Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փողոցային անակնկալներ

04/09/2020
- 04 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիմա տեղեր կան, որ թաքնված տեսախցիկին փոխարինում է թաքնված ոստիկանը: Այդպիսի մի օր, երբ երեկո էր, փողոցով քայլող միակ անցորդին շատ հուշիկ քայլերով մոտենում է ոստիկանը, այնպես որ անցորդը չզգա, հանկարծ ուսի վրայից լսի օտար շնչառություն. սա պետք է անակնկալ լինի, որ հոգեբանորեն ավելի ազդեցիկ լինի, ոստիկանը տեսադաշտում չպիտի երեւա: Թերեւս լավ էՙ մուտքի կամ պատի չերեւացող կողմում լինի. աչքից հեռու: Նաՙ այդ ոստիկանը, կիրթ, վայելուչ խոսելաձեւ ունի, մեղմորեն դիմակ է փնտրում դեմքիդ: Ուզում ես ասել, որ դիմակավորվելը համարում ես վատ բան, մանավանդ որ օդը մաքուր է, ու փողոցը դատարկ, հեղձուկ տոթը մի կերպ նահանջել ու շնչելու տեղ է թողել, որ թթվածնային քաղց, ալերգիա, շնչառական խնդիրներ եւ այլ բաներ կան, բայց հիմա դրա ժամանակը չէ, new normal էՙ միայն թուղթ ու ձեւականություն, անկեղծությունն ու մարդկայնությունը ո՞ւմ շունն են: Երիտասարդ ոստիկանը քեզ կնայի խոշոր, արտահայտիչ աչքերով, կասի, որ ինքը աշխատանքի մեջ չի թերանում, անձնագրի պատճեն-նկարը կհամարի բավարար, համբերատար կսպասի, որ հեռախոսազանգին պատասխանեսՙ բավականաչափ հեռանալով, կլսի նաեւ նեղսրտած խոսքեր: Ահա հետեւից կլսվի վրդովված երիտասարդի ձայնըՙ «Մակուլատուրայի նյո՞ւթ եք հավաքում, հերի՛ք չի մարդկանց կյանքը փչացնեք, էս ի՞նչ փորձանք բերինք մեր գլխին, այնպես եք անելուՙ նախկիններին երանի տանք»:

Դու կխոսես տուգանքի անհամապատասխանության մասին, թե այդ ինչպե՞ս է լինում, որ մի երկրում թղթե դիմակ չկրելը կազմում է աշխատավարձի մեկ վեցերորդ, մեկ յոթերորդ մասը, հետո կիմանաս, որ տուգանքներն էլ խտրականության տակ են…

Ոստիկանը համբերատար կլսի ձայները, հետո կասի, որ իր պարտքն է կատարում, բայց դու կարդում ես աչքերըՙ նա հո՞ չի ուզում մարդկանց վատություն անել…

Դու կհիշես, որ դեղատան համար էիր տանից դուրս եկել, լիցքաթափող, նյարդերը մի քիչ թուլացնող հերթական դեղը կվերցնես, փողոցը ավելի մռայլ ու նեղ կդառնա, կզգաս կրկնակի օտարություն ու կմտածես, թե ինչ մեղմ էին անցած բոլոր հիասթափությունները…

Հետո մի քիչ վերեւում երիտասարդ աղջիկներ հարազատավարի կմոտենան ու կասենՙ այնտեղ ոստիկան կա: Ու դա կլինի օրվա գեղեցկությունը… Ասել էՙ թե դիմակը տուգանքից խուսափելու համար է, ոչ թե վիրուսից, հետո կհիշես ծանոթների խոսքերը, որ այս ամբողջ ընթացքում մեկ դիմակ են կրել, բացատրելով, թե ախտահանում, կամ լվանում են, քանի որ դա ոստիկանի համար է. իրականում հիգիենան ոչ մեկին չի՛ հետաքրքրում, մեր առողջությունը ոչ մեկին չի՛ հետաքրքրում: Ետդարձին կմոտենա տարիքով մեկը, կբողոքի շնչառական խնդիրներից, դիմակը կուզենա շպրտել, երիտասարդ աղջիկները կզգուշացնեն դարանակալած վտանգների մասին: «-Բայց այսպես ինչքա՜ն կարող ենք ապրել»,- կասի մարդն ու կանցնի, նրան կարձագանքի մեկ ուրիշը փողոցի մյուս ծայրից: Չգիտեմ, Բեռլինում օրեր առաջ մի քանի հարյուրհազարանոց բողոքի ցույց էր, Լոնդոնումՙ նույնպես:

Հետո կհիշես հայտնի խոսքերը. «Մարդկանց ստրուկ դարձնելու համար նրանց մեջ հարկավոր է վախ առաջացնել: Եթե իմանաք, թե ինչից են նրանք վախենում, դուք նրանց հետ կարող եք անել այն, ինչ ուզում եք»:

Տուն գալուց կհիշես, որ դեղից բացի հաց էլ էր հարկավոր գնել, ու դու մոռացել էիր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բեյրութի նավահանգստի մոտ հայտնաբերվեց 4 տոննա ամոնիումի նիտրատ

Հաջորդ գրառումը

Նավալնին խնդիրներ է ունեցել սննդակարգի պատճառով

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Նավալնին խնդիրներ է ունեցել սննդակարգի պատճառով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մշակութային

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Իսպանացի լենգենդար սոպրանո Այնոա Արտետան իր գլխապտույտ համաշխարհային կարիերայի ընթացքում առաջն անգան ելույթ ունենա Հյաստանում: Արտետան հանդես կգա «Ես գալիս...

ԿարդալDetails

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական