Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՉԵԽ ՕՍԿԱՐԱԿԻՐ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՅԻՐԺԻ ՄԵՆՑԵԼԸ

18/09/2020
- 18 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

22 տարի առաջ նա պատասխանել էր «ԱԶԳ»ի հարցերին

Սեպտեմբերի 18-ին Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում չեխ մշակութասեր հասարակությունը վերջին հրաժեշտը կտա հանրաճանաչ ռեժիսոր, սցենարիստ ու դերասան, Ամերիկյան կինոակադեմիայի օսկարակիր Յիրժի Մենցելին : Երկարատեւ հիվանդությունից հետո. սեպտեմբերի 5-ին 82 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց համաշխարհային կինոյի երեւելի դեմքերից մեկը: Նա գտնվում էր հիվանդանոցում, եւ նույնիսկ այս տարվա մարտ ամսին «Ֆեբիոֆեստ» կինոփառատոնի մամուլի ասուլիսին, որտեղ պետք է հայտարարվեր, որ նրան է տրվում կինոփառատոնի «Համաշխարհային կինոյին մատուցած ծառայությունների համար» մրցանակը, իր փոխարեն ներկայացել էր կինը:

Ու քանի որ կինոփառատոնը հետաձգվեց եւ սկսվում է սեպտեմբերի 18-ին, ապա այդ կապակցությամբ փառատոնի շրջանակներում կցուցադրվեն նրա ֆիլմերը, իսկ լրագրողների հետ կհանդիպի նրա այրին:

Յիրժի Մենցելը չեխական նոր կինոյի ամենավառ ներկայացուցիչներից է, նրա մուտքը ոչ միայն չեխական, այլեւ միջազգային կինոաշխարհ տեղի ունեցավ սրընթաց: Նրա առաջին ուսանողական ֆիլմը նկարահանվեց դեռեւս 1963 թվականին, երկրորդ ֆիլմը մեկ տարի անց Լոկարնոյի կինոփառատոնում արժանացավ կինոքննադատների մրցանակին, իսկ չորրորդ ֆիլմովՙ «Գնացքներըՙ խիստ նշանառության տակ», որ նկարահանել էր 1966 թվականին, Մանհայմում եւ Ադիս Աբեբայում, արժանացավ «Գրան Պրի» եւ «Առաջին տեղ» մրցանակներին, իսկ երկու տարի անցՙ 1968ին, ստացավ ամերիկյան «Օսկար»: Մենցելի մի այլ ֆիլմՙ «Իմ սիրելի փոքրիկ գյուղը», 1985ին նույնպես ներկայացվեց «օսկարի», բայց այս անգամ բախտը նրան չժպտաց, սակայն Մոնրեալի կինոփառատոնում ստացավ Հատուկ մրցանակ: Նրա նկարահանած ամենավերջին ֆիլմերից մեկըՙ «Ես ծառայել եմ անգլիական թագավորին», մեծ էկրան բարձրացավ 2006-ին:

Մենցելը նաեւ ակտիվ դերասան էր, թատերական ռեժիսոր ու սցենարիստ: Նկարահանվում էր սերիալներում ու ֆիլմերում: Նկարահանում էր նաեւ վավերագրական ֆիլմեր: Ինչպես չեխ դերասան Սվերակն էր ասումՙ «Մենցելը հիվանդ էր կինոյով»: Այնուամենայնիվ վերջին տարիներին շարունակում էր խաղալ թատրոնում ու բեմադրել ներկայացումներ:

Նա առաջին չեխ կինոռեժիսորներից էր, որ սկսեց էկրանավորել չեխական գրականության դասականների ստեղծագործությունները: Վերը նշված լավագույն ֆիլմերը ստեղծվել են հայտնի գրողներ Բոհումիլ Հրաբալի եւ Վլադիսլավ Վանչուրայի երկերի հիման վրա:

Յիրժի Մենցելին առաջին անգամ հանդիպեցի 1998 թվականին, Պրահայում: Այն ժամանակ «ՕՐԵՐ» ամսագիրը դեռ լույս չէր տեսնում, եւ նրա հետ հարցազրույցը տպագրեցի երեւանյան «ԱԶԳ» օրաթերթում: Այդ հարցազրույցը տեղի ունեցավ իր գրասենյակում: Նա շատ բարձր տրամադրություն ուներ եւ բոլոր հարցերին պատասխանում էր առանց մտածելու, կարծես վաղուց գիտեր դրանց պատասխանները:

Իսկ երբ հարցազրույցի վերջում ցանկություն հայտնեցի լուսանկարվել, նա տեղից վեր թռավ, գրկեց իր սենյակում դրած Ստալինի կիսանդրին եւ ասացՙ նկարվենք երեքով:

Խորհրդային տարիներին կոմունիստական իշխանությունները ժամանակ առ ժամանակ հոգնում էին նրա դեմ պայքարելուց, երբեմն արգելում էին նրա անվան հիշատակումը, երբեմն էլ ֆիլմերը ցուցադրում էին առանց նրա անունն ընդգծելու: Այդ հարցազրույցում Մենցելն ասաց, որ նույնիսկ երբ Միլոշ Ֆորմանն է ստացել «Օսկար», չեխական թերթերը ոչ մի նախադասություն չեն գրել այդ մասին: Բայց ի տարբերություն Ֆորմանի, Մենցելը մնաց Չեխիայում, չարտագաղթեց Ամերիկա եւ շարունակեց ստեղծագործել հայրենիքում: Մեր զրույցում Մենցելը նաեւ մի կարեւոր դիտարկում արեց: Արվեստում նրա համար կարեւորը Մարդն է եւ ոչ թե գաղափարը, քանի որ ՄԱՐԴՈՒ պատմությունը ավելի հարուստ է:

Իհարկե, Յիրժի Մենցելը աչքի էր ընկնում նաեւ իր ազատ մտածողությամբ, համընդհանուր մտայնություններին չտրվելու համառությամբ: Այդ որակներն էին ընկած նաեւ նրա բոլոր ֆիլմերի ու թատերական ներկայացումների հիմքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը պինդ նստած է «հեղափոխության» աթոռին

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՐՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՏՈ ԻԲՐ ԶԻՋՈՒՄ ԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՐՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՏՈ ԻԲՐ ԶԻՋՈՒՄ ԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական