Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ «ՀԱՂԹԵՑԻՆ» ՆԱԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆԸ

05/02/2021
- 05 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020-ը ծանր տարի էր Հայաստանի համար. մարտ ամսից տարածվեց համավարակը, իսկ սեպտեմբեր ամսին սկսվեց 44-օրյա պատերազմը: Այս երկուսը ազդեցին երկրի մի շարք ոլորտների զարգացման վրա: Ամենից շատ տուժած ոլորտներից առաջինը տուրիզմն է:

Տուրիստական ընկերությունները, հյուրանոցային ու հանրային սննդի օբյեկտները համավարակի տարածման ու սահմանների փակ լինելու հետեւանքով եկամուտի ու շրջանառության անկում գրանցեցին: Նրանք մի փոքր «շունչ քաշեցին» ամռանըՙ ներքին զբոսաշրջության շնորհիվ: Բայց սեպտեմբերին արցախա-ադրբեջանական սահմանին թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմը երկրորդ հարվածը հասցրեց թե՛ զբոսաշրջության ոլորտին, թե՛ տնտեսությանը:

«Մարդիկ սովորել էին ապրել կորոնավիրուսի հետ, եւ եթե պատերազմը չլիներ, կարող ենք ասել, որ զբոսաշրջությունը անցած տարվա աշնանը կսկսեր վերականգնվել, ճիշտ է դանդաղ, բայց կվերականգնվեր», մեզ հետ զրույցում ասաց տուրիստական ընկերության ղեկավար Ալինա Հարությունյանը , եւ ավելացրեց, որ համոզված է, որ եթե քաղաքական իրավիճակը կայունանա, ապա զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կրկին կսկսվի:

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալների, 2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ժամանել է ընդհանուր 327.735 օտարերկրյա զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը 2019 թ.ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած պակասել է 77,5%-ով:

Համավարակի տարածման ու փակ սահմանների պայմաններում նվազել է նաեւ Հայաստանից արտերկիր մեկնող զբոսաշրջիկների թիվը. այն նվազել է 78,2%-ով:

Հայաստանում տուրիստական ընկերությունների մի մասը փակ է, մի մասն էլ վերաբացվել են Ամանորից հետո: Նրանք կազմակերպում են ներգնա տուրիզմՙ հիմնականում Դիլիջան, Աղվերան, Ծաղկաձոր, Գյումրի, Ստեփանավան, Ջերմուկ եւ մի քանի այլ ուղղություններով: Իսկ դեպի արտերկիր ուղղությունները սահմանափակ ենՙ Դուբայ, Եգիպտոս եւ այլն:

«Այն կազմակերպությունները, որոնք տուրիզմի կազմակերպմամբ էին զբաղվում, ոչ միայն փակվեցին, այլեւ մեծ թվով պարտքեր կուտակեցին ու լուրջ խնդիրների առաջ կանգնեցին», պատմեց հյուրանոցի տնօրեն Կարեն Հովհաննիսյանը , ապա ավելացրեց. «Ճիշտ է, կառավարությունը փորձեց անել ինչ-որ բան իրավիճակը կայունացնելու համար, բայց եկեք խոստովանենք, որ այն հնարավորություն չունի այնքան գումար տրամադրել կազմակերպություններին, որ նրանք կարողանան ծախսերը փակել, օրինակՙ աշխատակիցներին վճարել, կոմունալ ծախսեր հոգալ, վարձավճարներ տալ, ոմանք նույնիսկ բիզնես վարկեր ունեն»:

Իր խոսքում Հովհաննիսյանը նաեւ շեշտեց, որ Ամանորին գրանցված աշխուժությունը տուրիստական ընկերությունների, հյուրանոցների ու հանրային սննդի օբյեկների համար այդքան էլ մեծ եկամուտ չի ապահովել, որի միջոցով աշխատավարձեր վճարեին, ծախսեր ու վարկեր մարեին: Իսկ ահա Ամանորից հետո այդ ամենը սառել է:

Զբոսաշրջության ոլորտը ծանր կացության մեջ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) կանխատեսմամբՙ 2020-ի տարեկան տվյալներով աշխարհում զբոսաշրջության բնագավառում կորուստները կազմելու էին մոտ 1,1 տրլն դոլար: Նույն կառույցի գնահատմամբ, զբոսաշրջության համաշխարհային բնագավառում աճ կգրանցվի 2021 թվականի երկրորդ կիսամյակից սկսյալ:

Այսպիսով կարող ենք ասել, որ կորոնավիրուսը եւ 44-օրյա պատերազմը կարողացան իրենց ծանր հարվածը տալ եւ «հաղթել» զբոսաշրջային ոլորտին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլն Ալիևից փոխառել է ամեն ինչ և Հայաստանը վերածում է Ադրբեջանի․ Միքայել Մինասյան

Հաջորդ գրառումը

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՆԱՎԱՐՏ ՕՐԱԿԱՐԳԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՆԱՎԱՐՏ ՕՐԱԿԱՐԳԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական