Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի ափ հող…

31/07/2020
- 31 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցավալի լուրը հուլիսի 25-ի երեկոյան ինձ փոխանցեց Արծրուն Ավագյանը:

– Մեր Կիմը չկա,- ասաց:- Կիմ Աղաբեկյանը հեռացավ կյանքից…

Մեր Կիմը…

Կիմ Աղաբեկյանին ես ճանաչում էի իմ ուսանողության տարիներից: Երբ ես ասպիրանտ էի, ինքը արդեն նույն ամբիոնի դասախոս էր: Իր թեկնածուական ատենախոսության պաշտպանությունն եմ հիշում,- կարծեմ 1972-ին էր: Եվ մանավանդ նույն օրվա երեկոյան իր հայրական տան այգում խնջույքն եմ լավ հիշում, որովհետեւ սեղանապետը խոսքաշեն Սողոմոն Սողոմոնյանն էր, որ Մարքսի եւ մյուս ընկերների մասին իր զվարճախոսություններով եւ անեկդոտներով խնջույքը վերածեց գրական-երաժշտական երեկոյի:

Այն հին, բարի ժամանակներում կրթությունը ժողովրդի մեջ մեծ համարում եւ հարգանք ուներ, պետական համալսարանը բարձունք էր, անառարկելի հեղինակություն եւ համաժողովրական հպարտություն: Մեծ համբավ եւ բացառիկ համարում ունեին նաեւ բանասիրությունն ու բանասիրական ֆակուլտետը: Ամբիոնը նոր ամբիոն էր, կոչվում էր սովետահայ գրականության ամբիոն, դասախոսները բոլորն էլ երիտասարդ մարդիկ էին: Ամենաերիտասարդները Կիմ Աղաբեկյանն ու Սերգեյ Աթաբեկյանն էին եւ նրանց հարող Արծրուն Ավագյանը:

Կիմը երիտասարդ էր, առողջ եւ ուժեղ, եւ կյանքը թեթեւ էր ապրում, թեթեւ էր անցնում կյանքի միջով: Կիմը հրձիգ էր, կյանքը հրավառող: Նա այն մարդկանցից էր, որոնք ջանում են իրենց կյանքի ամեն օրը դարձնել լի օր, դարձնել տոն, կյուրակե: Կիմը ուներ բոհեմայի իր պատկերացումը եւ իր բոհեմը: Իր հետ դժվար էր ոտք գցել: Սակավ օրեր ես եղել եմ իր արշավանքների ընկերակիցը: Հայաստան աշխարհամասի բոլոր միջօրեականներն ու զուգահեռականները իրենն էին, ամեն տեղ նա յուրային էր: Մեկ օրն ասեմ:

Վաղ առավոտյան խումբը հավաքվեց Թամանյանի արձանի մոտ: Հետո մի քամի ելավ, մի սարսափելի փոթորիկ, մի ահեղ մրրիկ, մի անդիմադրելի սամում եւ մեզ առավ ու տարավ ու նետեց նախ Աշտարակ, հետոՙ Ապարանի կողմերը, հետոՙ էլի ինչ-որ մի տեղ: Այդտեղից արդեն լավ չեմ հիշում: Իրիկվա կողմը մենք Եղվարդի մերձակայքում էինք, հետոՙ քաղաքի արվարձանում: Եվ երբ ժամը 10-ի մոտերքը մենք նորից Թամանյանի արձանի մոտերքում էինք, ես վերջնականապես համոզվեցի, որ երկրագունդը կլոր է, տեսա, որ Կիմի օրը նոր է սկսվում: Ես զգացի իմ լրիվ կործանումի անխուսափելի վտանգը եւ առանց ամոթի թիկունքս դարձրի ու ուղղակի փախա, ինչպես մենք ենք ասումՙ դեպքի վայրից:

Հաջորդ օրը իրիկվա կողմը զանգահարեց Կիմի հարգեւոր տիկինըՙ Ծաղկավարդը: Լսափողը ես վերցրի:

– Վա՜յ, տա՞նն ես,- զարմացավ տիկինը:

– Հա, բա ո՞ւր պիտի լինեի:

– Իմ իմանալովՙ երեկ Կիմի հետ չէի՞ր: Բա Կիմը հիմի ո՞ւր է:

Ես պատասխանեցի, ինչպես դետեկտիվ դասական վեպում.

– Որքան հիշում եմՙ Կիմին վերջին անգամ տեսել եմ երեկ երեկոյան ժամը 10-ի մոտերքը…

Ո՞վ կարող էր ասել, ո՞վ կարող էր գիտենալ, թե Կիմը ո՞ւր է, ո՞րտեղ է:

Եվ քանի որ հախուռն բնավորություն ուներ եւ թեթեւ էր անցնում կյանքի միջով, կյանքը Կիմի համար հաճախ անհեթեթ իրադրություններ էր սարքում, ինքը հայտնվում էր զարմանալի եւ արտառոց իրավիճակների մեջ, բայց իր հոգը չէրՙ ի՞նչ է եղել որ… Երբեմն էլ ինքն էր սրամիտ, թատերական, հաճախ ուղղակի զավեշտական տեսարաններ սարքում:

Մի օր համալսարանի միջանցքում զրուցում էինք: Հետո ես պատրաստվեցի գնալու:

– Մի՛ գնա, հլա սպասիր,- ասաց Կիմը:

– Ի՞նչ կա:

– Եղբորս տղան պիտի քննություն հանձնի: Գիտական կոմունիզմ է, ինչ է: Հիմի դասախոսը պիտի գա, գնա քննության: Ուզում եմ իրեն ասեմ, բայց չխնդրեմ:

Ես զարմացաՙ ո՞նց է դա հնարավորՙ ասես առանց խնդրելու:

Դասախոսի անունը տվեց: Խնդրելու մարդ չէր, նրան խնդրելը սեփական արժանապատվությունը իրոք վտանգի ենթարկելու պես բան էր:

– Բայց ո՞նց պիտի ասես, որ չխնդրես:

– Կտեսնես,- ասաց:

Քիչ հետո դասախոսը երեւաց. աստիճաններով բարձրանում էր, ցածրահասակ, փոքրամարմին, գլուխը ձախ ուսին, թղթապանակը թեւի տակ:

Կիմը դեմը ելավ եւ նեղացած-զայրացկոտ ձայնով ասաց.

– Լսիր, ուրեմն իմ եղբոր տղային երկո՞ւս ես նշանակել:

– Ո՞վ է քո եղբոր տղան:

– Աշոտ Աղաբեկյանը:

– Այս կուրսո՞ւմ է:

– Հա, հա, այս կուրսում է:

– Սպասիր, սպասիր, մի հատ նայեմ,- ասաց մարքսիզմ-լենինիզմի գիտակը, թղթապանակը բացեց, ինչ-որ թղթեր, ցուցակներ հանեց, սկսեց նայել եւ որոնել:

– Հա, ճիշտ ես ասում, այս կուրսում է, բայց նա երրորդ խմբում է, նրանց քննության օրը վաղն է: Նայիր, ինքն էլ ցուցակում առաջինն էՙ Աղաբեկյան: Նրանք քննությունը դեռ չեն հանձնել: Ո՞նց է երկուս ստացել: Նրանց օրը վաղն է:

– Հա՞, ուրեմն ես շփոթել եմ: Լա՛վ, լա՛վ:

Դասախոսը գնաց: Կիմը ինքնագոհ ասաց.

– Դե, թող վաղը երկուս նշանակի: Տեսնեմՙ ո՞նց կնշանակի:

…Ժամանակներ անցան, նոր հովեր եկան: Ինքը գաղափարական նոր հենարան, ազգային մտածողություն եւ գիտակցություն ներկայացնող ուժ որոնեց: Իբրեւ թե գտավ: Թվաց, թե գտավ: Հետո իրողությունը եւ իրականությունը տեսավ ներսից, մոտիկից, ճանաչեց մարդկանց: Դե, ռոմանտիկական հայրենասիրությամբ եւ հայրենասիրական ռոմանտիկայով ապրող մարդ էր, խորապես հուսախաբվեց եւ հիասթափվեց: Շատ խորն ապրեց իր հիասթափությունը:

Անընդհատ կրկնում էրՙ §Բա ո՞նց կլինի: Բա ո՞նց է, որ այդպես է: Հավատս չի գալիս¦:

Հետո երկիրը փոխվեց, փոխվեցին մարդիկ, Կիմն էլ փոխվեց: Շատ փոխվեցՙ դարձավ լռակյաց, քչախոս, ինքնամփոփ, մի տեսակ տխրություն հայտնվեց իր նկարագրի մեջ: Տարի՞քն էր իր անելիքն անում, թե՞ մի այլ բան էրՙ չգիտեմ, չեմ կարող ասել: Դասավանդել էր Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում: Հետո ինձ պատմում էին, որ խուսափում էր նոր ծանոթություններից, հրաժարվում էր հրավերքներից, իր սենյակից գրեթե դուրս չէր գալիս, իր սենյակում փակվածՙ ամբողջ օրը կարդում էր…

Կիմը, անշուշտ, գրականության մարդ էր: Դոկտորական ատենախոսություն գրեց, հաջողությամբ պաշտպանեց եւ գիտության դոկտորի աստիճան ստացավ, գրքեր եւ ուսումնասիրություններ հրատարակեց… Բայց ես իր գրքերի, իր գրականագիտության մասին չեմ խոսելու, այսօր դրա օրը չէ, մանավանդ որ դրանք ո՛չ կարեւոր են եւ ո՛չ էլ էական: Դա առօրյա գործ է եւ աշխատանք, որ ոմանք, որ ավելի գիտակ եւ հմուտ են, լավ են անում, լավ են գրում, ուրիշներըՙ նվազ հաջող: Կարեւորը մարդն է, անձը, անհատը, իսկ Կիմը, իհարկե, նկարագիր ու կերպար ունեցող անձնավորություն էր: Երբ մարդու հետ տարիների բարեկամության եւ նույնիսկ առօրյա, սովորական հանդիպումների հիշողությունները ջերմացնում են սիրտդ, քեզ հոգեկան բավականություն եւ բավարարություն են տալիս եւ քեզ ներքին ժպիտ են պարգեւում, դրանից էլ մեծ բա՞ն, դրանից էլ մեծ արժանի՞ք… Թե չէՙ գրքեր, գրվածքներ, հոդվածներ…

Ես ցավում եմ իր հեռացումի համար: Ես կրկնակի ցավում են, որ Կիմ Աղաբեկյանը մեզանից հեռանում է մի այնպիսի ժամանակ, երբ մեր ժողովուրդը ազգովին տագնապների, ծանր հիվանդության պատճառած ահի եւ ջղաձգումների մեջ է: Եվ մենք, տագնապալի իրադրության արգելանքին ենթարկվելով, չենք կարող գնալ եւ խոնարհվել մեր ընկերոջ աճյունի առջեւ, վերջին հրաժեշտը տալ եւ թող ներվի ասելըՙ մարդավարի, բազմամարդ թափորով, իրեն հիշելով, իր մասին խորհելով, իր բացակա ներկայությունը ընդգծելով վերջին ճանապարհ դնել: Եվ քանի որ չենք կարող, եւ քանի որ չեմ կարող, ուրեմն թող այս պարզ եւ անկեղծ մի քանի տողը լինի իր անդարձության ճանապարհին նետված քրիստոնեական մի ափ հող…

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

“Թեւեր եմ տեսնում” բալլադըՙ ֆիլմի վերածված

Հաջորդ գրառումը

12 միլիոն ամերիկացի մինչև տարվա վերջ կարող է աղքատանալ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

12 միլիոն ամերիկացի մինչև տարվա վերջ կարող է աղքատանալ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական