Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄՂԱՄՈՒՃ, ՄՈՒՍԱԿԿԱ ԵՎ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

25/12/2020
- 25 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաղաձայնույթիՙ որոշակի գեղարվեստական հնարք հետապնդող «Մ» բաղաձայնի կրկնությամբ (հետաքրքրական է, որ անգլերեն վերնագիրն էլ պարունակում է միեւնույն տառի կրկնությունըՙ «Mistletoe, Moussaka and Murder») վերոնշյալ բուսա-բանջարեղենա-առեղծվածային խորագիրն է ընտրել իր նոր գրքի համար Ջերսի Շորում ապրող (որտեղ ծնողները ռեստորանի սեփականատեր են) նախկինում իրավաբան աշխատած, իսկ այժմ Քենսինգտոն հրատարակչատան լույս ընծայած «Խոհանոցային առեղծվածներ» մատենաշարի հեղինակ Թինա Քաշյանը : Նրա առեղծվածային պատմություններն ունեն ինքնարտահայտիչ համ ու հոտով, սրամիտ վերնագրեր, ինչպես օրինակՙ «Հումուս եւ սպանություն», «Փախլավայի սիրոպի մեջ դաշունահարված», «Մի ոտը գերեզմանում», «Գառան մսի վրայով», եւայլն: Այս բոլորում հանդես է գալիս Քաշյանի նման նախկինում իրավաբան աշխատած, իսկ հետո ծովեզերյա այդ վայրում միջերկրականյան խոհանոցային ուտեստներ մատուցող ռեստորանատեր դարձած, բայց խուզարկուի ընդունակությունները դեռեւս պահպանած Լյուսի Բերբերյանը , որ նշանված է ռեստորանի ավագ խոհարարՙ Ազատի հետ: Վերջինս կոտրել է նրա սիրտը: Լյուսին պետք է կարողանա նաեւ լեզու գտնել իրՙ ուրիշի գործերին խառնվող ծնողների հետ: Յուրահատուկ դեր է վստահված նաեւ «Կատու» անունով փիսիկին:

«Մղամուճ, մուսակկա եւ մարդասպանություն» նոր գրքում օվկիանոսում լողալիս սպանվում է թոշակառու Սպուները: Բոլորի կասկածներն ընկնում են հացթուխ Սյուզանի վրա, բայց խուզարկուների ներքին ձայնն ասում է, որ մեկ ուրիշն է մեղավորը: Հանգուցալուծումը անսպասելիորեն գալիս է անակնկալ մատուցելու ընթերցողներին:

Քաշյանի գրելաոճը բնական խոսակցականն է եւ պարունակում է առօրյա կյանքի հետաքրքրական մանրամասնություններ: Գիրքը (320 էջ) ըստ գրախոս Քրիստոֆեր Ադամյանի , խիստ հաճելի պահեր կպարգեւի թագավարակի պայմաններում ապրող ընթերցողներին, հատկապես նոր տարվա արձակուրդների ժամանակահատվածում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱ՞Ն, ԹԷ՞ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Հաջորդ գրառումը

…ԵՐԲ ՍՈՒԳՆ Է ԱՆԳԱՄ ԱՆԱՐԳՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

...ԵՐԲ ՍՈՒԳՆ Է ԱՆԳԱՄ ԱՆԱՐԳՎՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական