Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈԽԵՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԸ, ԽՈՒՃԱՊԻ ՄԱՏՆՎԵՑԻՆ»

04/12/2020
- 04 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրում է թուրքական «Միլիյեթը», մեկնաբանելով եռակողմ հայտարարությունը

Նոյեմբերի 10-ին, երբ հրապարակվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության արդյունքը հանդիսացող «մարդասիրական հրադադարի» եռակողմ հայտարարությունը, «Ազգ»-ում գրել էի, որ դա ոչ թե հարցեր է լուծում, այլ հարցականներ առաջացնում: Հետո պարզվեց, որ խնդիրը հարցականները չեն, այլ Արցախի Հանրապետության փաստացի վերացումը, Շուշիից ու Հադրութից զատ ավելի քան 150 բնակավայրերի եւս հանձնումը Ադրբեջանին, առանց նայելու հայտարարության մեջ ընդգրկվա՞ծ են, թե՞ ոչ: Այդ բնակավայրերի զգալի մասը, այդ թվումՙ Շուշին եւ Լաչինը, ինչի մասին անձամբ վկայել է Իլհամ Ալիեւը, հերքելով անուղղակի Պուտինին, հետո են ընդգրկվել «համաձայնագրի» վերաճած այս չարաբաստիկ հայտարարության մեջ:

Ըստ ամենայնի, Սյունիքով անցնող, Նախիջեւանի հետ նաեւ Թուրքիան ցամաքային ճանապարհով Ադրբեջանին կապող ավելի քան չարաբաստիկ միջանցքը նույնպես հետո են մտցրել հայտարարության մեջ: «Միլիյեթ»-ի նոյեմբերի 29-ին հրապարակած հոդվածից, որն արտատպել էր Կ. Պոլսո «Հայ-Թերթ» կայքէջը, տեղականում ենք, որ միայն Իրանն է առարկում այդ միջանցքին, իսկ մենք, Արցախը ներառյալ, կա՛մ երախտագիտություն ենք հայտնում Պուտինին, կամ էլ տեղի-անտեղի հավաստիացնում ենք Մոսկվային, թե որքան հավատարիմ ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին:

Նախ երախտագիտության կարիքը չկա, որովհետեւ իրենց հայրենի քաղաքներից, գյուղերից վտարված տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն երախտապարտ են, այն էլ հոգու խորքում: Ինչ վերաբերում է հավտարմության հավաստիացումներին, ապա դրանք դիմացինին լկտիացնելուց զատ ոչ մի հարց չեն լուծում, պարզապես Հայաստանի բնակչությանն են ավելորդ անգամ զայրացնում, որովհետեւ բնակչությունը զգում է Ռուսաստանի հետ ե՛ւ բարեկամության, ե՛ւ ռազմավարական դաշինքի պատրանքային բնույթը: Գալով թուրքական թերթի հոդվածին, որտեղ եռակողմ հայտարարությունը գնահատվում է Թուրքիայի աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերի տեսանկյունից, տպավորությունը միանգամայն դրական է, եթե ոչ ոգեւորող:

Ահա՛ թե ինչ է գրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվերապահ հարող «Միլիյեթ»-ը.

«Համաձայն վերջին լուրերի, Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում Հայաստանին ջախջախիչ պարտության մատնող Ադրբեջանը հետայսու ուղղակի կապ է հաստատելու Թուրքիային սահմանակից Նախիջեւանի հետ: Թուրքիայի եւ Միջին Ասիայի միջեւ առեւտրի զարգացման եւ բնական գազի Ադրբեջանից ավելի հարմար գնով ձեռք բերման հավանականությունը խուճապ է առաջացրել Իրանում: Այդ մասին վկայում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հարող պահպանողական «Ջեւան» թերթի վերլուծականը, որը պարզորոշ երեւան է հանել ռազմաքաղաքական հավասարակշռությունների փոփոխությունը:

Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ ձեռք բերած հաղթանակից հետո Ադրբեջանն արդեն ամբողջովին վերահսկում է Իրանի սահմանին հարակից իր բոլոր տարածքները: Ավելին, նա շնորհիվ Հայաստանի հետ ստորագրած համաձայնագրի, ստացել է ցամաքային միջանքի հավաստիացում, որը մեկուսացված Նախիջեւանը կապելու է բուն երկրի հետ:

Որքան էլ այս զարգացումները մեծ ոգեւորություն առաջ բերեն Հյուսիսային Իրանի ազերի բնակչության շրջանում, խնդրո առարկա միջանցքը մտահոգություն է առաջացրել Թեհրանում: Դրա պատճառը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ծավալվող առեւտրի 30 տարի շարունակ Իրանի տարածքով իրականացումն է: Դրա շնորհիվ Իրանն Ադրբեջանի վրա իր քաղաքական ազդեցությունն էր բանեցնում, եւ թե այդ առեւտրից որոշակի գումար վաստակում:

Էներգետիկայի ոլորտում Իրանի առջեւ ծառացած ռիսկերը

BBC-ի թուրքական ծառայության վկայությամբ, Իրանում հրապարակվող ինտերնետային «Մաշրեք» թերթը նշել է, որ այդ միջանցքն Իրանի համար ունենալու է աշխարհաքաղաքական անցանկալի մի շարք հետեւանքներ եւ դրանք շարադրել է 6 առանձին կետերում:

Համաձայն դրանց, Սդրբեջանն Իրանի տարածքով Նախիջեւան ուղարկած գազի դիմաց 15 % հարկ էր մուծում, իսկ Թուրքիան 1996-ին ստորագրած համաձայնագրով Իրանից ներմուծած գազի դիմաց հազար մետր խորանարդին վճարում 490 դոլար: Եթե ապագայում այս միջանցքով Ադրբեջանից Թուրքիա գազատար կառուցվի, ապա գազի արտահանման առումով Իրանը լուրջ կորուստներ կկրի: Գոյություն ուներ նաեւ թուրքմենական գազի Իրանի տարածքով Թուրքիա փոխադրումը նախատեսող 2017 թվին հաստատված նախագիծ, որը ֆինանսական տարաձայնությունների պատճառով սառեցվեց: Հիմա արդեն Թուրքմենստանի գազը կարելի է Թուրքիա հասցնել Ադրբեջանով: Դա մեծապես կնվազեցնի Իրան-Հայաստան գազատարի նշանակությունը: Այդ ընթացքում կարող է վերստին օրակարգ մտնել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Տրանս-կասպյան խողովակաշարի նախագիծը, որը թուրքմենական գազը Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երթուղով Եվրոպա մատակարարելու առումով խոստումնալից է թվում: Նախագծի իրականացումը, ինչ խոսք, լրջորեն խոչընդոտելու է Իրանից դեպի Եվրոպա ձգվող գազատար խողովակի կառուցման նախագծի կենսագործումը:

Այս ամենից բացի, իրանական մամուլը նշեց, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելը ծրագրել էին գրավել Հայաստանի Իրանին սահմանամերձ հողերը, սակայն տարածաշրջանում Իրանի ներկայությունը խափանեց նրանց ծրագիրը, որից հետո կրկին շրջանառության մեջ դրվեց մինչ այդ առաջարկված միջանցքի տարբերակը:

Կարող է փոխվել Թուրքիայի եւ Միջին Ասիայի միջեւ իրականացվող ռեւտրի ուղեգիծը

Ներկայումա Իրանը, որպես տարանցիկ երկիր, առանցքային դեր է խաղում Միջին Ասիայի հետ Թուրքիայի առեւտրական հարաբերություններում: Ամսական շուրջ 12 հազար բեռնատար անցնում է Իրանի սահմանը, որ ուղեւորվի թուրքալեզու հանրապետություններ եւ Աֆղանստան: Այս առեւտուրը բավական շահավետ է Իրանի համար, որովհետեւ իրանական սահմանը հատող յուրաքանչյուր բեռնատարից իրանական կողմը ստանում է 700-800 դոլար անցման վարձ: Հայաստանում բացվող միջանցքը զգալի կթեթեւացնի վարձավճարի այս բեռը:

Երկաթուղային փոխադրումներում Հայաստանի միակ հույսը, թերեւս, ցարիզմի օրոք կառուցված երկաթգիծն էր, որը հակամարտության պատճառով տարիներ շարունակ չէր գործում, բայց հիմա վերականգվում է: Այս գիծը մայրաքաղաք Երեւանից Նախիջեւան է մտնելու, ապա հայկական միջանցքից Նախիջեւան-Իրան սահմանի երկայնքով հասնելու է Ադրբեջան: Իրանը հույս ունի, որ երկաթգծի վերականգման դեպքում Հայաստանի հետ կհաստատի երկաթուղային հաղորդակցություն, ինչը հանդիսանալու է եռակողմ համաձայնագրից Իրանի քաղած հազվագյուտ օգուտը:

Աշխարհաքաղաքականություն. Կովկասում աճում է Թուրքիայի դերը

Հարավային Կովկասում Թուրքիայի հետզհետե աճող դերը եւ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում, Իրանի համար տագնապի մյուս ազդանշաններն են: Որքան էլ խաղաղապահների տեղակայումը, Ռուսաստանին որպես գործընկեր դիտարկող Իրանին համեմատաբար ավելի քիչ անհանգստացնի, Թեհրանի համար ամենեւին դյուրին չէ համակերպվելը Կովկասում թուրքական ազդեցության աճի հետ: Վերոհիշյալ «Ջեւան» թերթը, վերլուծոլով Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի պատերազմում, գրում է. «Թուրքիան ձգտում է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, որովհետեւ աշխարհաքաղաքական, տնտեսական ու էներգետիկ շահեր է հետապնդում այնտեղ: Թուրքիայի մոտեցումը ներդաշնակ է Ռուսաստանին սահմանափակելու ԱՄՆ-ի ռազմավարության հետ: Խելամիտ չի կարող լինել նոր միջանցք բացելու միջոցով Իրանի աշխարհաքաղաքական շահերը ոտնահարելը: Իրանը չի հանդուրժելու Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ այս նախաձեռնությունն ու չի հաշտվելու այդ միջացքի գոյության փաստի հետ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼ ԵՆՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ

Հաջորդ գրառումը

ՉԵՄ ԿՐՆԱՐ ՀԱՒԱՏԱԼ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՉԵՄ ԿՐՆԱՐ ՀԱՒԱՏԱԼ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական