղատնտեսության հանձնաժողովի փաստաթղթերում: Գուցե ամերիկացինե՞րն օգնեն: Բացում եմ օրերս ձեռք բերած «Համաշխարհային փաստեր. 2021» տեղեկատուն, որը տպագրվում է 1868 թվականից, ամբողջ 1007 էջ ծավալով: Գյուղատնտեսությանը 11 էջ է հատկացված, որտեղ հիշատակում կա ԱՄՆ-ում առավելագույն ծավալներով արտադրվող 13 մշակաբույսերի մասին: Cannabis կոչվողի մասին ոչ մի ակնարկ: Եվ միայն ՀՍՀ հանրագիտարանի 5-րդ հատորի կանեփ նյութից տեղեկանում ենք, որ բույսից ստացվում է թել, որից էլ պատրաստում են ճոպան, պարան, լարան, իսկ պտուղներիցՙ յուղ ու տեխնիկական միջոցներ: Իսկ ո՞ւր մնաց բարձր ավելացված արժեք ստեղծելու մասին կառավարության ղեկավարների հավաստիացումը: Եթե նման ակնկալիք կա, հիշատակված 3 գերտերություններն այն իրականացնում են եգիպտացորենի մշակմամբ, հատիկ ստանալով: Ծանոթացեք վիճակագրությանը: 2000-2017 թվականներին այն ԱՄՆ-ում 252 մլն տոննայից հասել է 371 մլն տոննայի, Չինաստանում 106 մլն տոննայից 259 մլն տոննայի եւ ՌԴ-ում 1,5 մլն տոննայից 13 մլն տոննայի: Եգիպտացորենի հատիկը լիարժեք անասնակեր է հատկապես թռչնաբուծությունում. թռչնամսի արտադրությունը հիշյալ երկրներում 1 բնակչի հաշվով տարեկան կազմում է 65, 15 եւ 30 կգ, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 4 կգ է, համեմատաբար բարձր գնով:

Երբ այս առիթով դիմեցի ոլորտի խոշոր արտադրողներից մեկին, առանց երկմտելու ասաց. հարեւան երկրներից մեկում 3 հազար հեկտար հող եմ վարձակալել, եգիպտացորենի հատիկ եմ աճեցնում, որի ՀՀ տեղափոխելը 1 տոննայի հաշվով 85 դոլար է կազմում: Ակամայից հիշեցի ամիսներ առաջ էլ վարչապետի զրույցը գյուղացիների հետ առվույտ մշակելու մասին: Ստացվում է հայոց հողը կարելի է օգտագործել անգամ բամբակ աճեցնելու համար, իսկ մարդկանց սննդակարգում առաջնահերթություն համարվող կենդանական ծագման հումքի արտադրությունը թող անորոշության տրվի. հավելյալ արժեքս ո՞րն է: Այ քեզ քմահաճույք, այ մեզ հակակառավարում, համապետական խնդրի շրջանցում, ներմուծմամբ երկիր պահելու անհասկանալի գործելաոճ… Նայենք սուպերմարկետներում մսի բաժինների ցուցափեղկերը. դրանց մեկ քառորդում տեղական արտադրանք է, երեք քառորդումՙ ներմուծված: Նույն վիճակն է հագուստի պարագայում, իսկ էլեկտրոնիկան ամբողջությամբ արտասահմանյան է:

Այսկերպ անվտանգային գերխնդրի լուծումը ապագային է թողնվում: Մինչդեռ միայն ասենք, երեք հիմնական մսատեսակների ներմուծումը կանխելու արդյունքում, դրանց արտադրությունը ՀՀ ներկայիս պահանջի մոտ 250 հազար տոննային հասցնելու պարագայում 1 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն կունենանք ՀՆԱ-ի մեջ: Ֆինանսական միջոցների տեր դարձած ֆերմերային տնտեսություններն իրենք բազմաբնույթ աշխատանքների պատվիրատուներ կդառնան, սկսած հումքի մշակումից, շինարարությունից, գյուղական ենթակառուցվածքները բարեփոխելուց մինչեւ ժամանակակից ոլորտների ծավալումը գյուղական համայնքներում: Տեսարՙ գործընթացը լոկոմոտիվի դեր ստանձնեց, ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճ գրանցվեց, 5-6 տարում այն կազմեց 80-90 մլրդ դոլար, բյուջեն 30-35 մլրդ դոլար, որից 6-7 մլրդ դոլարը կարող ենք հատկացնել գիտությանն ու անվտանգային խնդիրներին, 1 զինվորականի հաշվով ծախսն էլ հասցնելով 200 հազար դոլարի:

Նկատեմ, որ արվածը սիրողական մոտեցում է, երբ այլ դիրքորոշում իշխանությունը չի էլ ներկայացնում: Այսպիսին է փոքր ու միջին գործարարության գյուղոլորտի պատկերը կայացած տնտեսություններ ունեցող երկրներում, որոնցից սույն գրառման սկզբում, ռազմական ծախսերի առումով հիշատակեցինք հրեից երկիրը, Բելգիան ու Ավստրիան: Գերզարգացած գյուղատնտեսություն, հումքի վերամշակում, տնտեսական շարժ հանրային առաջնահերթություններում, ֆինանսներ եւ գործելու դաշտ: Պետք չէ իմաստակ-անմեղսունակի տեսքով հարցնել, թե ՀՀ-ն ունի՞ արդյոք բավարար հողա-ջրա-ջերմային կարողունակություն եւ նման անտեղյակության ցուցադրում, որոնց բազմիցս ենք անդրադարձել: Ոչ մեծ Դանիան, ուր բնակլիմայական պատճառներով եգիպտացորեն չի աճում, հենց այնպես չի 10-12 մլն տոննա հացահատիկ արտադրում, այն լիարժեք անասնակեր օգտագործելու արդյունքում կենդանիներից բարձր մթերատվություն ապահովում: Միայն խոզի մսի արտադրությունը 1,6 մլն տոննա է կազմում, երկրի ՀՆԱ-ն 350 մլրդ դոլար, բյուջեն 170 մլրդ դոլար, որից 1 զինվորականի հաշվով ռազմական ծախսըՙ 300 հազար դոլար: Փոքրիկ Սլովենիայում այս ծախսը 90 հազար դոլար է, երբեմնի սոցիալիստական Չեխիայում 140 հազար…

Ուրեմն ի՞նչն է խանգարում-խոչընդոտում մեզ, ասենքՙ 5 տարի անց ունենալ այս թվերին մոտ ցուցանիշ, որը կրկնակի-եռակի գերազանցում է մեր ոխերիմ թշնամիների այսօրվա ծախսածը: Ի վերջո. թե ինչքանով է ՀՀ կառավարության կանեփային քաղաքականությունը տեղավորվում նախանշված գործընթացում, ցույց կտա ժամանակը, որը շռայլելու պատեհությունը մենք պարզապես չունենք:

9.02.2021

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԳԵՆԵՏԻԿԱՆ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է

Հաջորդ գրառումը

ՄԵԶ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ՞ ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԶ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ՞ ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». Civilnet

23/10/2025

Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է նաև Արցախի շրջափկամանը մասնակցած «էկոակտիվիստ» ոմն Դիլարա Էֆենդիևան։ Գրում է  Civilnet-ը։ Fip.am-ը գրում է, որ Էֆենդիևան «Փաստերի ստուգման...

ԿարդալDetails

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը

23/10/2025

Announcement by the Heads of Media Outlets and Journalistic Organizations Addressed to the Representatives of Foreign Diplomatic Missions and International Organizations Accredited in the Republic of Armenia

23/10/2025

Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը. Սուրեն Սուրենյանց

23/10/2025

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական