Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԻՐԱՎԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է

27/11/2020
- 27 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մնում է հուսալ, որ ֆրանսիական օրինակին հետեւի ԱՄՆ Կոնգրեսը

Նոյեմբերի 25-ին, Քարվաճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած եռակողմ համաձայնագրով Ադրբեջանին հանձնելու օրը, Ֆրանսիայի Սենատը 305 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Արցախի ճանաչման բանաձեւը: Այս բանաձեւը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունըՙ տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու համար, դատապարտում է Ադրբեջանիՙ Թուրքիային եւ օտարերկրյա ահաբեկիչ վարձկաններին ներգրավելու միջոցով իրականացրած ռազմական ագրեսիան, պահանջում է, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը եւ նրանց աջակիցներն Արցախի այն տարածքներից, որոնց ադրբեջանցի հրոսակը գրավել է 44-օրյա պատերազմի ընթացքում:

Բանաձեւը, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի առնելով Ադրբեջանի գերիշխանության տակ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բազմիցս ենթարկումը պետականորեն կազմակերպված կոտորածների, մասնավորապես 1988 թ. փետրվարի 25-27-ին Սումգայիթում, 1988 թ. նոյեմբերի 23-ին Կիրովաբադում, 1990 թ. հունվարի 12-19-ին Բաքվում եւ 1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայում, ինչպես նաեւ Արցախում խաղաղ բնակչության դեմ միջազգայնորեն արգելված զենք եւ զինատեսակներ օգտագործելու միջոցով կատարած հանցագործությունները, առաջարկում է կառավարությանը պահանջել միջազգային հետաքննության անցկացումը Արցախում եւ ապահովել 1994 թ. սահմանների վերականգնումը, ինչպես նաեւ հայ բնակչության անվտանգությունն ու տեղահանվածների վերադարձի իրավունքը բնակության նախկին վայրեր, ընդգծելով, որ կարելի է առանց հապաղելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահն է Ֆրանսիան:

Ֆրանսիայի Սենատի բանաձեւում առանձնակի նշանակությամբ պետք է կարեւորել 1994 թ. սահմանների վերականգման եւ տեղահանված հայ բնակչության անվտագությանն ու վերադարձի իրավունքի ապահովման կառավարությանն ուղղված դրույթները: Որքան էլ բանաձեւը խորհրդատվական բնույթ ունենա, այսինքն պարտավորեցնող չլինի կառավարության համար եւ բանաձեւի քննարկմանը Ժան-Բատիստ Լեմուան , որը պետքարտուղարն է Եվրոպայի եւ արտաքին հարաբերությունների գծով Ֆրանսիայի նախարարի, հայտարարի, թե Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն օգուտ չի բերի ոՙչ Հայաստանին, ոՙչ Ղարաբաղի բնակչությանը, ոՙչ էլ Ֆրանսիային, այնուամենայնիվ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դեռեւս նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ հակամարտության կարգավորման շուրջ կողմերի միջեւ բանակցությունների վերսկսումը հրադադարից հետո, մնում է անհրաժեշտ, ավելացնելով. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահՙ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջեւ քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում ռազմական գործողությունների հետեւանքով տեղահանված մարդկանց եւ սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»:

Փարիզն այս դիրքորոշումը արտահայտել էր նաեւ դեռ ռազմական գործողությունների ժամանակ, իսկ նոյեմբերի 10-ի Ելիսեյան պալատը հայտարարել , որ պետք է նկատի առնվեն արցախահայերի իրավունքները: Ավելինՙ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նույն օրն ընդգծել էին, որ ի գիտություն են ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը եւ շահագրգռված են ավելին իմանալ այս նոր համաձայնագրի իրականացման մանրամասների, հետեւանքների եւ ծրագրերի մասին: Թեեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը առարկել է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, չթաքցնելով հայտարարության առթիվ իր տարակուսանքը, սակայն նոյեմբերի 17-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասաց, որ Մոսկվան պատրաստ է բացատրություն տալ Մինսկի խմբի գործընկերներին, եթե նրանք դրա կարիքն են զգում: Այսինքն նա հետքայլ կատարեց:

Ֆրանսիայի արտգործնախար Ժան-Իվ Լը Դրիանի եւ Ելիսեյան պալատի, այսինքն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերոհիշյալ հայտարարությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ֆրանսիական գործադիր իշխանությունները կհարգեն օրենսդիրի որոշումը եւ կհաստատեն Սենատի ընդունած Արցախի Հանրապետության ճանաչմանն առնչվող բանաձեւը: Եթե այս բանաձեւն ոչինչ էլ չտա Հայաստանին. գոնե կնպաստի Արցախի Հանրապետության ճանաչման նախաձեռնությունների ծավալմանը տարբեր երկրներում, նախադրյալներ կստեղծի դրաՙ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոտագա ճանաչման համար, Պուտինի պարագայում զսպաշապիկի դեր կկատարի, որ իր իսկ ձեռքով բզկտված Արցախի մյուս շրջանները կամ եռակողմ համաձայնագրում չընդգրկված մյուս գյուղերը եւս շռայլորեն չհանձնի Ադրբեջանին, ի վերջո հայկական կողմի առջեւ կբացի կորսված տարածքների համար պայքարելու թեկուզ մշուշապատ հեռանկար:

Թերեւս, այս ամենի առումով պատահական չէր Բաքվի նոյեմբերի 26-ի հիվանդագին արձագանքը Ֆրասիայի Սենատի ընդունած բանաձեւին: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւ կոչված հայատյաց տականքը, INTERFAX.RU-ի վկայությամբ, որակելով բանաձեւը թղթի կտոր, դրա հաստատումը համարել է սադրիչ գործողություն, ընդգծելով, որ դա ոչ թե «ինքնակոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ճանաչելու կոչ է երկրի կառավարությանը, այլ քաղաքական նեղ շահերից բխող եւ միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն ոտնահարող ինչ-որ մի փաստաթուղթ»

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձի բազմակողմանի վերլուծության համար, թերեւս, պետք է սպասել Պուտինի. Լավրովի, Եվրոմիության մյուս երկրների եւ հատկապես ԱՄՆ-ի արձագանքին: Համենայն դեպս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ -ն արդեն արձագանքել եւ ողջունել է «Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւի որդեգրումը», բնութագրելով դա «կարեւոր եւ անհրաժեշտ մարդասիրական քայլ Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանաձեի ընդունման առնչությամբ հայտարարել է. «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է: Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ: Բանաձեւը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը եւ կիրառել դա իբրեւ բանակցությունների գործիք տեւական խաղաղություն հաստատելու համար»:

Այս բանաձեւն որքանով կնպաստի տեւական խաղաղություն հաստատմանը, դժվար է ասելը: Բայց որ նախադեպ է ստեղծել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համար, կասկած չի հարուցում: Մնում է սպասել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համաճարակի իրական պատճառը՝ ըստ գերմանացի վիրուսաբանի

Հաջորդ գրառումը

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵԺ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵԺ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական