Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՇՆԱՄԻ-ՈՒՍՈՒՑԻՉԸ

04/12/2020
- 04 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Պատերազմից հետո երկու բան ամենահաճախն է լինում: Եթե հաղթել ես, սկսում ես ննջել դափնիների վրա, ինչը տեղի էր ունենում մեզ հետ վերջին 28 տարում, իսկ եթե պարտվել ես, սովորում եսՙ այդ թվում թշնամուցդ, ինչը, հուսուվ եմ, տեղի կունենա մեզ հետ եւ էլի հուսով եմՙ ավելի կարճ ժամկետում, քան 28 տարին է:

Հիմա, քանի որ մենք այս պատերազմում չենք հաղթել, ու հաշվի առնելով այն, որ ադրբեջանցիները կարող են թույլ հզորության հեռադիտակով անգամ նայել, թե ինչպես ենք ցայվում Սեւանա լճում, ուրեմն պարտվել ենք, առաջարկում եմ հասկանալ, թե ի՞նչ կարող ենք սովորելՙ այդ թվում թշնամուց: Քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական մասերով պետք է որ խոսեն մասնագետները, եթե իհարկե այդպիսի մարդիկ դեռ կան, չեն արտագաղթել, կամ դրա ցանկությունը չունեն, իսկ այ հոգեբանական ու հասարակական հարցերից եկեք խոսենք:

Ամենակարեւորը, պետք է հասկանալ, մեր թշնամին այլեւս միայն ադրբեջանցին չէ, ինչը նշանակում է, որ մեր թշնամին այլեւս ոչխար չէ, ինչպես վերջին 28 տարում կոչում էինք ադրբեջանցիներին (իմիջիայլոց, ամոթ չէ՞ ոչխարներին պարտվելը): Մեր թշնամին ուժեղ էՙ ռազմական ու տնտեսական առումներով, կազմակերպված, մինչեւ ատամները զինված ու այսուհետ նաեւ հակամարտության գոտում ռազմավարական նշանակության բարձունքներ նվաճած: Ավելին, դատելով հանգամանքից, որ մենք մեծ հաղթանակից 28 տարի անց պարտվեցինք, ուրեմն մեր թշնամին հզոր է նաեւ կամային հատկանիշներով, ու եթե Ադրբեջանում չսկսվի հետհաղթանակյան դափնիների վրա նինջը, ինչն ի դեպ, անխուսափելի է, ու եթե պետք է գնահատենք պարտությունն ու հաղթահարենք այն, ապա մենք հնարավորություն ունենք: Հիմա չէ, հաջորդ տարի չէ, 5 տարուց էլ չէ, երբ ռուս խաղաղապահները հնարավոր է հեռանան Արցախից, 20 տարուց, գուցե 30, հնարավոր էՙ 50: Նայածՙ մեր արած գործի ծավալն ու նվիրումի անկեղծությունը:

Հաջորդը: Այսուհետեւ ոչ մի պատերազմ չպետք է կոչել գոյամարտ կամ վերջին կռիվ, ինչպես այս պատերազմն անվանեցինք, ի դեպ հենց սկզբից: Խնդիրն այն է, որ որեւէ պատերազմում մեծ է ինչպես հաղթելու, այնպես էլ պարտվելու հավանականությունը, ու եթե դու ի սկզբանե այն կոչում ես գոյամարտ-վերջին կռիվ, եւ եթե պարտվում ես, ուրեմն պարտվել ես քո վերջին կռիվը եւ ուրեմնՙ այլեւս գոյություն չունես: Մենք կանք, եւ ուրեմն սա ամենեւին էլ մեր վերջին կռիվը չէր, ինձ թվում է, որ նույնիսկ նախավերջինը չէր, քանի որ ինչպես մենք, այնպես էլ թուրքերը, հենց թուրքերը, չենք պատրաստվում ազգովին հեռանալ դրախտ կամ դժոխք: Ու քանի որ, կամ դեռ այդպես է, կռիվներ լինելու են եւ որովհետեւ կռիվներ լինելու են, կարիք չկա դրանցից որեւէ մեկն անվանել վերջինը, քանի որ պարտության դեպքում մի ամբողջ ժողովուրդ իրեն զգալու է գոյություն չունեցող:

Մյուսը: Անցած 28 տարում մենք հաճախ ենք հպարտորեն հիշատակել մեր ու ադրբեջանցիների գլխավոր տարբերությունը: Նրանք մեզ ատում են, մենք նրանցՙ ոչ: Ընդ որում ատում են մանկապարտեզ-դպրոցից սկսած, որոշ դեպքերումՙ դեռ չծնված: Իսկ այ մենք սիրո եւ հանդուրժողականության ժողովուրդ ենք եւ ադրբեջանցի ժողովրդին չենք համարում մեզ թշնամիՙ ոչ միայն մսուր մանկապարտեզում, այլ նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտում, օրինակ: Ճիշտ ենք վարվե՞լ: Չգիտեմ, բայց գիտեմ, որ Ադրբեջանում մեծացել է մի սերունդ, որը ատում է հայկականը, իսկ ատելությունը պատերազմում կամ դրան նախապատրաստվելիսՙ սիրո պես բան էՙ խթանի, առաջ նետվելու, ամեն գնով հաղթելու առումով: Եւ քանի որ ավելի հեշտ է ժողովրդին սովորեցնել ատել թշնամուն, քան սիրել հայրենիքը, գուցե մե՞նք էլ սկսենք ատել…

Եւ վերջապես, ո՞վ գիտի ինչի համար է մեր կռիվը: Հողի՞, եթե այո, ապա հանուն ինչի՞ է կռվում մեր թշնամին, էլի հողի՞…Բայց չէ՞ որ հակամարտության կարգավորման փաստաթղթերում գրված էՙ տարածքային ամբողջականություն, այսինքն հող եւ ազգերի ինքնորոշում, այսինքնՙ մարդ: Ուրեմնՙ հանուն ինչի՞ է, ավելի ճիշտՙ ո՞ւմ համար մեր կռիվը: Ու գիտե՞ք ինչու ամենաքիչ ցավոտը եղավ Աղդամի հանձնումը, որովհետեւ այնտեղ մարդ չէր ապրում եւ գիտե՞ք ինչո՞ւ ենք մինչեւ հիմա մղկտում Քարվաճառի ու Քաշաթաղի հանձնումից, քանի որ այդ շրջանները բնակեցված էին: Ու մինչ մասնագետները կպարզեն, թե այդ ո՞ւմ կամ ինչի՞ նախագահն է Արայիկ Հարությունյանը հիմա, մարդկա՞նց, որոնք, եթե վերադառնում էլ են Արցախ, ապա միայն երկար մտածելուց հետո, թե՞ սարերի ու ձորերի, որոնցից քիչ են մնացել Արցախում, մինչ Արայիկ Հարությունյանն ինքը դա կփորձի պարզել, ենթադրում եմՙ ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ առավոտյան սուրճ խմելիս, եկեք ապրենք ու շատանանք Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, …Արցախում:

Գիտեմ, որ անհնարինի չափ դժվար է, բայց ո՞վ է ասել, որ հաղթանակը հեշտ բան է… Այն էլՙ վաղվա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Հաջորդ գրառումը

«ՀԱՂԹԱՆԱԿ, ԹԵ՞…»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՂԹԱՆԱԿ, ԹԵ՞...»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական