Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՌԱՑՎԱԾ-ՉՄՈՌԱՑՎՈՂ ԳՐՔԵՐ

28/08/2020
- 28 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրադարանիս մեջ ես էլ ունեմ գրքեր, որոնց գոյությունը վաղուց եմ մոռացել: Ընդհանրապես լղարիկ, գրադարակի ապակիների ետեւից չնկատվող գրքույկներ են դրանք, որոնք սովորաբար հավաքում ենք մի տրցակի մեջ եւ տեղադրում գրադարակների անկյուններումՙ «մի օր» կարդալու խոստումով: Կորոնայի պարտադրած տնային ինքնակալանքը առիթ տվեց, որ վերջապես ծանոթանամ դրանց: Առաջիններից մեկը, որը վերցրեցի, կազմի վրա վերնագիր չուներ: Բացեցի առաջին էջըՙ «Մարզարան. բազում ձեւերով բացատրեալ» , հեղինակըՙ ինձ անծանոթ Գրիգոր Գասպարեան : Կարծեցիՙ սպորտին վերաբերող ձեռնարկ է: Սակայն տիտղոսաթերթի ներքեւում կարդացիՙ 1892, Նիւ Եորք, Մ.Մ. Գաբրիէլեան տպարան: Ուրախացա. հնատիպ գրքերիս մեջ եւս մեկըՙ 128 տարի առաջ տպագրված, այն էլՙ Նյու Յորքում: Մտածեցիՙ տես, է, Նյու Յորքում, Ուստրում, Վինչեստրում, Ութըրթաունում, Ֆրեզնոյում թուրքական ջարդերից ու հալածանքներից հազիվ փրկված եւ «նոր աշխարհ» հասած հայերը հետաքրքրվել են սպորտով, այնքանՙ որ նրանցից մեկն էլ նախաձեռնել է նման ձեռնարկ հրատարակել:

Արդեն սկսել էի թերթատել, երբ վերնագրերն ու ենթավերնագրերը այլ բան հուշեցինՙ «Հրամանք», «Զինւորի դիրքն», «Աջ ձեռամբ ողջոյն», «Յետկոյս մարշ» եւ այլն: Ախր սրանք զինվորական հրահանգներ են: Ահա բացվեց մի էջ, որտեղ հրացան է գծագիր նկարվածՙ իր 16 մասերի մաքուր հայերեն անուններովՙ կոթն, ջախիչ, հեռաչափ, հրակալ, փականք, ձգանք, պահպանակ, փող, տափան, սուին: Հասկացվեցՙ զինվորական նախնական կրթության ուղեցույց է մարզվելու համար, շարասյան քայլքից մինչեւ հրամանատարին կամ մարզիչին ողջույն տալը, հրացանը բռնելու կերպը, նշանառության կանոններն ու սվինամարտի կանոնները:

Պահո՜… Պարզվում է գործ ունենք մի ձեռնարկի հետ, որը կոչված է ամերիկահայ երիտասարդությանը զինվորական նախնական կրթություն տալ: Սկզբից չէի նկատել տիտղոսաթերթին մանր տառերով գրված երկտողըՙ «Նուիրեմ խոնարհաբար զայս աշխատասիրութիւն առ Հայ հայրենասէր երիտասարդս, Գ. Գասպարեան, Պրուքլին, դեկտ. 1891»: Իսկույն հիշեցի ամերիկահայ պատմագրության երախտավոր Մանուկ Ճիզմեճյանի «Պատմութիւն ամերիկահայ քաղաքական կուսակցութեանց. 1890-1925» ստվարածավալ գիրքը, որտեղ հիշատակվում է Վերակազմյալ Հնչակյան կուսակցության կազմակերպած զինվորական դասընթաց-մարզումների մասինՙ ամերիկացի մարզիչների հսկողությամբ: Հավանաբար, Գ. Գասպարյանի այս գրքույկը նման դասընթացների ծիրում է պատրաստվելՙ ամերիկահայ երիտասարդությանը օգնելու նպատակով:

Հիշեցնեմ, որ նման դասընթացները, հավանաբար նաեւ այս գրքույկը, նպաստեցին, որ Ցեղասպանությունից անմիջապես հետո ամերիկահայՙ ավելի քան 4000 երիտասարդներ կամավորագրվեցին մեկնելու հակաթուրքական տարբեր ճակատներՙ Արեւելահայաստան, արաբական երկրներ ու, հետագայում, Կիլիկիա, կռվելու թուրք ջարդարարների դեմ: Նրանց մի մասը, մուսադաղցի 600-յակի հետ, հետագայում կորիզը կազմեց Հայկական լեգեոնին, որը, ինչպես հայտնի է, ռազմական մեծ հաջողություններ արձանագրեց Պաղեստինի ճակատումՙ ընդդեմ թուրք-գերմանական զորքերի, իսկ ավելի ուշ կարող էր վճռական դեր խաղալ Կիլիկիայում եւ դառնալ հայկական 2-րդ պետության բանակի հիմքը, եթե Ֆրանսիան դավաճանական դիրքորոշմամբ սեպարատ համաձայնության եկած չլիներ քեմալականների հետ:

Վերադառնալով գրքույկի բովանդակությանը, զինվորական տարբեր վարժությունների կողքին ուշագրավ են հատկապես սվինամարտի դասերը, նույնպես ուղեկցված գծանկարներով, որտեղ ապագա զինվորներին հեղինակը սովորեցնում է սվինամարտ վարել, անշուշտ ամերիկյան բանակի կանոններով, որպեսՙ այսպես կոչված պայմանական հակառակորդ ընդունելով թուրքական բանակը եւ քրդական հրոսակը:

Մարզումների ընթացքում վերջինների անունն անշուշտ չի տրվում, բայց գրքի վերջին հատվածում, ուր հեղինակն ամփոփել է հայկական ռազմական մի քանի երգՙ Ղեւոնդ Ալիշանի «Բամբ որոտանից» մինչեւ Ռափայել Պատկանյանի «Ինձ համար չէ» բառերով գրված երգերը, Գեւորգ Գասպարյանն իր կողմից ավելացրել է երկու բանաստեղծություն, մեկըՙ «Մարշ Արարատեան» վերնագրով, որտեղ հայ զինվորին հորդորում է բնավ չվախենալ «թուրքին խոժոռ դեմքէն» եւ չսարսափել «քուրդին խոշոր պէխերէն», իսկ մյուսըՙ «Սուինամարզք» խորագրով, որը սովորեցնում է սվինամարտի գնալՙ փամփուշտը վերջացե՞լ է, հրացանը շարքից դո՞ւրս է եկել, լսիր պետիդ հրամանին, սվինդ ամրացրո՛ւ հրացանիդ, հանիր մի ձայն ահարկու եւ հարվածիր մեկ աջ, մեկ ձախ, ապա շրջվիր կրնկիդ վրա եւ հետադարձ ավելի ուժգին խփի՛ր թշնամուդ ռեխին, սրտին ու փորին, բայց զգո՜ւյշ, հետեւիցդ ուրիշն է գալիս սրարշավ, մեկ քայլ ընդոստ առաջ գնա, ապա դարձիր շեշտակի ու զարկ մեկ սրտին, մեկ ուղեղին, իսկ հիմա առաջ գնա շտապով, որպեսզի դիմավորես քրդին ձիարշավ, վանի՛ր գլուխդ եւ մխի՛ր սվինդ ուղիղ կամ կորՙ ոսոխիդ կողին, ձիու փորին…

Ստորեւ, ավելի հարազատ ներկայացնելու համար հեղինակի մարտական ոգինՙ նույնությամբ արտատպում ենք նրա «Մարշ Արարատեանը», որը, թերեւս, ժամանակին երգի՞ կամ քայլերգի՞ է վերածվել:

Մարշ Արարատեան

Հապ՛օնՙ յառաջ ընթանամք քաջ մարտիկներ.

Թշնամւոյն վայրագ հրոսակներ չէ՞ք տեսներ,

Որ կըսպառնան մեր Ազգ, պատիւ եւ կեանք.

Պէտք չեն մեզ փայլուն զէնք, շքեղ համազգեստք

Բաւ են իսկ բահ, բրիչք ու կորովի սրտեր.

Վանել գազանք, խորտակել նոցա վրանք:

Խմբակք, կանգ, ի շա՜ր

Լըցէք ձեր հրացան.

Թշնամւոյն ճակտին

Առէք լաւ նշան.

Կրա՛կ դէպ յաջ, կրա՛կ դէպ ձախ,

Կրա՛կ, կրա՛կ, անդադար:

Թուրքին խոժոռ դէմքն մեզ չեն վախցներ,

Քուրդին խոշոր պէխերն մեզ չեն սարսափեր,

Միթէ չկրե՞մք մեր Հարց արի սրտեր,

Տեսնէ՛ք. ինչպէս ցիրցան, աստ անդ անճարակք

Փախչին հապճեպ, որպէս երկչոտ նապաստակք.

Օ՛ն ուրեմն ընդոստ քայլ առէք արագ:

Խմբակք կա՛նգ, ի շա՜ր.

Սուինք ի կա՜զմ. Զգո՜յշ.

Վանէ շանն հարուած

Մխէ՛ քոյդ յանկարծ.

Զա՛րկ դէպ յաջ, զա՛րկ դէպ ձախ,

Զա՛րկ, զա՛րկ, անդադար:

Գ. ԳԱՍՊԱՐԵԱՆ .

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆՆԵՐ» ՈՒՂԵՑՈՒՅՑԸՙ ՆԱԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ

Հաջորդ գրառումը

ՍՔԱՆՉԵԼԻ ՀԱՅՈՒՀԻ ՄԸ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ԼԵՄՍՈՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՔԱՆՉԵԼԻ ՀԱՅՈՒՀԻ ՄԸ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ԼԵՄՍՈՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում. «ՀայաՔվե»

23/10/2025

Հոկտեմբերի 20-ին ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Գյումրու համայնքապետարանի մերձակա տարածքում՝ իրենց բողոքն արտահայտելու Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ քրեական...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 23.10.2025

23/10/2025

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». Civilnet

23/10/2025

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը

23/10/2025

Announcement by the Heads of Media Outlets and Journalistic Organizations Addressed to the Representatives of Foreign Diplomatic Missions and International Organizations Accredited in the Republic of Armenia

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական