Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿՆՔԻ ԼՈՒՅՍՆ ԱՌԱՏ, ՄԵՐ ԵՐԿԻՐԸՙ ՄԹՈՒՄ

25/12/2020
- 25 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր կաթոլիկ աշխարհի համար ամենանվիրական տոնն էՙ Սուրբ Ծնունդը, որ տարիներ ի վեր Գերմանիայում բնակվելով, ինձ համար էլ դարձել է սպասման, ուրախության, ներսս սուզվելու, քննելու սովորույթի մաս: Տարիներ ի վեր հենց այս օրերին առավոտս սկսվում է Բախի Weihnachtsoratorium-ըՙ «Ծննդյան օրատորիան» ունկնդրելով: Հոգեւոր երկար դասդասման ճանապարհ է, մինչեւ հունվարի 5-ի ճրագալույց, որ ստիպում է ավելի շատ սիրել, ներել, գթասիրտ ու մեծահոգի լինել, հոգում կուտակված հույզերի տիղմը դուրս նետել: Հիսուսի ծնունդը տարբեր կերպ են դիմավորում մարդիկ, աշխարհիկացող մեր աշխարհում մի մասը չի հավատում, բայց տոնին սպասում է, մյուսՙ հավատացյալ մասըՙ նրան որոնում է իր ներսում եւ… դիմացինի մեջ:

Որոնում է խռոված հոգիների, տկար մարմինների, սփոփանքի կարոտ սրտերի մեջ, գգվանք չտեսած ուսերին փարվելով, դիմացինի տրտում աչքերի մեջ ուրախության շող նկատելով, այդպես հագեցնում է հոգին:

Հիմա Հայաստանում եմՙ վիրավոր ու արնաքամ, անապահով ու բզկտված իմ երկրում, ուր Հիսուսն ամեն օր է ծնվում- մեռնումՙ հերոսացման ու դավաճանության հերթագայությամբ:

Սա թերթի տարեվերջյան համարն է, ուստի ներելի է, եթե Բախ ունկնդրելով, մի քիչ շեղվեմՙ 2020-ի թողած հետքը, վերքը, վիհը, սպին խոշորացնեմ: Նախՙ վիրուսը տակնուվրա արեց մեր օրը, մեր դուրսն ու ներսը, եւ մենք շատ արագ յուրացրեցինք նոր կանոնը, որ դիմացինին փրկելու համար նրանից հեռու պիտի լինենքՙ տարածություն պահենքՙ ի սեր միմյանց: Հասկացանքՙ որքան փխրուն, անպաշտպան է մարդը, որքան մենակ ու մեկուսի կարող է լինել կյանքը, որքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համարՙ ընդամենն առողջություն: Հետո մեր տուն, մեր մեծ Հայաստան աշխարհ մտավ պատերազմըՙ սեւ, դառը, ծանր բոթն առօրյա դարձնելով: Սուտը կիսեց մեր օրը, ճշմարտությունը փորեց մեր ներսը, իսկ որեւէ բառարանում չամփոփվող, մտագարությունից ծնված անեծքն ու հայհոյանքը դժոխքի դռանն է մերձեցնում մեր ապագան: Այն ապագան, որ երազում էի, էլ չի գալու, քանզի այն ստեղծող անհատըՙ հայրենիքն ու պետությունն ամեն ինչից վեր դասող մարդը, մարդիկ գրկել են Եռաբլուրը: Նա, նրանք տարբեր դպրոցների աշակերտներ են եղել, 2020-ինՙ նրանց մի մասը զինվորական ծառայության ժամանակ են դեմառդեմ նայել մահվան աչքերին, մյուս մասըՙ տարբեր բուհերի զորացրված ուսանողներ են, որ սեպտեմբերի 27-ին, պատերազմի լուրն առնելով, կամավոր ճակատ են մեկնելՙ պարտքի վեհ գիտակցմամբ: Հայաստանի Հանրապետությունը մի երկարանուն նախարարություն ունիՙ ԿԳՄՍ, ձայն լսվե՞լ է աշակերտ, ուսանող տնօրինող այդ կառույցից, գրավոր մի սրտառուչ տող շարադրե՞լ է այդ կառույցն այս օրերին: Նախարարությունը վարժվել է սոցիալական հեռավորությունը պահպանել, բայց տեղյա՞կ է, որ կարող է երբեմն խախտել օրենք ու կարգ, երբ դա նույնիսկ երկինքն է հուշում:

Դեկտեմբերի 21-ին երկու մեծ մոլորակներըՙ 730 միլիոն կիլոմետր հեռավորությամբ Յուպիտերն ու Սատուրնը իրար մերձեցան: Գիտնականներն ասում են, թե այս ֆենոմենը Երկրից կարելի է դիտել մինչեւ դեկտեմբերի 25-ը: Երկիր մոլորակից այնպես է թվում, թե նրանք իրար փարվել են ձգտում: Ասում ենՙ 20 տարին մեկ այս մոլորակները կարոտում են իրար, մերձենում են, բայց այսչափ մոտ եղել են մեկ էլ 1225 թվականի մարտի 4-ին: Երկնքում այս գգվանքից լույսն առատ, առատ է, մենք էլ մեր լույսն ենք կուտակել վերումՙ Եռաբլուրի մեր մեծ կանթեղը Բեթղեհեմի աստղն ավելի պայծառ է դարձրել, հսկում է երեք մոգերինՙ Գասպարին, Մելքոնին եւ Բաղդասարին, որ ընծաներն առածՙ հունվարի 6-ին Հիսուսի մսուրքն են հասնելու: Երկնային այդ լույսը թող ցրի բոլոր անհետ կորածների ճանապարհի մշուշը, թող տուն դարձնի բոլոր գերյալներին, թող երկնային գգվանքը մոլորակներիՙ երկրում պատճենվիՙ մայր ու որդի, հայր ու զավակ, կին ու տղամարդ գրկեն իրար:

Եղիցի սեր, գթություն, հույս: Եղիցի լույսՙ մեծ, պայծառ Քրիստոսի լույսը:

Եղիցի, միշտ եղիցի մեր Հայաստան աշխարհըՙ Աստծո ողորմածությամբ, մեր նորոգ հույս ու հավատով, մեր շինարար ոգով, սահմաններն անառիկ պահելու կամքով:

Շնորհավոր Նոր տարի եւ սուրբ Ծնունդ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ ԵՎ ՄԵՆՔ

Հաջորդ գրառումը

ԻՐԱ՞Ն, ԹԷ՞ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Ապրիլի, 2026

Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Ինչ-որ բան է փոխվել

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

03/04/2026
Հաջորդ գրառումը

ԻՐԱ՞Ն, ԹԷ՞ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունք. Արմեն Այվազյան

07/04/2026

Եվ այսպես, մոտավորապես հինգ ժամից՝ վաղը, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս քայլով Քպ-ն նպատակ ունի ընտրություններից առաջ քվեաթերթիկներից ջնջել ընտրողներին կողմնորոշող անուն-ազգանունը

07/04/2026

Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական