Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունների «փառավո՜ր» նվերը «ԱԶԳ»ի 30-ամյակին ընդառաջ…

13/02/2021
- 13 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի խմբագրությունը իր հիմնադրման 30-րդ տարեդարձին ընդառաջ, ինչպես սովորություն է ասել, լավ, շա՛տ լավ նվեր ստացավ Հայաստանի հոգատա՜ր իշխանություններից. երեկ խմբագրությունը ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի կարգադրությամբ ստիպվեց դուրս գալ 1991թ.ից ի վեր իր զբաղեցրած տարածքից, Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցի թիվ 47 շենքի 3-րդ հարկից, որը 2015թ.ից ի վեր խմբագրությունը, ՀՀ կառավարության տնօրինմամբ համատեղության կարգով զբաղեցնում էր Ռամկավար Ազատական կուսակցության հետ:

Անշուշտ չենք կարող պնդել, որ Պետգույքի կոմիտեի կարգադրությունն ուղղված էր միայն խմբագրության դեմ. նույն կարգադրությամբ ստիպված եղան շենքը լքել նաեւ ՌԱԿ-ը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նույնպես, վարձակալական հիմունքներով, վերոնշյալ 2015 թ.ից ի վեր զբաղեցնում էր նույն շենքի 1-ին եւ 2-րդ հարկերը: ԲՀԿ-ն բոլորովին անմխիթար վիճակում եւ 60-ական թվականներից երբեք չվերանորոգված շենքի իր հատվածը շուրջ 120 հազար դոլարով հիմնանորոգել ու կահավորել էր, իսկ «Ազգ»ը եւ ՌԱԿ-ը նույն նպատակով ծախսել էին շուրջ 50 հազար դոլար: Գումարՙ որը Երվանդ Ազատյանի, Հակոբ Վարդիվառյանի եւ Հակոբ Ավետիքյանի միջնորդությամբ նվիրաբերել էր Նյու Յորքից մեր պատվական հայրենակից, հայտնի բարերար Նազար Նազարյանը, որի անունով էլ կոչվում էր ամբողջ 3-րդ հարկը:

Ավելորդ չի լինի նաեւ ասել, որ բոլոր վարձակալների հետ Պետգույքի նախկին վարչությունը պայմանագիր էր կնքել, խոստովանենքՙ մատչելի գներով, 5 տարվա ժամկետով, որն ավարտվեց նախորդ տարվա աշնանը: Ժամկետի ավարտինՙ Պետգույքի կոմիտեն, այն ժամանակ դեռ Նարեկ Բաբայանի նախագահությամբ, մերժել էր վարձակալների դիմումըՙ ժամկետը երկարացնելու եւ, ի հարկին, վարձակալության գումարը ավելացնելու վերաբերյալ: Մերժումը եղել էր կտրուկՙ հայտարարվելու է աճուրդային մրցույթ եւ բոլո՛ր ցանկացողները կարող են մասնակցել:

Ի վերջո հայտարարվեց աճուրդի օրը, ժամն ու ամսական վարձակալության մեկնարկային գինըՙ ողջ շենքի (843.83 քմ) համարՙ ամսական, ուշադրությո՛ւն, 4,448,000 դրամ, նվազագույն 5 տարի վարձակալելու պայմանով: Դրանով իսկ պարզ դարձավ բոլորին, որ շենքի հետագա բնակիչը կանխավ որոշված էր, եւ հենց այդ պատճառով, տնտեսական ներկա ճգնաժամային պայմաններում հատկապես, ոչ ոք մոտ չէր գա աճուրդին: Հասկանալի էՙ նյութապես շատ հզոր կազմակերպությունը միայն կարող էր տարեկան 53,376.000 դրամ վճարել վարձակալության համար:

Այսուհանդերձ, ինչպես ասվեց, աճուրդի օրն ու ժամը պաշտոնապես հայտարարված էրՙ 2020 դեկտ. 24, ժամը 11:00: Հետաքրքրությունը մեծ էրՙ աճուրդը պիտի կայանա՞ր, ո՞վ էր լինելու երանելի վարձակալը, կարո՞ղ էր աճուրդը նվազուրդի վերածվել…

Որոշյալ օրը եւ որոշյալ ժամից 3 րոպե հետո «Ազգ»ի ներկայացուցիչը դիտորդի կարգավիճակով ներկայանում է Պետգույքի կոմիտեի շենքի համապատասխան սրահ: Տեսնում է 3 թե 4 հոգի նստած, որոնք տեսնելով անծանոթ երիտասարդինՙ այլայլվում են: Ապա, պատասխանելով երիտասարդի հարցմանը ասում, որ աճուրդն արդեն ավարտվել է, բայց մերժում են հայտնել «հաղթողի» անունը, ասելով, որ դա «գաղտնիք» է:

Այդ «գաղտնիքը» գաղտնի է մնում մինչեւ օրս, աճուրդի «կայացումից» շուրջ 1,5 ամիս հետո էլ: Ցարդ ոչ մի նշում խիստ թափանցի՜կ աշխատող Պետգույքի կոմիտեի պաշտոնական կայքէջում: «Օդում կախված լուրերի» համաձայն, շենքը վարձակալել է ինչ-որ ՊՈԱԿ, ինչ-որ ներդրումների հիմնադրամ, որում կամ որի միջոցով մեր երկրում ներդրում կատարողները երեւի գիտեն, թե իրենց ներդրումներից որքան մասհանում է կատարվելու վարձակալության համար…

Սակայն ամենամեծ «գաղտնիքը» դեռ առջեւում է. ո՛չ աճուրդից առաջ, ո՛չ էլ հետո եւ առայսօր, մեծահարուստ վարձակալը դեռեւս չի այցելել շենք, չի շրջել հարկերն ու սենյակները, այսինքնՙ չի ծանոթացել ու տնտղել այդքան մեծ գումարով վարձակալած իր իսկ տարածքին: Տարօրինակ չէ՞:

Ներկա պահին կարիք չկա լրագրողական հետաքննություն անցկացնելու, գաղտնիության քողը բարձրացնելուՙ պետական գույքի օտարման կասկածելի հատկանիշներ ունեցող այս գործողության վրայից: Կարեւորն այն է, որ Պետգույքի կոմիտեի նորանշանակ նախագահ, «թռչող կոկորդիլոսների» հայտնի մասնագետ Գարիկ Սարգսյանը տպավորիչ խստությամբ կրկնել էր իր նախորդի հրահանգըՙ ազատել տարածքը ու հեռանալ անհապաղ: Ու մեր խմբագրությունը հեռացավ:

Բարեբախտաբար կրկին մեզ օգնության հասավ մեր աննմանՙ Թեքեյան մշակութային միությունը, որ Եզնիկ Կողբացի 20/3 հասցեում գտնվող իր շենքի հյուրընկալ դռները բացեց «Ազգ»ի, azg.am եւ azgonline-ի առջեւ, որտեղ ընդամենը երկու օրում տեղավորվեց խմբագրությունըՙ իր 3000 հատոր կազմող գրադարանով, համակարգչային տեխնիկայով եւ, ամենակարեւորըՙ թերթի 30 տարվա հավաքածոյով, լքելով իր հարազատ տունը:

Ներկա համարը լույս է տեսնում մեր նոր հասցեում, որտեղ առաջիկա երեքշաբթի օրը, փետրվարի 16-ին, «Ազգ»ի փոքրիկ անձնակազմը ներկա օրերի թելադրանքովՙ խիստ համեստ պայմաններում կնշի թերթի 30-ամյա տարեդարձը:

Մենք կշարունակենք լույս տեսնել ու հրապարակվելՙ թերթային թե ինտերնետային տարբերակներով:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱԿՈԲ ԳԵՈՐԳԻԻ ՀԱԿՈԲՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՙ ԱՀԱ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳՐԱՎԱԿԱՆԸ»

Հաջորդ գրառումը

Նոր մանրամասներ ոստիկանների կողմից դաժան ծեծի գործով

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Նոր մանրամասներ ոստիկանների կողմից դաժան ծեծի գործով

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական