Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՂԱՑԻՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՉԷ

04/12/2020
- 04 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԺԻՐԱՅՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ, տնտեսագիտության թեկնածու

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի անդրանիկ հեռուստատեսային հարցազրույցում, ի թիվս այլ խնդրահարույց դատողությունների, ազդարարվեց նաեւ «նոր ագրարային քաղաքականության» մասին, որի բանաձեւն է լինելու «գյուղերում ոչ գյուղական աշխատատեղերի ստեղծումը, գյուղացիների մեծ մասին գյուղատնտեսական աշխատանքներից ազատելը, գյուղացիների հողակտորները մեծ հողատերերին վաճառելը…»:

Իմաստունները դասեր են քաղում այլոց սխալներից, բայց անգամ իմաստակները պարտավոր են դասեր քաղել սեփական սխալներից: Այնՙ թե ինչպիսի դրսեւորումներ կարող է ունենալ կադրային ձախողակ քաղաքականությունը, տեսանելի է բոլորին: Շահութամոլական միկրոմենեջմենթի դիտակետից պետական մտածելակերպ պահանջող մակրոմենեջմենթ իրականացնելու բոլոր ճիգերն ի վերուստ դատապարտված են:

Հայաստանի գյուղատնտեսությունը, իսկապես, զարգացման եւ մոդելի փոփոխության կարիք ունի: Գործող մոդելը ձեւավորվեց դեռեւս 1990 թ., երբ նախկին 860 խոշոր տնտեսությունների փոխարեն ձեւավորվեցին 340 հազար գյուղացիական տնտեսություններՙ 1.38 հա միջին չափով, տեղակայված 3-4 առանձին հողակտորներում: Հայաստանի նման սակավահող երկրի գյուղատնտեսության օգտագործելի հողային ֆոնդը շուրջ 1.2 միլիոն հողակտորների բաժանելը սպասելիորեն հանգեցրեց կիսաբնամթերային տնտեսությունների առաջացման, երբ անհնար էր ապահովել մասշտաբի էֆեկտ, արտադրողական աշխատանք, ինտենսիվ արտադրություն, աշխատանքի բաժանում եւ մասնագիտացում, գյուղտեխնիկայի արդյունավետ կիրառություն, արտադրանքի իրացում եւ այլն: Այնուհանդերձ, չնայած այս մոդելն ի զորու չէ ապահովելու գյուղի զարգացում, այն չի էլ հանգեցրել գյուղի կործանման, լուծում է առնվազն գոյապահպանման հարց, թույլ տվեց 90-ականների սկզբի դժվարին կացության պայմաններում ապահովել որոշակի աշխուժություն եւ պարենային խնդրի լուծում, ինչպես նաեւ ձեւավորվեց դասագրքային կատարյալ մրցակցային շուկային ամենամոտ շուկան ՀՀ տնտեսությունում:

Զերծ մնալով ակադեմիական փաստարկներից, արձանագրենք, որ ՀՀ գյուղատնտեսության զարգացման միակ ճանապարհն, իսկապես, խոշորացումն է: Սակայն դա կարող է տեղի ունենալ երկու ճանապարհովՙ օպտիմալ եւ կործանարար: Այդ երկուսի տարբերակման չափանիշը գյուղի եւ գյուղատնտեսության տարբերության եւ առաջինիՙ երկրորդի հանդեպ գերակայության գիտակցումն է: Կործանարար ճանապարհը նախարարի առաջարկությունն էՙ ստեղծել խոշոր ֆերմերային տնտեսություններ, երբ գյուղացիների հողային սեփականությունը պետք է կլանեն կալվածատերը, իսկ գյուղացիները դառնան սեփականազուրկ եւ հողազուրկ վարձու բանվորներ: Այդ դեպքում միանգամայն իրատեսական է գյուղատնտեսության թռիչքաձեւ աճի ապահովումը, սակայն նույնքան իրատեսական է գյուղի թռիչքաձեւ կործանումը: Սեփականազուրկ վարձու բանվորի վերածված հայ գյուղացին, որի միակ ռեսուրսն այլեւս իր աշխատանքն է, կորցնելով բնակավայրի հետ իրեն կապող հիմնական օղակըՙ իր հող-սեփականությունը, երկարաժամկետ առումով որեւէ անելիք չի ունենա այլեւս այդ բնակավայրումՙ իր միակ ռեսուրսըՙ աշխատանքն իրացնելով քաղաքներում եւ, ինչն առավել հավանական է, ոչ Հայաստանի Հանրապետության: Գյուղը կվերանաՙ վերածվելով սոսկ տարածքի, որտեղ խոշոր կալվածատերը տնտեսական գործունեություն են ծավալում, ուր աշխատում են վարձու բանվորներ: Մի խոսքովՙ թումանյական «Տերն ու ծառան»:

Առաջարկվող ֆաբրիկաները պետք է բացել ոչ թե գյուղում, այլ Երեւանից բացի այլ քաղաքներում, որտեղ տիրող սոցիալական եւ աղքատության պատկերն առավել ծանր է, քան գյուղում: Շատ երկարաժամկետ հեռանկարում գյուղական շրջաններում կարող են բացվել հարակից քաղաքներում գործող արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղեր: Այդպիսի պրակտիկա գործել է Հայաստանում տասնամյակներ առաջ: Սակայն դա ոչ մոտակա ապագայի խնդիր է:

Իսկ զարգացման միակ օպտիմալ ուղին գյուղատնտեսական կոոպերացիաների մոդելի համատարած արմատավորումն է: Միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել ե՛ւ գյուղի, ե՛ւ գյուղատնտեսության համընթաց զարգացում, երբ կապահովվի ե՛ւ խոշորացում, ե՛ւ կապիտալի սեփականատեր կմնա գյուղացինՙ մնալով տեր եւ ոչ թե ծառա, ստանալով շահույթը եւ ոչ թե աշխատավարձի տեսքով աղքատավարձը: Այս ուղին ինքնըստինքյան իրականություն չի դառնա: Վկանՙ անցնող երեք տասնամյակը: Արագ լուծում եւս առկա չէ: Միակ լուծումը պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բոլոր նպատակային ծրագրերի եւ աջակցության միջոցառումների սահուն կերպով փոխադրումն է անհատական գյուղացիական տնտեսություններից դեպի գյուղատնտեսական կոոպերատիվներ, երբ 5-7 ամյա ժամանակային հորիզոնում միայն ու միայն կոոպերատիվները կլինեն պետական ծրագրերի շահառուներ եւ ուրիշ ոչ մի այլ սուբյեկտ:

Վստահ լինելով առաջարկված կործանարար սցենարի կենսագործման անհնարինության մեջ, խոսքն ավարտենք Հայաստանի օգնության կոմիտեի կոչում մեծն Թումանյանի կողմից մեկ դար առաջ արտահայտած եւ այսօր էլ արդիական հնչող խոսքով. «Խաղաղություն գտնելով գործի է անցել եւ ինքը, մեծ տառապյալը, Հայաստանի իսկական տերը, հայ գյուղացին: Սովը, սուրն ու ավերածությունը չեն ընկճել նրա հանրահռչակ տոկունությունն ու շինարար ոգին: Նա բազմաթիվ զոհեր է տվել, բայց չի լքում պապենական օջախը… կանգնած է հայրենի դաշտի վրա ու կանգուն էլ պիտի մնա, ինչքան իշխանություններ էլ գան ու գնան…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՊԻԱՆՈՆԵՐ»ՙ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԱՇՏԻՑ

Հաջորդ գրառումը

ԱՂՔԱՏ ՀՀ-Ն ԶԱՎԵՇՏ Է

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՂՔԱՏ ՀՀ-Ն ԶԱՎԵՇՏ Է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական