Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՐԱԳՐՈՂ, ԳԾԱՆԿԱՐԻՉ, ԱՐՎԵՍՏԱԲԱՆ

18/09/2020
- 18 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր թերթի նախկին աշխատակից, «Ազգ-Մշակույթ» էջի նախկին պատասխանատու Լեւոն Լաճիկյանը օրերս դարձավ 65 տարեկան: Մի հանգրվան, որը թույլ է տալիս գեթ մի պահ հետ նայել ու վերհիշել անցած ուղինՙ իր ձեքբերումներով, դժվարություններով, դեռեսւ անկատար ծրագրերով եւ անցնել առաջ:

Լեւոն Լաճիկյանի պարագայում այդ ուղին բավական հարուստ է ոչ միայն աշխատանքային, այլեւ ստեղծագործական իրադարձություններով ու ձեռքբերումներով:

Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետն ու այնուհետեւ 1980 թ.ին գեղագիտություն մասնագիտությամբ ասպիրանտուրան ավարտելուց անմիջապես հետո Լեւոնը դասավանդել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ապա երկու տարի աշխատել «Ազգ»ի խմբագրակազմում, ստորագրելով մշակութային բնագավառին վերաբերող հոդվածներ, որոնք վավերագրությունն են կազմում «մութ ու ցուրտ» տարիների մշակութային կյանքի, եւ հետագայում առանձին լոււյս են տեսել «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» վերնագրով գրքում:

Լ. Լաճիկյանը աշխատել է նաեւ Օպերայի եւ բալետի թատրոնում որպես մամլո քարտուղար, իսկ ավելի երկարՙ 1995-2011 թթ.ին Հայ օգնության ֆոնդում (ՀՕՖ)ՙ նույն պաշտոնով, իսկ 2012 թ.ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում որպես ամերիկահայ համայնքների վարչության պետ: 2013 թ.ից ցայսօր դասավանդում է ԵՊՀ-ում եւ միաժամանակ շարունակում է հանդես գալ մեր թերթում:

Բացի վերոհիշյալ հատորից Լ. Լաճիկյանը հրատարակել է 9 գիրք, որոնց զուգահեռ զբաղվել է նկարչությամբ, Երեւանում, հայրենի Գյումրիում, Մ. Նահանգներում, Կանադայում եւ Պոլսում տվել է շուրջ 15 ցուցահանդեսՙ ցուցադրելով իր գրաֆիկական գործերըՙ քաղաքային տեսարանների մատուցմամբ: 2015 թ.ին լույս է տեսել նրա գրաֆիկական բացիկաշարը «Գյումրի, իմ սեր» վերնագրով: Շուտով լույս կտեսնի նրա «Պոլիսըՙ հին եւ նոր» պատկերագիրքը:

Կրկին շնորհավորելով 65-ամյա տարեդարձի առիթով, «Ազգ»ի խմբագրությունը Լեւոն Լաճիկյանին մաղթում է ստեղծագործական եւ լրագրողական նորանոր հաջողություններ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՍՐՏԻՍ ՊԱՐՏՔԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՐՏԻՍ ՊԱՐՏՔԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական