Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՆԻՑ ԱՆՏԵՂՅԱ՞Կ ԵՆՔ, ԹԵ՞ ՊԼՈՃԻԿ ՉՈՒՆԵՆՔ

18/09/2020
- 18 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը դարձել է հանրության լայն շերտերի քննարկման թեմա: Շատերն են պահանջում նրա հրաժարականըՙ ՀՅԴ-ն, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը, մտավորականներ, կրթական մշակներ, քաղաքական գործիչներ եւն: Իհարկե, Արայիկ Հարությունյանի ներկայությունը պետական կառավարման համակարգում ուղղակի խեղկատակություն է, բայց ի՞նչ ենք պահանջում մենք:

Անցյալ տարվա վերջին կազմկերպել եմ այդպես էլ պտուղ չտված մի դասադուլ-բողոքի ակցիաՙ նախարարի հրաժարականի պահանջով: Այնպիսի մի բան, որն այսօր անում են վերոհիշյալ քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները: Բայց, ցավոք սրտի, ինչպես ես, այնպես էլ նրանք, այդ ակցիաներից որեւէ պտուղ չեն քաղելու, որովհետւ, ինչպես ասում են, «վերեւներում» Արայիկ Հարությունյանին սիրում են:

Բացի այդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել է, որ բողոքի ալիքի պատճառ հանդիսացած եւ հանդիսացող չափորոշիչները պետական քաղաքականության մաս են կազմում, իշխող «Իմ քայլը» խմբակցության գրեթե բոլոր անդամներն էլ հայտարարել են, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը չի քննարկվում, ավելինՙ իրենք սատարում են նրան:

Հիմա անհամեստ հարցՙ ի՞նչ է տալու Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, եթե իշխանությունները, մեղմ ասած, թքած ունեն այդ պահանջի վրա, իսկ եթե ինչ-որ հրաշքով նախարարը հեռանա էլ, հեռանալու է միայն ինքըՙ իր գաղափարը թողնելով… հաջորդին:

Ջրի կաթիլի պես պարզ է, որ Արայիկ Հարությունյանը գործում է վարչապետի հովանու ներքո, այն երեխայի տրամաբանությամբ, որը ջարդում է հարեւանների պատուհանները եւ տանը խրախուսվում ծնողի կողմից:

Այսինքն, պահանջները ճիշտ չեն դրված: Դրանք ազնիվ են, բայց ճիշտ չեն, կրթական ոլորտի պատշաճ եւ որակյալ բարեփոխումների պահանջը պետք է ներկայացնել առաջին հերթին հենց վարչապետին, եւ ամենեւին կարիք չկա այդ ճանապարհին պահանջել նրա հրաժարականը կամ հայտարարել, որ հայտնվել է կամ հայտնվելու է քաղաքական աղբանոցում: Պարզապես պետք է հասկանալ, որ այս ամենի անուղղակի ճարտարապետն ու պահանջի գլխավոր հասցեատերն, ինչպես նաեւ եղած վիճակի պատասխանատուն, նա է:

Այլ բան է, երբ որեւէ մեկը վախենում է քար գցել վարչապետի բոստանն ու պահանջներ դնել նրա առաջ, այլ բան է, որ մարդիկ չեն պահանջում նրա հրաժարականը:

Իսկ ո՛վ է ասել, որ որեւէ անհամաձայնության դեպքում պետք է պահանջել ոլորտի պատասխանատուի հրաժարականը: Գոնե հիմա այդ փուլը չէ, մարդիկ պետք է հստակ եւ մատչելի կերպով դիմեն վարչապետինՙ ապացուցելով, որ վիճակը վատթար է, մեղավորըՙ Արայիկ Հարությունյան խոտանըՙ պահանջելով կա՛մ խելքի բերել նրան, կա՛մ հեռացնել պաշտոնից: Եթե գիտական հանրույթն ստանում է վարչապետի բացասական պատասխանըՙ ենթադրյալ դրական հանգուցալուծման բացասական արդյունքով, արդեն պետք է փոխի մարտավարությունն ու մտածի նրա հրաժարականի ու պաշտոնից հեռացման խնդրի մասին, եթե, թող ներվի ասել, այդքան ողնաշար ունի:

Գոնե այսօրվա դրությամբ ես չեմ տեսել մի գիտնականի, որ ստեղծված վիճակի համար մեղադրի վարչապետին, կամ/եւ պահանջներ ներկայացնի նրան, կրկնում եմՙ գիտնական, ոչ թե անձեռոցիկի պես քաղաքական թիմեր փոխող անդեմ զանգված:

Եթե վարչապետն է Արայիկ Հարությունյանին. այսպես ասած, «դաբրո» տալիսՙ հայագիտության հետ վարվելու այնպես, ինչպես ուզում է, ապա ո՛րն է միայն վերջինիս պահանջներ ներկայացնելու իմաստը: Բանից անտեղյա՞կ ենք, թե՞ պլոճիկ չունենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՈԿՏ. ՄԱԹՈՍՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸՙ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

Հաջորդ գրառումը

65-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ` ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

65-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ` ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական