Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանիայում «հայկական մաֆիա» գոյություն չունի, կան օրինազանց հայեր

28/08/2020
- 28 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիայում Հայաստանի մասին տեղեկություն տրամադրող գերմանալեզու HAYPRESS  լրատվական առցանց ծառայության հարցմանն ի պատասխան  ԳԴՀ քրեական հետախուզության վարչությունն իրազեկել է, թե «հայկական մաֆիա» արտահայտությունն այլեւս չի կիրառվելու: Նույն աղբյուրի հավաստմամբ, դաշնային կառավարությունն էլ խուսափելու է շրջանառել վերոհիշյալ ձեւակերպումը, որ գերմանալեզու մեդիա էր սպրդել եւ տարեցտարի «ամրացել»ՙ MDR-ի հետաքննական նյութերից հետո, որ 2014-ից սկսյալ անդրադառնում էր գերմանաբնակ հայերի մասնակցությամբ քրեական տարբեր պատմությունների լուսաբանմանը:

Ինչպես իրազեկել ենք ժամանակին, 2014-ին Էրֆուրտում հրազենի կիրառմամբ տեղի ունեցած բախումների մասին MDR-ի հրապարակումից հետո, հայկական խմբավորումների կամ նրանց ներգրավմամբ ծեծուկռիվն ու տարբեր խարդախ գործարքներ լայն հրապարակայնություն գտան հետաքննող լրագրողներ Աքսել Հեմմերլինգի եւ Լուդվիգ Քենդցիայի հետեւողական լուսաբանման շնորհիվ, օրինազանց հայերի ծագումնաբանությունը շեշտադրվեց այնքան, որ աստիճանաբար «հայկական մաֆիա» պիտակավորման վերաճեց, որ սկսեց լայն կիրառություն գտնել հատկապես Գերմանիայում բնակվող թուրք-ադրբեջանական շահարկումների հարահոսի մեջ: Մեր թերթի էջերում բազմիցս արծածել ենք գերմանական ԶԼՄ-ներում վերոհիշյալ լրագրողներիՙ «հայկական մաֆիայի» մասին հետաքննության մանրամասները, որ ի թիվս այլ դեպքերի առավելաբար հենվում էր Էրֆուրտի հայտնիՙ ծեծկռտուքով, հրազենի կիրառմամբ, ռուսական, եվրասիական կազմակերպված հանցախմբերին կամՙ մաֆիային հարող երկու կլանների բախման միջադեպին:

Հեղինակի այլ հոդվածներ՝ Չավուշօղլուիՙ «Թուրքիան անվտանգ երկիր է» պնդումը Բեռլինում չանցավ, Հուլիսի 1-ից Մերկելն է վերստեղծում Եվրոպան,

Սա սկիզբն էր, ցավոք, հիշյալ լրագրողները այս թեմայի միակ «մասնագետը» չէին. Տպագիր մամուլը, ռադիոն, նաեւ հեռուստատեսությունը սկսեց հաճախ գործածել «հայկական մաֆիա» ձեւակերպումը, նշելով նաեւ հայտնի մարդկանց անուններ, որ իրենց տվյալներով, այս կամ այն մասնակցությունն ու դերակատարումն ունեն այդ խմբավորման մեջ: Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD-ն իր մարզական լրահոսում գրել էր, թե «կեղծ գործարքների կիրառմամբ խաղադրույքներ կատարելու համաեվրոպական ցանցում նկատելի մասնակցություն ունի «հայկական մաֆիան»:

Կազմակերպված հանցավոր խմբավորումների մեջ «ամենավտանգավորներից մեկը»  համարվող, միջազգային առումով հայտնի քրեական այս խումբըՙ «հայկական մաֆիայի» անդամների ոչ օրինական բիզնեսի մաս է կազմում ֆուտբոլի, ձեռքի գնդակի, բասկետբոլի, թենիսի մեջ կեղծ խաղադրույքներ կատարելն ու դրանցից եկամուտ ստանալը»: ARD-ի ծավալուն հրապարակման հեղինակ Բենիամին Բեսթը հաղորդել էր, թե Գերմանիայում հայկական մաֆիայի անդամների կատարած 28 խաղադրույքներից յուրաքանչյուրն իրականություն էր դարձել 3 օրվա ընթացքում: «Հայերը խաղադրույք են դնում տարբեր մարզաձեւերում, նրանք կապ ունեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների, բասկետբոլիստների, թենիսիստների , ձեռքի գնդակ, վոլեյբոլ խաղացողների հետ, հաճախ մարզիկները Արեւելյան Եվրոպայից են, թեեւ այլ երկրներից էլ կան», գրել էր հոդվածագիրըՙ ընդգծելով մարզիկներին կաշառելու, կեղծ գործարքների մեջ «գերմանահայկական մաֆիայի» ակտիվ դերակատարման մասին:

Ինչպես գրել ենք ժամանակին, այս պիտակավորումը խարան դարձավ հատկապես Էրֆուրտում եւ կենտրոնական Գերմանիայում բնակվող օրինապաշտ գերմանահայերի համար, որ չվարանեցին տեղական թերթերում բարձրաձայնել ազգային պատկանելիությամբ «դասակարգվելու», նսեմացնող պիտակավորման հետեւանքով օրըստօրե խորացող սոցիալ-հոգեբանական խնդիրների մասին: Գերմանահայ կազմակերպությունները, հատկապես Գերմանահայոց կենտրոնական խոհուրդը բողոքագիր-բացատրագիր հղեցին նախ վերոհիշյալ լրագրողների հրապարակումների հավաստիությունը վիճարկելով, ապա խորհուրդ տալով զերծ մնալ ընդհանրացված պիտակավորումներից: Այդուհանդերձ գերմանական մեդիայի որոշ աղբյուրներ շարունակում էին «անարգել» կիրառելՙ երեւի նաեւ վարժություն դարձածՙ «հայկական մաֆիա» ձեւակերպումը:

HAYPRESS -ի մեր գործընկերների վերոհիշյալ պարզաբանումը, հուսանք, ազդակ կդառնա գերմանագիր մեդիայի համար, որ օրինազանցների մասին արտահայտվելիս զերծ մնա էթնիկ ընդհանրական պիտակավորումից:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանի հերթական գազային բլեֆը

Հաջորդ գրառումը

Հայաստանի տնտեսությունը 2020 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամության համատեքստում

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի տնտեսությունը 2020 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամության համատեքստում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 21.10.2025

21/10/2025

ԿարդալDetails

ՊՆ-ն ֆանտաստիկ պատասխան է ուղարկել` հույժ գաղտնի է.

21/10/2025

Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի. Սուրեն Սուրենյանց

21/10/2025

Քաղաքական տարբեր կալիբրի իշխանական ֆունկցիոներներ, փողոցային բառապաշարով աջ ու ձախ պիտակավորմամբ էին զբաղված. Դավիթ Անանյան

21/10/2025

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական