Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՂԹԱՆԱԿ, ԹԵ՞…»

04/12/2020
- 04 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս հարցադրումն է կատարում թուրք հեղինակ Էրասլանը, անդրադառնալով Արցախի դեմ պատերազմին

Թուրքիան հրճված է Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի թուրքական զինված ուժերի եւ վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած պատերազմի արդյունքներով: Այդ հրճվանքը, սակայն, ի հայտ եկավ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո, այն առումով, որ հենց այդ հայտարարությունն է ի վերջո ապահովել ադրբեջանական հրոսակի, այսպես կոչված, հաղթանակը հայերի նկատմամբ: Հայտարարության ստորագրումից հետո դրա առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ իր գոհունակությունն է հայտնել ՌԴ նախագահին: Հարկ է սակայն նշել, որ հայտարարությունը ոչ բոլոր թուրք հեղինակներին է գոհացնում: Դրանցից է Սեֆեր Աշըր Էրասլանը: Նա նոյեմբերի 30-ին Կ. Պոլսո «Հայ-Թերթ» կայքեջի հրապարակած հոդվածում նշում է, որ չի կարելի ձեռք բերվածը հաղթանակ համարել, դա ընդամենը հաջողություն է: Հեղինակը դրա համար Ռուսաստանին մեղադրում, իսկ Պուտինին խնայում է:

Սեֆեր Աշըր Էրասլանն ազգայնամոլ հեղինակ է: Սակայն դա չի խանգարել, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրած վիրավորական արտահայտությունների համար դատապարտի Իլհամին, թե դրանք վայել չեն պետության ղեկավարի համար: Մասնակի կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք թուրք հեղինակի հոդվածը.

«Ղարաբաղյան պատերազմն ավարտվեց: Մերոնք երեխաների պես հրճվում էին, որովհետեեւ մեր եղբայրակիցները հաղթել էին 3.5 հային: Ադրբեջանի պետական այրերը, որոնք լացուկոծով, ախուվախով սկսած պատերազմը հաղթանակով ավարտելու ոգեւորությամբ, «Ղարաբաղի ցնծուն սոխակի» նման դայլայլում, հաղթանակի բացականչություններով ինքնագոհ պտույտ էին գալիս ամենուրեք: Սակայն, ստանալով մի գիշեր հանկարծակի «կգաս» հրամանը, իրար եկան: Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան պայմանավորվեցին ինչ-որ համաձայնագրի շուրջը: Գուցե դրա ազդեցությամբ Իլհամ Ալիեւը Մեհրիբան խանումի հետ այցելություններ է կատարում հայերից առգրավված վայրեր, փորձում թոզ փչել մարդկանց աչքերին: Հաշիվ պահանջողներին էլ փորձում է սաստել, թե «մթագնում են իրենց հաղթանակը»:

Սա ինչ հաղթանակ է, որ օկուպացված տեղեր կան դեռ: Ադրբեջանի դրոշ Խանքենդիում (Ստեփանակերտ- Հ.Չ.) դեռ չի բարձրացվել, հայկականն է ծածանվում: Ռուսաստանը ետ է կանչում փախածներին, հավաստիացնելով, որ «իր հովանավորության տակ են լինելու»: Ավելի շուտ փախած հայերի մի մասն արդեն վերադարձել է: Սրանք ամենայն հավանականությամբ հայ PKK-ականներն են: Իսկ այն գյուղերի հայերին, որոնք պատրաստվում էին փախչել, ետ են պահում, ասելով. «Մի գնացեք, ձեր գյուղը, ըստ համաձայնագրի, մնում է Հայաստանի կազմում»: Եվ այդ գյուղերում հայերը տորթով, մրգերով են դիմավորում ռուս զինվորներին:

Այս ամենը ցույց է տալիս, որ ձեռք բերվածը հաղթանակ չէ, դա առավելագույնս կարելի է սոսկ հաջողություն բնութագրել: Հաղթանակին քիչ էր մնում, սակայն Ռուսաստանի կարմիր ցարը թույլ չտվեց: Այո, հաղթանակի մասին խոսք լինել չի կարող, բայց հաջողություն ձեռք է բերվել: Սակայն, դեռ չեն մոռացվել նրանց 30 տարի առաջ Խոջալիում. Շուշիում իրագործած կոտորածը, էլ չասած թշվառ փախստականների (ադրբեջանցի) կրած զրկանքների մասին: Այս իրավիճակում ելնել, մարդասիրական մոտեցում դրսեւորել եւ ասել, թե (հայերը) կարող են, որպես Ադրբեջանի քաղաքացիներ, մնալ բնակության իրենց վայրերում, առնվազն թուլամտություն է (նկատի ունի Իլհամին), ռազմավարական տգիտություն: Ինչպես երեւում էՙ Հայդարաբադից փչած քամու հոսանքով կորսված Ղարաբաղը ետ է բերվում «հեյդարաբադի» (Հայդարը Հեյդարի թուրքական տարբերակն է, հոդվածագիրը երկու դեպքում էլ հեգնում է Իլհամի հորը) ժամանակաշրջանում:

Ադրբեջանցի գործիչներից մեկն էր պատմել 1992 թվի իրադարձությունների մասին: Ըստ նրա, Էլչիբեյը, գալով իշխանության, ասել է. «Հարավային Ադրբեջանի մասին եմ երազումՙ միասնական Ադրբեջանի: Հենց որ դա իրողություն դառնա, ես կսափրեմ միրուքս»: Այս խոսքերը կանխորոշեցին Էլչիբեյի ճակատագիրը: Իրանը հարավից, Ռուսաստանը հյուսիսից. օգտագործելով հայերին, վերջ տվեցին նրա իշխանությանը: Այս ամենով հանդերձ ճիշտ չեմ համարում մեծարգո Իլհամ Ալիեւի «ինչ եղավ, Փաշինյան, առնետի պես թաքնվելու ծակ ես որոնում, շան պես փախչում եք մեր դեմից» խոսքերը, դրանք սխալ խոսքեր են եւ անվայել պետության ղեկավարին: Դա բոլշեւիկների ոճն է, երկերեսանիության դրսեւորում: Երեւում էՙ «հմտացել ենք մեռելինՙ ողջ, ողջին մահացած ցույց տալու գործում»:

Հաղթանակը շատ մոտ էր: Սակայն Ռուսաստանը, ասելով, թե այսքանը բավական է, խոչընդոտեց: Նա դրանով ե՛ւ Փաշինյանին մի լավ դաս տվեց, եւ թե խաթարեց Ադրբեջանի երջանկությունը, մի գիշերվա մեջ փակելով հարցը: Հաղթողն Ադրբեջանն է, բայց շահեց Ռուսաստանը, որովհետեւ իր ձեռքում է պահում հետագա միջամտության բոլոր լծակները: Նա կարող է նորից հրահրել հայերին եւ կրկին ստանձնել միջնորդի դերը, ինչպես ստանձնեց այս պատերազմում: Իմ ուզբեկ բարեկամներից մեկը ասել էր. «Առաջ Մոսկվայից էինք կառավարվում անմիջականորեն, իսկ հիմաՙ հեռակառավարման վահանակով»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՇՆԱՄԻ-ՈՒՍՈՒՑԻՉԸ

Հաջորդ գրառումը

ՊԱՐՏՎԱԾ ՂԵԿԱՎԱ՞Ր, ԴԱՎԱՃԱ՞Ն, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՐՏՎԱԾ ՂԵԿԱՎԱ՞Ր, ԴԱՎԱՃԱ՞Ն, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա պետք է իմանան կիրակի օրը Հովհաննավանք եկող բոլոր հավատացյալները. Սամվել դպիր Գրիգորյան

23/10/2025

Այ անպատկառ ամբարտավան, դու եթե մինչ այսօր գառան մորթու տակ թաքնված գայլ էիր, ապա հիմա դիմակդ լրիվ պատռեցիր: Իմացիր, որ...

ԿարդալDetails

Փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը. ՀՀԿ ԳՄ

23/10/2025

Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում այն փաստը, որ այն մեզ է պատկանում. ադրբեջանցի պատգամավոր

23/10/2025

Պարզ է, թե ինչու են Անկարան և Բաքուն այդքան տենչում Հայոց եկեղեցու կազմաքանդումը. Արմեն Այվազյան

23/10/2025

Ով հանձնեց Ղարաբաղը, կհանձնի … և ամբողջ Հայաստանը. Արթուր Խաչիկյան

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական