Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կի­լի­կիայի ան­կա­խու­թյան շար­ժու­մը եւ քա­ղա­քա­կան դա­սե­րը

11/09/2020
- 11 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դժվա­րին փոր­ձու­թյուն­նե­րի բո­վով ան­ցած հայ ժո­ղո­վուր­դըՙ կեն­սու­նա­կու­թյան եւ ան­կոտ­րում հա­վա­տի շնոր­հիվ ըն­թա­նում է իր հա­վի­տե­նա­կան ճա­նա­պար­հով եւ պատ­րաստ սպա­սում է այնպի­սի պատ­մա­կան բա­րեն­պաստ ա­ռիթ­նե­րի ու քա­ղա­քա­կան շրջա­դար­ձե­րի, ո­րոնք այսօր ան­կա­րե­լի թվա­ցող ե­րազ­նե­րը վա­ղը ի­րա­կա­նու­թյուն կդարձ­նեն: Այդպի­սի ա­ռիթ­ներ թե­եւ քիչ, բայց նախ­կի­նում ե­ղել են, ո­րոն­ցից մեկն ան­կաս­կած 1920 թ. օ­գոս­տո­սի 4-ի Կի­լի­կիայի ան­կա­խու­թյան փորձն էր, ո­րը 100 տար­վա հե­ռա­վո­րու­թյունից դի­տար­կե­լով, զար­մա­նա­լի, սխրա­լի, սրտա­ռուչ, ինչ-որ տեղՙ մի­ա­միտ եւ հե­րո­սա­կան մի ա­րարք էր, որն ա­նու­րա­նա­լի­ո­րեն նա­եւ պատ­մա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն էր: Եվ այսօր, ու­ղիղ հա­րյուր տա­րի հե­տո, երբ հայ ժո­ղո­վուր­դը բո­լոր մա­կար­դակ­նե­րով նշում է կի­լի­կյան ե­րա­զի, Սեւ­րի դաշ­նագ­րի ու վիլ­սո­յան ի­րա­վա­րար վճռի 100-ա­մյակ­նե­րը, վկա­յում է, որ մեր պատ­մու­թյունը տեր ու­նի եւ մեր ազ­գային ան­կորն­չե­լի ի­րա­վունք­նե­րը տա­կա­վին կեն­դա­նի են:

Ցա­վոք, մեր ժո­ղովր­դի հա­մար կի­լի­կյան ան­կա­խու­թյան հռչակ­ման փաս­տը հայոց պատ­մու­թյան վեր­ջին հա­րյու­րա­մյա­կի ա­մե­նա­քիչ ու­սում­նա­սիր­ված դրվագ­նե­րից է: Այդ պատ­ճառվ էլ հե­տա­զո­տող­նե­րը եր­բեմն տա­րա­կար­ծու­թյուն­ներ եւ ոչ մի­ան­ման տե­սա­կետ­ներ են հնչեց­րել հիմ­նախնդ­րի վե­րա­բե­րյալ: Լավ է, որ բա­րե­բախ­տա­բար այդ շրջա­նի պատ­մու­թյան մա­սին Հա­յաս­տա­նի ազ­գային ար­խի­վում, Ե. Չա­րեն­ցի ան­վան Գրա­կա­նու­թյան եւ ար­վես­տի թան­գա­րա­նում, Ֆրան­սիայի եւ Անգ­լիայի դի­վա­նա­գի­տա­կան ար­խիվ­նե­րում եւ աշ­խար­հի հա­ման­մա­նայլ կա­ռույցնե­րում տա­րո­ղու­նակ նյու­թեր են պահ­պան­վել: Հիմնախնդրի ուսումնասիրության համար օգտակար են նաեւ հուշագրությունները, որոնց մեջ շահեկանորեն առանձնանում են Միհրան Տամատյանի հուշերի վերջին էջերում ներկայացրած հեղինակի լուսաբանությունները Կիլիկիայի հարցի ազգային, քաղաքական ու պատմական նշանակության արժեւորման վերաբերյալ: Կարեւոր են նաեւ մամուլում սփռված հրապարակումները, հարցի հետ այս կամ այն կերպ առնչված գործիչների նամակները եւ այլն: Այդ նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունն ու հրապարակումը լույս կսփռի կնճռոտ հիմնախնդիրների վրա եւ կպատասխանի շատ հարցերի: Գնահատելի է, որ վերջին տարիներին ուսումնասիրողներն այս կամ այն առիթով երբեմն անդրադառնում են հիմնահարցին:

Նկատենք, որ անկախության հռչակման փաստը տարբեր կերպ է ընդունվել եւ մեկնաբանվել հենց ժամանակի շատ գործիչների եւ հետագայում զարգացվել նրանց գաղափարական համախոհների կողմից: Հատկապես տարակարծություն կար Փարիզի Ազգային պատվիրակության ու դրա շուրջ համախմբված գործիչների եւ Հայաստանի Հանրապետության հիմնադիրների ու արտաքին քաղաքականությունը տնօրինող մի շարք նշանավոր այրերի (Ահարոնյան, Խատիսյան եւ այլք) միջեւ: Վերջիններս կիլիկյան հարցի շուրջ առաջ են քաշել տեսություններ, որոնք հիմնախնդրի վերաբերյալ ցավալիորեն անհասկացողության առիթ են դարձել: Այսպես, նրանց կարծիքով, կիլիկիաբնակ գործիչները արհեստականորեն են ստեղծել ու ասպարեզ նետել Կիլիկյան հարցը եւ դրանով զուր տեղն զբաղեցրել դիվանագիտությանը, մամուլին եւ Կիլիկիայի տեղական մարմիններին: Այդ արհեստածին եւ վտանգավոր տեսակետով նրանք նաեւ Կիլիկիայի անկախությունը հռչակած դերակատարների վրա ահռելի պատասխանատվության բեռ են դրել, թեթեւությամբ լվացել են իրենց ձեռքերն ու հայտարարել, թե «Կիլիկիան մի հեռավոր երկրամաս է», որը քիչ էր շահագրգռում հայությանը, հետեւապես նա պետք է համախմբվի այնտեղ, «ուր ներկայիս հայկական եռագոյնը կը ծածանի», այսինքն` Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նաեւ Կիլիկիան բնորոշում էին ապագա Հայաստանի ծայրամաս եւ եզրակացնում, որ կիլիկյան հարցը ապագայի խնդիր է եւ չի կարելի «կեդրոնը երեսի վրայ ձգել եւ ծայրերով զբաղիլ» ու վտանգել Հայաստանի Հանրապետության գոյությունը: Այնինչ, հանրահայտ փաստ է, որ նախքան Տամատյանի վարչապետությամբ 1920 թ. օգոստոսի 4-ին անկախության հռչակումը, դաշնակցականներն ու հնչակյանները Կիլիկիայում իրենց գրաված տարածքներում արդեն իսկ ինքնավարություն էին հռչակել:

Ծայրահեղության մեջ ընկնելով նրանք հայտնել են նաեւ այն թյուր տեսակետը, որ որոշ արեւմտահայ գործիչներ` դժգոհ լինելով Հայաստանի Հանրապետության հռչակումից եւ դրա դեմ, ոչ ավել ոչ պակաս, ատելությամբ լցված`»կը ջանան Կիլիկիոյ մէջ իրենց երեւակայած պատկերին համապատասխան երկրորդ Հայաստան մը ստեղծել` մահացու մրցակից մը այժմու Հայկ. Հանրապետութեան»: Համաձայնեք, որ սրանից չափազանցված եւ արտառոց կարծիք լինել չի կարող: Այս առիթով մի նկատառում նշենք. երբեմն հայկական երկու պատվիրակությունների միջեւ եղած տարաձայնությունները կուսակցականացվել են, ուսումնասիրողների կողմից չափազանցվել եւ տարատեսակ մերժողական եզրակացությունների տեղիք տվել:

Ստեղծված բարդ քաղաքական եւ այլընտրանք չունեցող իրավիճակում 1920թ. օգոստոսի 4-ին Կիլիկիայի Միջքրիստոնեական արտակարգ խորհուրդը մանիֆեստ հրապարակեց, որտեղ ասված էր. «կիլիկեցի 270,000 քրիստոնեաներու անունով մենք այսօրուընէ սկսեալ, հանդիսաւորապէս կը հռչակենք Կիլիկիան կիլիկեցիներուն համար ազատ երկիր մը, օժտուած տեղական քրիստոնեայ ինքնավար վարչութիւնով մը եւ դրուած Ֆրանսայի հոգատարութեան ներքեւ բոլորովին անկախ թրքական գերիշխանութենէն: Իշխանութիւն մըՙ որ կեղեքում եւ թշուառութիւն միայն բերած է հոն ուր գացած է»: Այնուհետեւ պարզաբանվում էր, որ Կիլիկիայի անջատումը օսմանյան նախկին տարածքներից նույնքան կատարյալ եւ վերջնական է, ինչպես դա եղավ Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Միջագետքի եւ մյուսների դեպքում: Կիլիկիահայերը հանուն ազատության պատրաստ են ցանկացած զոհողության եւ պարտադիր պայման են համարում ֆրանսիական հովանավորությունը:

Խորհուրդը մտնում է Սերայ (իշխանության կենտրոնատեղին) եւ պարզում հայկական եռագույնը: Միաժամանակ անկախության հռչակման մասին պաշտոնական զեկուցագիր է հանձնվում ֆրանսիական զինվորական իշխանության ներկայացուցիչ Բրեմոնին: Ականատեսները գրում են, որ ամբողջ քաղաքը զարդարված էր ֆրանսիական եւ հայկական դրոշներով, իսկ քրիստոնյաները խանդավառված էին եւ անօրինակ ցնծություն էին ապրում: Այնուհետեւ հրապարակվում է հայ ժողովրդին ուղղված պաշտոնական մի հայտարարություն, որում ասված էր. քանի որ Դաշնակից պետություններին ուղղված բողոքագրերը որեւէ «նպաստաւոր արդիւնքի յանգած չէին», այդ պատճառով որոշեց իսկույն գործողության մեջ դնել անկախության հռչակագիրը, որը «կոչուած էր նոր թուական մը բանալ Կիլիկիոյ ժամանակակից տարեգրութեանց մէջ»: Ապա ներկայացվում էին պատմական, քաղաքական, ժողովրդագրական, տնտեսական, հոգեւոր ու մշակութային այն հանգամանքներն ու պայմանները, որոնք ստեղծված էին Կիլիկիան անկախ պետական միավոր հայտարարելու համար:

Սակայն այդ ընթացքում աշխարհաքաղաքական տեղաշարժերը եվրոպական դիվանագիտության մտածելակերպի մէջ հայերի համար աննպաստ սրբագրումներ էր արել: Դրանց արդյունքում Անկախ Կիլիկիայի ծրագիրը հօդս էր ցնդել: Հատկապես ֆրանսական դիվանագիտությունը դեմքով կտրուկ շրջվել էր դեպի քեմալական Թուրքիա, որն էլ Կիլիկիայի ազատագրության երազի մայրամուտը եղավ: Նախ Հայկական լեգեոնը զորացրվեց, ապա քեմալականները շրջափակեցին սկզբում դաշտային եւ այնուհետեւ լեռնային Կիլիկիան: 1920 թ. սկզբին հերոսական մարտերից հետո ընկավ Մարաշը, ապաՙ Հաճընը, պաշարվեցին Այնթափը, Դէորթ Յոլը եւ մյուս հայաշատ բնակավայրերը: 1921 թ. վերջին ֆրանսական վաշտը թողնում է Ադանան: 1922 հունվար 4-ին Կիլիկիան արդեն ամբողջովին հայաթափված էր եւ ասպետակա՜ն Ֆրանսիայի անտարբեր մեղսակցությամբ հետզհետե ավելի էր մռայլվում ու անհետանում Կիլիկիայի անկախության երազը:

Եզրակացություններ

1. Կիլիկեան հարցը մենք չստեղծեցինք: X-XIV դարերում Կիլիկիայում Հայկական պետականություն գոյություն ուներ եւ շնորհալիներով, լամբրոնացիներով ու պիծակներով այնտեղ կերտվեց հզոր հայկական մշակույթի արծաթե դարը: 1375 թ. հայկական թագավորության անկումից հետո հայերը Կիլիկիայում դարերով տառապում էին թուրքական բռնատիրության մեջ: Օսմանյան կայսրության փլուզումով` բոլոր հպատակ ազգերն իրենց անկախությունն ու ինքնիշխան պետականությունը կերտելու հնարավորություն ստացան: Նրանց թվում նաեւ ընդամենը հինգ տարի առաջ ցեղասպանության եւ բռնագաղթի ենթարկված հայերը, որոնց մնացորդներն, օգտվելով ֆրանսիական բանակի հաղթական արշավանքից եւ Թուրքիայի պարտությունից, վերադարձել էին իրենց դարավոր բնակավայրերը եւ լծվել իրենց տունուտեղի վերաշինության գործին: Այսինքն` դատը գոյություն ուներ պատերազմից առաջ եւ Կիլիկիան, իր ռազմագիտական դիրքով, կլիմայական պայմաններով, հարուստ ընդերքով եւ երկրագործական լայն հնարավորություններով պայքարն արդեն սկսել էր աշխարհամարտի օրերին եւ վերաբացվեց պատերազմի ընթացքում` 1916 թ. գաղտնի կնքված Սայքս-Պիկոյի համաձայնագրով, ինչպես նաեւ Հայկական լեգեոնի կազմության պարագաներով: Այն որդեգրվեց ամբողջ հայության կողմից, երբ Կիլիկիան իբրեւ Հայաստանի բաղկացուցիչ մաս` պահանջվեց դաշնակիցների եւ ոչ միայն Ազգային պատվիրակության, այլեւ դրա հետ միասնաբար Հայաստանի Հանրապետության պատվիրակության կողմից: Կիլիկիան պետք է դառնար ապագա Հայաստանի պատուհանը դեպի ծով, դեպի եվրոպական քաղաքակրթություն: Ի դեպ` հայերը չապստամբեցան դաշնակիցների եւ նույնիսկ Թուրքիայի դեմ, այլ քեմալիստ ապստամբներն էին, որ հարձակվեցին հայկական գյուղերի եւ քաղաքների վրա, սրի եւ հրի մատնեցին դրանք:

2. Կիլիկյան դատի լավագույն ընտրանքը Ֆրանսիայի հովանավորության ներքո անկախության հռչակումն էր: Այն իրականացրեց Ազգային պատվիրակության լիազոր ներկայացուցիչ Միհրան Տամատյանը, որ լավ էր տիրապետում դիվանագիտական նրբություններին, փայլուն հռետոր էր, գիտեր մի քանի լեզուներ: Կիլիկիա էր ուղարկվել վերահսկելու գաղթական հայության վերադարձը եւ կարգավորելու հարաբերությունները ֆրանսիական զինվորական իշխանությունների հետ: Տամատյանը եւ ընկերները, մեծամասամբ ռամկավար փորձառու գործիչներ, Անկախության ակտով ցանկանում էին «դաշնակից» պետություններին եւ առաջին հերթին Ֆրանսիային դնել կատարված իրողության առջեւ…

3. Դաշնակիցներն էլ էին պատերազմի մասնակցության դիմաց հայերին ֆրանսիական հովանավորության ներքո Կիլիկիայի անկախություն խոստացել: Ի կատարումն այդ խոստման, գրեթե արյունաքամ հայությունը կարողացավ ռազմական ուժ գոյացնել եւ կազմեց Հայկական լեգեոնը: Պօղոս Նուբարի հորդորով հայկական կուսակցությունների ներկայացուցիչներ Միհրան Տամատյանը (ՀՍՌԿ), Արտավազդ Հանըմյանը (ՀՅԴ) եւ Ստեփան Սապահգյուլյանը (ՍԴՀԿ) մեկնեցին Ամերիկա կամաւորներ հավաքագրելու: Զինվորագրվեցին 5000 կամավորներ, որոնք թուրքերի դեմ 1918թ. սեպտեմբերի 19-ին փայլուն հաղթանակ տարան Արարայի վճռորոշ ճակատամարտում (Տիգրան Պօյաճեան, «Հայկական Լէգէոնը»):

4. Անկախության հռչակման իրողությունն ամբողջ ժողովրդի միասնական կամարտահայտության արդյունք էր, որի մասին են վկայում կառավարության եւ վարչապետի միաձայն ընտրվելու փաստերը:

5. Միհրան Տամատյանի վարչապետությունը թեեւ ընդամենը մի քանի ժամ տեւեց, սակայն պատմական խիստ կարեւոր հանգրվան էր, դաստիարակիչ եւ ուսանելի, արդարացված ու անհրաժեշտ քայլ: Կիլիկյան դատի լքումը կնշանակեր 150հազարանոց հայությանը թողնել բախտի քմահաճույքին:

6. Հատկանշական է, որ Տամատյանն անկախության հայտարարության տեքստը հեղինակելուց բացի նաեւ մշակեց Կիլիկիայի պաշտպանության ռազմական դոկտրին-ծրագիրը: Համաձայն որի` Կիլիկիայում Հայկական լեգեոնի հենքի վրա պետք է ստեղծվեր զինվորական զորամաս: Մի բան, որից քեմալականների հետ սիրախաղի մեջ գտնվող խուճապահար ֆրանսիական իշխանությունների ներկայացուցիչ գնդապետ Բրեմոնի հրամանով սենեգալցի սվինավորների սպառնալիքի տակ նորակազմ կառավարությունը վռնդվեց սերայից (այն նույն Բրեմոնի, որը հետագայում իր հուշերում գրել է, որ եթե ինքը լիներ հայերի փոխարենՙ նույնը արած պիտի լիներ…) եւ արգելվեց:

Ի դեպ`անկախության հռչակումից հինգ տարի առաջ գրած մի հոդվածում արդեն Տամատյանը գրեթե հանգել էր այդ գաղափարին, իսկ նա Կիլիկյան ազգային օջախի վերացական գաղափարով տարուած երազատես չէր, եւ նրա եզրահանգումները միանգամայն իրատեսական էին, համահունչ հայոց ազգային երազին եւ տեղավորվում էին հայոց պատմության տրամաբանական հունի մեջ:

7. Հստակ էր, որ Կիլիկիայի անկախացումով Թուրքական հանրապետությունը կոտորակված պիտի մնար, որը մերժվեց քեմալականների կողմից: Իսկ նրանց հետ սիրախաղի մեջ մտած մեծ տերությունները կատարեցին իրենց ընտրությունը հօգուտ թուրքերի: Կիլիկյան երազին մեծագույն վնաս հասցրեց հատկապես ֆրանսիական իշխանությունների երկդիմի պահվածքը: Նրանք մի կողմից բոլոր հնարավոր միջոցներով հանդարտեցնում էին հայերին, իսկ մյուս կողմից վերջիններիս թիկունքում գաղտնի բանակցում էին Մուստաֆա Քեմալի հետ: Պատմությունը ցույց տվեց, որ այն ինչ Քեմալը կատարեց զինվելով, եթե անեին հայերը, հավանաբար Կիլիկիայի ճակատագիրը բոլորովին այլ ելք կունենար: Հայեր, որքան էլ հաւատային Ֆրանսիայի բարեկամությանը, տված շռայլ խոստումներին ու երաշխիքներին` թեկուզ դաշնակցին խաբելու գնով իրենց զենքերի վառոդը չոր պետք է պահեին, բայց ավա՜ղ:

8. Միաժամանակ կասկածից դուրս է, որ սեփական ուժերին ապավինելու առումով Կիլիկիայի կորուստը դաս եղավ հայ ժողովուրդի համար: Իսկապես էլ, երբ սկսվեց Արցախի ազատագրական պայքարը` Կիլիկիայի դառը դասը մոռցված չէր, եւ մեր ազատամարտիկները, առանց լսելու բարեկամների եւ դաշնակիցների խորհուրդները` զինվեցին եւ շատ արագ կազմավորվեց արդիական հայկական բանակ, որն էլ փայլուն մարտերով ազատագրեց մեր պատմական հողերի մի հատվածը:Կիլիկիայի կորուստը եւ այդ կորստի դառը դասերը լուսավորեցին Արցախեան ազատամարտի ճանապարհը եւ մեզ առաջնորդեցին դեպի հաղթանակ: Համոզված եմ, որ պատմական ընթացքի գալիք շրջադարձերում եւս մեր ունեցած նախորդ կորուստների փորձը յուրակերպ դպրոց եւ գրավական կդառնա ապագա հաղթանակների համար:

ՍՈՒ­ՐԵՆՍԱՐԳ­ՍՅԱՆ, պգդ, պրո­ֆե­սոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սոլովյովը պատմեց, թե որն է Նավալնիի վիճակի պատճառը

Հաջորդ գրառումը

Թրամփը խոսեց Պուտինի հետ փոխհարաբերությունների մասին

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Թրամփը խոսեց Պուտինի հետ փոխհարաբերությունների մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական