Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉ ՑԱՆԵՍՙ ԱՅՆ ԿՀՆՁԵՍ

25/12/2020
- 25 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նայում ես երբեմն ինքդ քեզ շփոթահար: – Իսկ դու գործակալ ե՞ս,- հնչում է հարց: Հեգնում ե՞ս, զայրանո՞ւմ, վիրավորվո՞ւմ. ո՛չ, հասկանում ես, թե ինչ դավադրություն է: Այն երբ էր, որ սոցցանցեր կոչված աղբանոցում սկսվեց տարածվել այս մեղադրանքը. հիմա մի ուրիշ բան էՙ ռուսաֆոբ, ռուսաֆիլ, դավաճան, եւ այլք, թուրքը կար ու կա, զոմբին ու պիցան անհետանում են կամաց- կամաց: Մենք, իհարկե, այդպիսին չենք, մեզ պիտակավորում են, որ հավատանք, ու եթե շատ հավատանք, կդառնանք այդպիսին. գուցե:

Մեկ էլ կտեսնես հայրենափրկության ինքնակոչ խմբերՙ անուններ հենց այնպես, ոնց որ միմյանցից անտեղյակ, մեկը չինարեն մտածող, մեկ ուրիշը կենտրոնախույս- կենտրոնաձիգ, մյուսն էլՙ անհայտ պատկանելության:

Մեր հասարակությանը ամենից շատ պակասում է ազնվությունը. դժվար բան է: Մարդը եթե իր հանդեպ ազնիվ չէ, ինչպե՞ս լինի ազնիվ այլոց հանդեպ: Այստեղ ահա բախվում ենք ինքնաճանաչողության խնդրինՙ այն, որ ոչ լոզունգ է, ոչ խորագիր: Այլՙ ինքնազննում եւ ինքնահայեցում ու չունի աղերս անգամ ազգային տարրի հետ, միայն մարդուՙ բնաստեղծ էության, նրա նեքին ես -ի հանդիպման հետ: Ու կապ չունի, թե օրը քանի անգամ ես եկեղեցի գնում ու քանի մոմ վառում, եւ ոչ էլ աղանդավորի ժրաջանությամբ Սուրբ գիրքը անգիր ասում նույնիսկ երազում: Եթե կրոնական ուսմունքները աշխարհ են եկել որոշակի նպատակով, դա նախեւառաջ մարդուն բարոյական կերպաշրջանակի մեջ պահելու համար է: Չասեք, թե քաղաքական օգտագործման հումք են դարձել, որովհետեւ ամենավեհ ու ամենանվիրական բոլոր գաղափարները ամեն տեղ ու բոլոր ժամանակներում շահարկվել-ծառայեցվել են իշխողի քիմքին:

Վերջերս հաճախակիացել է այն միտքը, թե ինչի մեջ մենք ապրում ենք, իլյուզիա է, մատրիցա, որ մեզ ներարկել- ներշնչել են աշխարհի մի պատկեր, մի պատկերացում, ու եթե ճշմարտությունն իմանանք, կխելագարվենք կամ էլ կարթնանանք: Վերջերս կարծես անցանք նման փորձաշրջան, դրա մի փոքրիկ մոդելՙ առարկայորեն. տեղեկատվական հմուտ աճպարարությամբ հայտնվեցինք կեղծաշխարհում, ընդամենը մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա կատարվող պատերազմական գործողությունները ինչպես հարմար գտան, ոնց ուզեցին, այնպես ներկայացրին. թվաց թույն, թմրանյութ էր, թվաց խելագարվում ենք. քայքայվեցինք մինչեւ վերջին նյարդը, նվաստացանք, խեղճացանք, ատամներ կռճտացրինք, եւ որովհետեւ շուրջը ամենքը խաբում են ու խաբում:

Առաջ ասում էինքՙ անվստահության դեֆիցիտ կա, հիմա դեֆիցիտն անց է, անդունդ է, վիհ է, ամեն երրորդի մեջ գործակալ ենք փնտրումՙ հարավի, հյուսիսի, արեւմուտքի, միայն արեւելքն է բացակա… Ու հիմա ամենաթանկ արժեքը վստահությունն է: Միշտ արժեքավոր է այն, ինչը քիչ է, բայց քիչը միշտ չէ, որ պահանջված է: Հիմա ամեն ինչ այնքան բաց է, ոնց որ կուլիսների պատառոտված վարագույր: Կարծես անպարկեշտ բան չկա էլ, անբարո-բարոՙ մեկ հաշիվ է, ամեն ստոր ու սուտ արարք սովորական է ընդունվում, սահուն ընկալվում, խոսքը մերկացել ու սահման չունի, ով ինչ գիտի ու չգիտիՙ ասում է, լեզվի տակ ոսկոր չկայի պես, հայհոյանքի ստեղծագործական երեւակայությունը աներեւակայելի նվաճումների հասած: Առաջ խոսում էին թալանից, կողոպուտից, անարդարությունից, խուլիգանությունից, հիմա սրանք ոչինչ են, հիմա հազարների մահն է ոչինչ, հայրենիքը աճուրդի հանելը ներկայացվում է փրկության վերջին հնարավորություն, ու ձայն չեն հանում, չեն առարկում, միայն փողոցն է աղմկում, կրքերը թեժանում, հանգչում, նորից բորբոքվում են: Սա նրանից է, որ աշխարհում երկու գույն էին տեսնում, մինչդեռ դրանք անգամ յոթը չենՙ շատ են, ուղղակի մեր զգայարանները այդքանն են որսում:

2018 -ի ապրիլի պես դեկտեմբեր է, շրջապտույտ, փողոց են փակում, բակից բակ անցնում, գոռում, պահանջումՙ չարաբաստիկ, երկրի վրա թանկ նստած թուղթը մերժելու անկարողությունն էլ հետը: Իսկ մենքՙ համբերատար սպասումով ազգափրկիչ ծրագրի: Բայց անմտություն է քաոսի մեջ ծրագիր փնտրել: Նախորդի բազմագույն սցենարի հրապուրանքը չկաՙ կապույտ-կանաչ մազերով սիրուն աղջիկների, մետրոյի դռների արանքում պառկող ժպտադեմ, ինքնավստահ ջահելների, մարդկանց բնակված փողոցներում սեւ ժապավենների, մահապսակների ուղեկցությամբ խեղկատակությունների ու այդպիսի անբարո, անպարկեշտ շատ ու շատ բաների: Հիմա հպարտ անցնողը նույն սեւ մեքենաների սառը շարասյունն է իշխողների, պատժողըՙ սեւ համազգեստավորների բիրտ շարքերը:

Թմբուկներ են զարկում ձմեռային անձրեւների տակ, ոտքեր են ջարդվում մեքենայի տակ, մարդիկ խռնված են, խռովված, դժգունած. նույն հրապարակներն ու փողոցները քայլերթերիՙ աղմկող կամ ռիթմիկ վանկարկող, գնալով վտանգավոր շիկացող: Ու միշտ արդարացի ու միշտ անարդյունք եւ միշտ ժողովրդի անունը շահարկող…

Ասված էՙ ինչ ցանես, այն կհնձես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԸ ԻՐ ԳՈՐԾԸ ԱՎԱՐՏԱԾ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

Կապան-Ագարակ ճանապարհը թշնամու հսկողության տակ է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Կապան-Ագարակ ճանապարհը թշնամու հսկողության տակ է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական