Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԿՈՉ ՀՅՈՒՐԸ, ԿԱՄՙ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

29/01/2021
- 29 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկուշաբթիՙ ինչ-որ առումով շփոթված, որ գնում եմ Սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված երեկո-համերգին (ինքս ինձ մեղադրելով, որ մի՞թե կյանքը իր հունի մեջ է մտելՙ ամեն օր նոր հայտնաբերվող մեր հերոս տղաների մարմինների, անհայտ կորածների, էլ չասենքՙ գերիների պարագայում), բայց ունեի հրավիրատոմս… Երկմտանքով էի գնում, ինչ-որ առումովՙ ամաչելով:

Եվ ուզում էի, նույնիսկ հարազատ մարդկանց հետ խոսելիս հույս հայտնեցի, գոնե քիչ ժամանակով փորձել կտրվել իրականությունից…. «Կտրվելը» չստացվեց. ընկալումները փոխված էին, ամեն ինչ շատ ողբերգական էր թվում: Ամեն մի խոսք, ամեն մի կատարում… Հասմիկ Պապյանը միակն էր երեկոյի ընթացքում, որ կենդանի խոսեց հայերեն լեզվով (իմ սրտից էլ, հուսամՙ շատերի), որ չենք կարողանում ապրել, ուր մնացՙ երգել: Կոմիտասի «Չինար ես»ի հրաշալի կատարումը պարզապես անհատակ ցավի զգացողություն էր: Ճիշտ որՙ կորցրել ենք ապրել-վայելելու հաճույքը…

Նույնքան հուզիչ էր Սիմֆոնիկի (գլխ. դիրիժոր Սերգեյ Սմբատյան) կատարած Բաբաջանյանի «Նոկտյուրն»ը, տաղանդավոր դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու կատարումը, իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ Պրոկոֆեւի «Ромео и Джульетта. Монтекки и Каппулети» մեկնաբանությունը, եւլն…..

Նայելով հարազատ Սիմֆոնիկի 15-ամյա գործունեությանըՙ ավելի քան գիտակցում էիր, որ անդառնալի են «հին, բարի ժամանակները». այն ժամանակ չէինք գիտակցումՙ որքա՜ն երջանիկ ենք եղել: Գնահատելիՙ մերօրյա տագնապալի օրերին Սիմֆոնիկի նվիրյալ մոտեցումներըՙ 4-օրյա բարեգործական համերգներՙ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ի նպաստ, Ստեփանակերտում հունվարի 6-ի բարեգործական համերգ եւ ամենօրյա զարկերակով ապրող երաժիշտների գործունեություն:

Բայց մի բան էլ չգիտեիՙ որ «քթիցս գալու է» իմ (ոչ միայն իմ) մշակութային երեկոն:

Դրսում նկատեցի հայտնի հասարակական բազմաթիվ գործիչների, հոգեւոր հայրերի, լրագրողների, նախկին-ներկա տնօրեն-ռեկտորների, մի խոսքովՙ մի հաճելի տաք զգացում կար: Տեսա նաեւ իմ եւ շատերի կողմից սիրված Լիլիթ (Լիկա) Թումանյանին. ուզում էի մոտենալ եւ շնորհակալություն հայտնել նրա տեսակի, վարած հաղորդումների, մեկնաբանությունների համար: Բայց…. ամֆիթատրոնում նստած, նկատեցիՙ Լիլիթ Թումանյանը ինձ զուգահեռ էր նստած, մտածեցիՙ լավ, նույն շարքում ենք նստած, համերգի ավարտից հետո կհայտնեմ նոր նախագծի լավ մտահղացումըՙ Դավիթ Սարգսյանի եւ իր վարած հաղորդաշարի:

Համերգն ավարտվեց:

Շշուկ-շրշյուններ եմ լսումՙ էդ ի՞նչ անինքնասեր էր… էդ ո՞նց էր ռիսկ արել գալ… Երաժիշտներըՙ մի կերպ ցասումով-կատաղությամբ էին լցված… Եկան երեխաներսՙ նվագողները, եւ զարմացած իմ «հանգիստ» կեցվածքիցՙ հարցնում ենՙ հը՞, ո՞նց էր առաջին տիկնոջ զուգահեռությամբ համերգ լսելը…. Մի պահ սառեցիՙ ի՞նչ առաջին տիկին, ասում եմՙ Արմեն Սարգսյանի՞ տիկնոջ….. Ծիծաղեցին….

Ո՞վ…. Այդ ե՞րբ եւ ո՞նց է անցել համերգասրահ:

Այ քեզ ծաղր….. Իհարկեՙ Էրատոյի Աննա Հակոբյանն էր: Չէի ուզում հավատալ, որ զուգահեռաբար նստած ենք եղել: Նկատել էինք ձախ կողմի օթյակում նստած Տիգրան Մանսուրյանին, աջ կողմում երիտասարդներիՙ ձիգ կանգնած: (Դա նման էր վարչապետի այցին Եռաբլուր…. Կարեւորըՙ իրենք իրենց համար ներկա գտնվեն, թքած ժողովրդի զգացումների վրա):

Հիշեցի Սերժ Սարգսյանի նախագահության օրոք համերգներից առաջ ոստիկանական շներ էին բերում, երեխաներին ու մեզ հոտոտում եւ ապա միայն թողնում էին մտնել համերգասրահ: Ո՜նց էինք վիրավորվումՙ էդ ումի՞ց են պաշտպանվում: Իսկ սրանց ի՞նչ ասես…. Ջայլամ լինեինՙ ավելի լավ էր, գլուխները կոխած կլինեին ավազի մեջ… Բայց շատ բարձր են պահում գլուխներըՙ երեւի ինքնապաշտպանական բնազդի՞ց է….:

Գալիս եմ տունՙ կիսամանթրաժ-չհասկացած…. Մեկ էլ զանգով իմանում եմ, որ քաղաքացիները լքել են «Արամ Խաչատրյան» դահլիճը… Ո՞նց… Ես էդքան արթուն-ներկա…. ու չեմ իմացե՞լ: Ֆեյսբուքից նայում եմ Լիլիթ Թումանյանի, մյուսների լքել-հեռանալը դահլիճից: Գոռում եմՙ բա ե՞ս… Չեմ հասկանում լռելյայն հեռանալը մի քանի հոգու…

Հարց 1- Ինչո՞ւ չի բարձրաձայնվել այդ մի քանի հոգու հեռանալը, այլապես վստահաբար հեռացողների քանակը անհամեմատ մեծ կլիներ (հանձին ինձ) եւ նկատելիՙ «վերնախավի» համար:

Հարց 2- Էրատոյի դժխուհին ինչո՞ւ չի հրավիրվել դուրս (անգամ եթե դա անհնարին էր, գոնե պետք է ասվեր), այլ փոխարենը պարկեշտ, արվեստասեր մարդիկ են դահլիճից հեռացել:

Վստահ եմ, անբաղձալի այդ արարածը չի էլ իմացելՙ ինչու են հեռանում մարդիկ: Հատկապես, որ նրան ոչ մեկը չէր հրավիրել. Սիմֆոնիկ նվագախումբը պաշտոնապես հերքեց տեղեկությունը: Այդ տիկինն ու իր ամուսինը պղտորում են մեր ամեն մի օրը: Է, հա, հո կրակը չե՞նք ընկել… Մենք ենք թույլ տվել, որ թելադրող լինեն: Կշտկե՛նք, մի՛ կասկածեք:

Կուզենայի, որ Սիմֆոնիկը այդ գիշեր (ծափողջույնները չէին դադարում), «на бис» նվագեր «Անունս Արցախ է»…

ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՄ ՍՅՈՒՆՆ ԸՆԿԱՎ ՇՈՒՇԻՈՒՄ, ԲԱՅՑ ԵՐԴՈՒՄՍ Էՙ ԴԵՌ ԿՀԱՌՆԻ ՍՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ

Հաջորդ գրառումը

ՈՒԺՆ Է ՈՒԺ ԾՆՈՒՄ. ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՒԺՆ Է ՈՒԺ ԾՆՈՒՄ. ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական