Չորեքշաբթի, Հուլիսի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «ՉՆՉԻԿԻ» ՈԴԻՍԱԿԱՆԸ

25/09/2020
- 25 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Մեկ տասնամյակ անց կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը վստահ քայլերով սկսում է կերտել իր կենսագրությունը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված կինոնկարն ընդգրկվել է ասիական ամենախոշոր եւ ներկայացուցչականՙ Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում (հոկտեմբերի 21-30-ը): Բուսանի փառատոնը, որը կինոաշխարհում հայտնի է բարձրաճաշակ եւ գեղարվեստական արժեք կրող ֆիլմերի ընտրությամբ, այս տարի ընդգրկել է 192 ֆիլմՙ 68 երկրից:

Ֆիլմի կարգախոսն էՙ «Նրա յուրահատուկ լինելը ոչ ոք չհանդուրժեց» :

Չնչիկը մի երիտասարդ աղջիկ է, որ ծնողների հետ ապրում է Անդրկովկասի հեռավոր, հովվերգական մի գյուղումՙ հեռու ժամանակակից քաղաքակրթությունից: Մտավոր թեթեւ արատով աղջիկը գյուղի ծաղրի առարկան է: Ծաղրը մի օր հասնում է բռնաբարության փորձի: Ամռան վերջում հայտնաբերվում է կարճատեւ սիրային կապի հետեւանքըՙ Չնչիկը հղի է: Համագյուղացիները ստիպում են աղջկա հորը դիմել դաժան քայլի եւ սրբել «անպատվությունը» գյուղի երեսից:

Կինոնկարի անցած ուղին

«Չնչիկ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը արտադրություն էր մտել դեռեւս 2008 թվականին: 2010-2012 թվականներին իրականացվեցին ֆիլմի մոնտաժման եւ դերասանների ձայնագրման աշխատանքները, սակայն ֆինանսների բացակայության պատճառով հետարտադրական փուլում նախատեսված` գունաշտկման, հնչյունավորման եւ համադրման աշխատանքները մնացին անավարտ: 2017թ. Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը որոշում ընդունեց լրացուցիչ գումար հատկացնել ֆիլմն ավարտելու համար: 2018 թվականին վերսկսվեցին կինոնկարի ավարտականՙ գունաշտկման, հնչյունավորման եւ համադրման աշխատանքները: 2019 թ. ֆիլմի աշատանքներն ամբողջությամբ ավարտվեցին:

Ֆինանսավորում

Այս կինոնախագիծը ի սկզբանե եվրոպական արտադրողների ուշադրության կենտրոնում է եղել. մասնակցել է կինոնախագծերի զարգացման համակովկասյան շվեյցարական ԱՎԱՆՏԻ ծրագրին (SDC-Swiss Development Agency-AVANTI) : Երբ սցենարը վերջնական պատրաստ էր, նախագիծը շքերթային հաջողություն ունեցավ եվրոպական մի շարք կինոֆոնդերում, այդ թվումՙ դրամաշնորհ ստացավ ՀՅՈՒԲԵՐ ԲԱԼՍ ֆոնդից (HBF-The Netherlands)ՙ սցենարի զարգացման համար: Ապա նախագիծը մասնակցեց Ռոտերդամի կինոփառատոնին կից կինոշուկային (CineMart) եւ կինոնախագծերի մրցութային շուկայում շահեց Հյուբերբալս ֆոնդի արտադրական դրամաշնորհը: Եվս մեկ դրամաշնորհ էլ նախագիծը ստացավ ՎՈՐԼԴՍԻՆԵՄԱ ֆոնդից (WCF-Germany): Ֆիլմի պրոդյուսերներ Արա Մնացականյանը եւ Մելիք Կարապետյանը համարտադրության պայմանագրեր կնքեցին հոլանդական եւ գերմանական կինոընկերությունների (ISABELLA FILMS-Els Vandevorst, The Netherlands, zerofiction-Martin Hagemann, Germany) հետ, ապա Ֆիլմի բյուջեն համալրելու նպատակով դիմեցին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությանը: Կինոնկարը ֆինանսավորում ստացավ նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

Համայնքը հաճախ չի ընդունում անհատի եզակիությունը եւ անձնական երջանկության իրավունքը: Համայնքը դրանից վեր է դասում «ավանդականը»: Ցավոք, սա դեռ գոյություն ունի շատ երկրներում եւ մշակույթներում: Այս չարաբաստիկ պրակտիկայում փոփոխություն մտցնելը շարունակում է մնալ մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերներից եւ պարտավորություններից մեկը:

Խորը արմատացած սոցիալական մշակույթի համընդհանուր վարքագիծը հանգեցրեց մի ողբերգական պատմության, որը դրդեց ռեժիսոր Արամ Շահբազյանին, պրոդյուսերներ Արա Մնացականյանին եւ Մելիք Կարապետյանին («Արմնա Փրոդաքշն») ստեղծել ունիվերսալ կինեմատոգրաֆիկ հուշակոթող հանուն երիտասարդ աղջկա` Չնչիկի:

Մի առիթով, ֆիլմի ռեժիսորն ասել է. «Այս Ֆիլմում ոչ մի կադր, ոչ մի բան չի հնացել, չկա մի դրվագ, որ ես նայեմ ու ասեմ. այս մի բանը կփոխեի, այս մի բանը կվերանայեի: Հիմա ֆիլմը վերջացնում եմ սկսելուց մոտավորապես տասը տարի հետո, բայց կոնկրետ այս ֆիլմի հետ կապված ոչինչ չի փոխվել» :

Ֆիլմը երեք երկրի համարտադրություն էՙ Գերմանիա, Հոլանդիա, Հայաստան:

Բեմադրող ռեժիսորՙ Արամ Շահբազյան ,

Դերասաններՙ Լիլի Էլբակյան , Հիլդա Օհան , Յուրա Կոստանյան , Արթուր Պապիկյան ,

Սցենարի հեղինակներՙ Մարիամ Ասրյան , Արամ Շահբազյան , Արա Մնացականյան , Հարություն Կբեյան ,

Բեմադրող օպերատորՙ Հայկ Կիրակոսյան ,

Բեմադրող նկարիչՙ Արմեն Ղազարյան ,

Կոմպոզիտորներՙ Դավիթ Դավթյան , Դավիթ Բաբայան ,

Համարտադրողներ`

«Զիրո ֆիքշն ֆիլմ»ՙ Մարտին Հագեման (Գերմանիա),

«Իզաբելլա Ֆիլմս»ՙ Էլս Վանդեվորստ (Նիդերլանդներ),

Արտադրող` «Արմնա Փրոդաքշն» ,

Պրոդյուսերներՙ Արա Մնացականյան , Մելիք Կարապետյան (Հայաստան):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՐՋ-ԱՆԼՈՒՐՋ

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Համանման Հոդվածներ

25 հուլիսի, 2025

Տե՞ր, թե՞ սեփականատեր

25/07/2025
25 հուլիսի, 2025

Ռամկավար կուսակցության հայտարարությունը

25/07/2025
25 հուլիսի, 2025

Ե՞րբ է Գերմանիան միանալու Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը

25/07/2025
25 հուլիսի, 2025

Աբու Դաբին եւ «Խաղաղության խաչմերուկը»

25/07/2025
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Արխիվ

Loading...
«Հուլիսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« ՀունիսիՕգոստոսի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

30/07/2025

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:...

ԿարդալDetails

Սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան

30/07/2025

470 մլն դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

30/07/2025

Միջնորդություն ենք ներկայացրել, որ թույլ տան հրապարակել մեզ հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը. փաստաբան

30/07/2025

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

30/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական