Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՐՁԵԱԼ ՉՈՐՍ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐԻՑ»

25/12/2020
- 25 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպէս պարբերաբար տեղեկացրել է «Ազգը» , եգիպտահայ «Ջահակիր» շաբաթաթերթն իր աշխատակից, ճանաչուած երաժշտագէտ եւ հրապարակախօս Հայկ Աւագեանի աշխատասիրութեամբ ամէն տարի հրատարակում է եգիպտահայութեան պատմութեանն ու մշակոյթին առնչուող գրքեր, որոնք տպագրւում են սահմանափակ տպաքանակով եւ բաժանւում անվճար:

2020 թուականի ջահակիրեան հրատարակութիւններն ենՙ

ա) Հայկ Աւագեանի «Ալեքսանդր Խատիսեանի պատմական այցելութիւնը Եգիպտոս եւ Հայաստանի Անկախութեան Փոխառութիւնը. ուղի մը հաւաքականութենէ դէպի անձնականութիւն» 80 էջանոց գրքոյկը, որը նկարագրում է Հայաստանի Հանրապետութեան պատուիրակ Ալեքսանդր Խատիսեանի պաշտօնական այցելութիւնը Եգիպտոս (1920, օգոստոսի 17-24)ՙ կազմակերպելու համար Հայաստանի Անկախութեան Փոխառութիւնը Հայաստանի տնտեսութիւնը եւ բանակը զարգացնելու նպատակով: Ամբողջ եգիպտահայութիւնը ոտքի է կանգնելՙ ընդունելու նորանկախ Հայաստանի պատուիրակը, որի մեկնումից յետոյ յատուկ կազմուած յանձնախմբերը յաջողութեամբ իրականացրել են փոխառութեան գործընթացը: Սակայն Հայաստանի խորհրդայնացումից յետոյ, հակառակ բանկին պահ տուած գումարները իւրացնելու փորձերին, մի քանի շաբաթ յետոյ աւանդ դրուած բոլոր գումարները վերադարձուել են փոխատուներին:

բ) Հայկ Աւագեանի «Զապէլ Եսայեանի երկու այցելութիւնները Եգիպտոս (1918-1920)» 38 էջանոց գրքոյկը: Զապէլ Եսայեանի անդրանիկ այցելութիւնը Եգիպտոս եղել է 1906-1907 թթ., որի ընթացքում նա շփուել է Արփիար Արփիարեանի, Վահան Թէքէեանի, Միքայէլ Կիւրճեանի եւ այլոց հետ: Երկրորդ անգամ եղել է 1918 եւ 1920 թթ.: Այս այցն ունեցել է աւելի հրապարակախօսային բնոյթ: Ներկայ գրքոյկը ներկայացնում է Զապէլ Եսայեանի այս երկու այցելութիւնների ուղեգրութիւններըՙ վերահրատարակելով առաջին այցելութեան երկու յօդուածները եւ երկրորդ այցելութեան ընթացքում Աղեքսանդրիայում ունեցած բանախօսութիւնը եւ Կահիրէի զեկոյցի սղագրութիւնը:

գ-դ) Գաբրիէլ Լէքէճեան , Ժողովածու լուսանկարներու երկու հատորով, Ա. Հատոր (549 էջ) եւ Բ. հատոր (573 էջ), որ բովանդակում են եգիպտահայ լուսանկարիչ Գաբրիէլ Լէքէճեանի (1848 կամ 1853 – 1921) շուրջ 950 լուսանկարները: Դրանք ներկայացնում են փարաւոնական, իսլամական եւ ղպտիական յուշարձաններ, Կահիրէի փողոցները եւ տեսարաններ, տեղական կանանց տիպարներ, արեւելեան պար, Նեղոսը, արմաւենիներ եւ այլն: Առաջին անգամ ներկայացուած է նաեւ Լէքէճեանին կենսագրութիւնը:

Հատորները կարելի է կարդալ եւ ներբեռնել հետեւեալ յղումներովՙ

https://archive.org/details/tchahagir-supplement-no.-36
https://archive.org/details/tchahagir-supplement-no.-35
https://archive.org/details/tchahagir-supplement-no.-37
https://archive.org/details/tchahagir-supplement-no.-38
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷԼԻ՞ ՍՏԵԼՈՒ ՓՈՐՁ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Ապրիլի, 2026

Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Ինչ-որ բան է փոխվել

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

03/04/2026
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքն ու պետությունը բռնաբարողներն ու ոչնչացնողները. Հայկ Դեմոյան

07/04/2026

Ուղղիչ աշխատանքային գրառում Անդրանիկ Քոչարյան կոչվածի վերջին քպական ու նիկոլական ոճի հայտարարությունը խիստ տրամաբանական է ու բխում է անպատժելիության զգացումից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս քայլով Քպ-ն նպատակ ունի ընտրություններից առաջ քվեաթերթիկներից ջնջել ընտրողներին կողմնորոշող անուն-ազգանունը

07/04/2026

Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական