Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՂԱԲՆԱԿԸ ՄՈԼՈՐ, ԻՇԽԱՆԱՎՈՐԸՙ ԳԼԽԻԿՈՐ

11/09/2020
- 11 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի՞նչ երկիր ենք կառուցում մերօրյա Հայաստանում հարցն ամեն պահի ու առիթով է հնչում հայաստանաբնակների շրջանում: Այստեղ անշուշտ որոշիչը իշխանության եւ հատկապես դրա գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմնորոշումն է. ո՞ւր տանել տնտեսությունը, դրա շարժիչ ճյուղերն ու ոլորտները, ինչպիսի՞ հեռանկարային գործունեություն ծավալել: Կարծես մի արտառոց բարդ խնդիր չէ լուծելիքը, երբ պայմանները բավարար ենՙ մարդկային կարողունակություն, հողա-ջրա-ջերմային միջավայրի առկայություն ու այլոց արած-չարածների մասամբ թե մասնակի վերլուծություն:

Երբ այս չափորոշիչներով ենք դիտարկում ՀՀ լիարժեք կայացման պատասխանատու գործադիր բարձրագույն մարմնիՙ կառավարության գործունեությունը, համաշխարհային զարգացումների շնորհիվ կայացած, կայուն տնտեսական արդյունքներ գրանցած երկրների փորձի կիրառման նախադրյալներ չենք նկատում: Մի տեսակ աջ ու ձախ ընկնելով, վերեւ-ներքեւ նայելու փորձերի ականատեսներ ու վկաներ դառնալու կցկտուր ջանքերի ենք բախվում, երբ մի օր առաջնահերթություն է հռչակվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու ոչխարաբուծությունը, մի այլ անգամ զբոսաշրջությանը գրավիչ ժամանակակից ճանապարհներ ունենալն ու թզի արտադրության ծավալների ավելացումը, մի այլ պարագայումՙ լեռնահանքային ճյուղի ու ջերմոցային բանջարաբուծության հանդեպ հոգածությունը: Ի զարմանք հայաստանյան հանրությանՙ աշխարհն այս կերպ չի շարժվում, այլ առաջնահերթություն է համարվում անվտանգային խնդիրը, ռազմականին համարժեքՙ պարենային անվտանգությունն ու պարենապահովվածությունը: Այստեղ է, որ ինչքան էլ ցանկանք, ոչխարն ու թուզը, լոլիկն ու վարունգը, խաղողն ու ծիրանը, կարտոֆիլն ու կաղամբը նվազագույնն են առնչվում երկրների անվտանգային խնդիրների հետ: Տնտեսագիտությունը նման պարագաներում օգտագործում է պետությունների համար ոչ շահեկան բանանային, սրճային, թեյային արտահայտությունները, առերեւույթ խթանելով ու խրախուսելով դրանք, իրականում կաշկանդելով այլՙ առավել արդյունավետ ոլորտների ի հայտ գալն ու կայանալ-զարգանալը: Այնպես որ մեզանում այգեգործությա՞նը զարկ տալ թե՞ բանջարա-բոստանային մշակաբույսերի արտադրությանը, ծիրա՞ն թե՞ ելակ արտահանելը խնդիր համարելը հարկ է նման գնահատականների շրջանակում դիտարկել: Միայն այն, որ ծիրանը նույնանուն կուսակցականացման ենթարկվեց, կարծես չարդարացված ակնկալիքներով, հաստատումն է նման գործընթացների անարդյունավետության, եթե չասենք ձախողման:

Ի՞նչ են անում այսօրինակ իրավիճակներում, ասենք, համեմատաբար փոքր տարածքներով, սակավահող կամ հողազուրկ, բայցեւՙ գերզարգացած երկրները: Հավակնություն չունենալով դրանց համապարփակ վերլուծության փորձ կատարել, որը հնարավոր չէ նաեւ լրագրային էջի ծավալի պատճառով, ասելիքը կառուցենք շարքային քաղաքացուն հետաքրքրող հետեւյալ պարենապահովության հիմնական բաղադրիչ հանդիսացող հավի մսի արտադրության օրինակով: Նշեմ, որ ասելիքս կազմավորվեց օրեր առաջ բնակությանս վայրի սուպերմարկետում հավի թարմ կրծքամսի աննախադեպ թանկացման արդյունքում. կիլոգրամի դիմաց 1300 դրամից այն հասցվեց 1750 դրամի: Ինչո՞ւ. պարզ մի պատճառովՙ այս մսատեսակի տասնամյակներ շարունակվող թերարտադրության, որի հետեւանքով աշխարհի չորս կողմերից ներկրված խոր սառեցված թռչնամսի կիլոգրամն առաջարկվում է անգամ 470 դրամով: Չեմ եղել, սակայն վստահ եմ, որ օրինակ գերզարգացած հրեից պետությունում նման բան պատկերացնել պարզապես հնարավոր չէ, քանզի մեկ բնակչի հաշվով հավի մսի տարեկան արտադրությունը 70 կգ է, ՀՀ-ի 3-4 կգ-ի դիմաց: ՀՀ տնտեսության որեւէ պատասխանատու, որեւէ ժամանակում, անգամ նվազագույնս չի անդրադարձել երկրին մտահոգող այսօրինակ հարցին, որը հիմա գերխնդիր է դարձել նոր գնի պատճառով, երբ մարդիկ տեսանելիորեն աղքատացել են: Գերզարգացած մի այլ երկրում, որը հաճախ են հիշում այսօրվա իշխանավորները, Սինգապուրում թռչնամսի տարեկան հիշատակված արտադրությունը 30 կգ է: Երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում հավի մսի արտադրությունը 1 բնակչի հաշվով 70 կգ է, սպառումը 50 կգ… Եվ հարցըՙ գուցե այստեղ է այդ երկրների կայացվածության որոշակի գաղտնիքը, որը հարկ է որ մտահոգի ՀՀ իշխանություններին, հնչում է բնականաբար: Ի դեպ, համաշխարհային գյուղոլորտում անասնապահություն-բուսաբուծություն հարաբերությունը շատ հաճախ 60-40 է, ՀՀ-ումՙ հակառակը: Արդյունքումՙ գյուղաբնակը սպասվածից շատ հաճախ է հիշեցնում սննդամթերքներից հիմնական կաթի ու մսի մթերման գները բարձրացնելու մասին, որը մոլորեցնում է իշխանավորներին:

Տարօրինակորեն թե ցավալիորեն ՀՀ վարչապետի 100 հարցեր ընդգրկող ասուլիսներում նշված փաստերի շարքում այսօրինակ խնդիրներն անտեսվում են, այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են կաթնատու եւ մսատու անասնապահություն ոլորտներն ընդհանրապես չեն հիշատակվում, բավարար է համարվում ինչ-որ խելացի անասնագոմերի մասին հիշատակումը, որից շարքային գյուղացին որեւէ պատկերացում չունի: Ապացույցըՙ ՀՀ վարչապետի յուրաքանչյուր հանդիպումը գյուղաբնակների հետ:

09.09.2020 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԵԽՈՒՀԻ ԴԱՆԱՆ, ՈՐ ԵԿԵԼ ԷՐ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՅԵՐԻՆ…

Հաջորդ գրառումը

ՀՈՖՄԱՆԸ ՄԵԾԱՐՈՒՄ Է ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՖՄԱՆԸ ՄԵԾԱՐՈՒՄ Է ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական