Լուկաշենկոյի խնդրանքով ՌԴ-ն ոստիկանական պահեստազոր կառաքի եղբայրական Բելառուս, նախագահ Պուտինի խոսքն են փոխանցում գերմանական ԶԼՄ-ներըՙ վկայակոչելով «Ինտերֆաքսին»: Նույն աղբյուրները նշում են ընդդիմադիր Տիխանովսկայայի կարծիքը, թե Լուկաշենկոյի ուժը նկատելի թուլացել է: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, Տիխանովսկայան դեմ է արտահայտվել Ռուսաստանի միջամտությանըՙ ընդգծելով, թե Բելառուսի ճգնաժամի լուծումը երկրի ներքին գործն է: Երեկ Բեռլինում ԵՄ արտգործնախարարները քննարկել են Բելառուսում ստեղծված ճգնաժամի լուծման ուղիները, իսկ ԳԴՀ արտգործնախարար Հայկո Մաասը բարձրաձայնել է Լուկաշենկոյի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին: Խոսքը ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին Բելառուսի ինտեգրումը չէ, այլՙ ԵԱՀԿ-ի օգնությամբ Լուկաշենկոյի եւ ընդդիմության միջեւ երկխոսության կայացումը, նշել է Մաասը: Գերմանական աղբյուրները հիշեցնում են, թե Ռուսաստանն ավելի վաղ զգուշացրել է ԵՄ-ին եւ ԱՄՆ-ինՙ Բելառուսում հնարավոր միջամտության վերաբերյալ: