Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼ

25/12/2020
- 25 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը ապրում է բավականին ծանր ժամանակներ: Սակայն պատմության մեջ առաջին անգամը չէ, որ մեր երկիրը հայտվել է նման անելանելի կացության մեջ: Կորսված Արցախ, մեծաթիվ մարդկային կորուստներ, ներքաղաքական պայթունավտանգ իրավիճակ, քայքայված տնտեսություն, իրավիճակին չտիրապետող կառավարություն, կարճ ասած`քաոս:

Ի՞նչ է մնում մեզ անել այս սոսկալի պատկերից հետո: Այս հարցը սակայն ունի երկրորդ կողմ` ի՞նչ կարող ենք անել մենք: Մենք պետք է դասեր քաղենք այս հուժկու հարվածից եւ շարժվենք առաջ միայն հզորանալու մտքով: Ակնհայտ է, որ մոտակա տարիների ընթացքում մենք չենք կարող մտածել անգամ Արցախի կորցրած հսկայական տարածքները վերադարձնելու մասին: Նախ սրա առաջին պատճառը` Արցախում Ռուսաստանի ազդեցությունն է, որը օր օրի ավելի է մեծանում, եւ երկրորդը`մեր պետության մեղմ ասած անբավարար տնտեսական եւ ռազմական միջոցներն են:

Լավ եւ զարգացած տնտեսություն ունենալը երկար տարիներ է ինչ շարունակում է մեզ համար մնալ սոսկ երազանք, ինչի իրագործումը մնում է մշուշում: Տնտեսությունը պետության ողնաշարն է եւ եթե այն ամուր լինի, պետությունը կսկսի հեշտությամբ լուծել այլ ոլորտներում ծառացող խնդիրները, օրինակ`մեզ համար այդչափ կարեւոր ռազմարդյունաբերության եւ բանակաշինության բնագավառներում:

Ներկայումս շատերն են այն կարծիքին, որ զինված ուժերը եւ բանակը կորցրել են իրենց նախկինում ունեցած դերակատարությունը եւ արդեն դարձել են պակաս կարեւոր, քանզի պատերազմն ավարտվեց եւ այն ինչ պետք է լիներ, եղավ: Սակայն սա միանշանակ սխալ թեզ է: Ներկա պահին հզոր եւ մարտունակ զինված ուժեր ունենալը առավել կարեւոր է քան երբեւէ: Հայաստանը միանշանակ պետք է դառնա ավելի ռազմականացված երկիր, քան նախկինում էր: Դա մեզ առաջին հերթին պարտադրում է մեր աշխարհագրական դիրքը, նաեւՙ մեր նոր «բարենպաստ» սահմանները: Բացի այդ, մեզ արդեն գործնականում պարզ դարձավ, որ ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք Թուրքիայի նման հզոր թշնամի, որին ամենեւին էլ չեն հետաքրքրում ոչ Հադրութը, ոչ Քարվաճառը եւ ոչ էլ Շուշին: Էրդողանի կառավարությունը ունի ավելի հանդուգն ցանկություններ, որոնք չի թաքցնում: Վերջին պատերազմում ունեցած մեր անհաջողությունների համար մենք մեզ մխիթարում էինք նրանով, որ պատերազմում էինք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի նման հզոր բանակ ունեցող պետության դեմ: Սակայն իրականում սա ոչ թե մխիթարանք է այլ ողբերգություն, որովհետեւ Թուրքիայի պես արյունարբու պետության հզորացումը, մխիթարանք է դարձել մեզ պես հարուստ կենսագրություն ունեցող երկրի համար: Ի՞նչ էր Թուրքիան եւ ի՞նչ դարձավ: Ի՞նչ էինք մենք եւ ի՞նչ մնացինք: Սա ցավոտ, բայց միաժամանակ սթափեցնող հարցադրում է:

18-ից 20 տարեկան զինվորների հզոր կռիվը բավարար չեղավ հինգերորդ սերնդի պատերազմում հաղթելու համար: Հաշտվելով այս ցավոտ իրականությանը, մենք պետք է հաղթահարենք եւ չհամակերպվենք պարտվողի հոգեբանության հետ, այլ զինվենք եւ ստեղծենք նոր դարաշրջանին համապատասխան զինված ուժեր, ձեռք բերելով եւ ինչու ոչ, նաեւ արտադրելով այնպիսի զինատեսակներ, որոնք արժանի կլինեն մեր հերոս զինվորների կողմից կիրառվելու:

Մենք դատապարտված ենք ունենալ ուժեղ բանակ, քանզի ի վերուստ դատապարտվել ենքՙ ունենալով Թուրքիայի պես «հարեւան»:

Սակայն բացի այս ամենից մեր նոր սերունդների եւ նորագույն պատմության մեջ պետք է դաստիարակվի եւ ներդրվի այնպիսի արժեհամակարգ, որում առաջնային հորիզոնականում կլինի հայրենիքը ու հայրենասիրությունը: Պետք է կատարվի այնպիսի սերնդափոխություն, որը մեր նոր Հայաստանում ոչ թե փնտրենք եւ դատապարտենք դավաճաններին, այլ պարզապես չլինեն դավաճաններ ու հայրենիքի գինը չիմացողներ:

Այսօր Շուշիում մնացած Վազգեն Սարգսյանի արձանի համար ցավող մարդկանցից շատերը մոռանում են, որ նույն սպարապետին իր իսկ երկրում սպանեց հայը, անհավասարակշիռ հայերի մի բանդա, իրագործելով թշնամու վաղեմի երազանքը: Ցավով պետք է նշել, որ մենք պարտվեցինք ոչ թե 2020-ին, այլ դեռեւս 1999 թ. հոկտեմբերի 27-ին, երբ հայի ձեռքով գլխատվեց մեր հաղթանակած ու պատմություն կերտող իշխանությունը: Այս ամենից հետեւություն, որ քանի դեռ մենք չենք առողջացել եւ ուժեղացել մեր երկրի ներսում, չենք կարող մտածել մեծ հաղթանակների մասին:

Արցախյան երկրորդ պատերազմը Հայաստանի վրա թողեց մի մեծ սպի, որը հնարավոր կլինի բուժել միայն ամուր պետականություն կառուցելու դեպքում:

Մեզ մնում է համախբվել եւ սկսել կառուցել մի այնպիսի նոր պետություն, որի հետ չեն ցանկանա խոսել ուժի լեզվով եւ որ այն հարկ եղած դեպքում կլինի պատերազմ պարտադրողը, այլ ոչ թե պարտադրվածը:

Մենք պարտավոր ենք գիտակցել, որ այլեւս ետ քայլ դնելու տեղ չունենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՐՁԵԱԼ ՉՈՐՍ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐԻՑ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅԻ ԱՐԱՐՈՂ ՁԵՌՔԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԻ ԱՐԱՐՈՂ ՁԵՌՔԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական