Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷԼԻ՞ ՍՏԵԼՈՒ ՓՈՐՁ

25/12/2020
- 25 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախից ու ՀՀ-ից ազերիներին տարածքներ հանձնող իշխանությանը պետական դավաճանության մեջ մեղադրելը մեր օրերի տխուր իրողություններից է: Այս ընթացքում առաջին պլան է մղվում նաեւ երկրի տնտեսության ողբալի վիճակը, որի ականատեսը դարձանք սյունիքյան իրադարձությունների ընթացքում: Գյուղացիներից մեկի այն մտահոգությանը, որ հանձնվող հողերի հետեւանքով իրենք զրկվում են անասուններին կենսականորեն անհրաժեշտ արոտավայրերից, ՀՀ էկոնոմիկայի տարօրինակ գնահատականներով արդեն իսկ առանձնացած նախարարը նշեց. անասուններին հարկ է գոմերում պահել: Զրույցին մասնակցող վարչապետն ու քպ-ական նախարարն էլ իրենց հերթին ավելացրին, որ ծրագրեր կան որպես անասնակեր օգտագործել առվույտ կոչվող խոտաբույսը: Եվ վերջ, գյուղացու մտահոգություններն անհարկի են, լուծումները գտնված:

Ավաղ, քանզի գյուղացու ու բարձրագույն իշխանավորների միջեւ կայացած սույն զրույցը յուրօրինակ ստի հերթական դրսեւորում էր: Ապացո՞ւյց եք ուզում, խնդրեմ: Ամեն անգամ ՀՀ-ում արտադրված կենդանական ծագման մթերքները գովազդելիս սեփականատերերը հպարտությամբ հայտարարում են, որ դրանք ստացվել են ալպիական հռչակվող արոտավայրերում պահված անասունների կաթից ու մսից: Իսկ ահա հիմա, երբ պետք է արդարացում գտնել հանձնվող գյուղամերձ արոտավայրերի համար, պարզվում է անասուններին պետք է գոմերում պահել ու չեղած անասնակերով կերակրել: Թե ո՞ր աշխարհամասի ո՞ր երկրներում են նման կերպ վարվում, դա կարեւոր չէ, նպատակն այդ պահին անասնապահին շփոթեցնելն ու լռեցնելն է: Եթե ալպյան երկիր Շվեյցարիան նկատի ունեն, այնտեղ յուրաքանչյուր ֆերմեր իր ցանկապատած արոտավայրերն ունի, անասունները դրանց կանաչն ու բարձր սննդարարությամբ օժտված թիթեռնածաղկավոր կերաբույսերն են վայելում:

Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Լեւոն Վարդեւանյանն իր բազմաթիվ ուսումնասիրություններում է պնդել, որ անասնագլխաքանակների մթերատվության 40-50 տոկոսը ստացվում է արոտային շրջանում: Նա հիմնավորում է. եթե կանաչ կերերի քանակը կազմում է տարվա ընթացքում օգտագործած կերերի մոտ 30 տոկոսը, ապա կաթի արտադրությունը շահութաբեր է, իսկ մինչեւ 15 տոկոսի դեպքումՙ ոչ:

Ինչ մնում է չեղած առվույտով անասնապահին շփոթեցնելուն, նկատենք, որ ընդամենը 5 տարի առաջ ՀՀ բյուջեից զգալի ֆինանսներ հատկացվեցին առվույտի սերմ ձեռք բերելու նպատակով, որն այդ խոտաբույսը մեզանում աճեցնելու ավանդույթ չունենալու պատճառով պարզապես ձախողվեց: Հիմա փո՞րձ է արվելու երկրի գրեթե չեղած բյուջեից նոր ծախսեր իրականացնել, թեՙ սովորություն դարձած հերթական սուտն էր, ասացին, անցավ գնաց: Առվույտի ջատագովը երբեմնի նախարար Ս. Կարապետյանն էր, որի հետնորդներ Ա. Խաչատրյանը, Ի. Առաքելյանը, Գ. Գեւորգյանը, Ա. Քամալյանը եւ գյուղոլորտի պատասխանատու դարձած էկոնոմիկայի նախորդ նախարար Տ. Խաչատրյանը երբեւէ դրան չանդրադարձան: Հիմա ի՞նչ պատահեց…

Սյունիքյան անհասկանալի այցն ու տարօրինակ հետդարձը ՀՀ տնտեսությունում ծավալվելիք գործընթացների վերաբերյալ բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս: Անորոշությունից մինչեւ հանցավոր անփութություն, որոնք, ավաղ, ծանր բեռ են դառնում մի կերպ հարկեր մուծողների վրա: Սա ընդամենը տարեվերջյան ահազանգի մի մասն է, որին կանդրադառնանք գալիք ողջ տարվա ընթացքում:

Արարիչը մեզ բավարար հողա-ջրա-ջերմային պայմաններ տվել է. թե ինչպես կօգտվենք դրանցից, ցույց կտա առաջիկա 2021-ը:

Աստված աջակից մեր համեստից մինչեւ անհրաժեշտություն խնդիրների բացահայտմանն ու լուծմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՊԱՐՈՆ ԱԼԻԵՎ, ԴՈՒՔ ՀԱՂԹԵՑԻՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ԲԱՅՑ ՀԱՂԹՈՂ ՉԴԱՐՁԱՔ». ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԴԱՐՁԵԱԼ ՉՈՐՍ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐԻՑ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՐՁԵԱԼ ՉՈՐՍ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐԻՑ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական