Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայազգի բրազիլացի գրողի հայապատում վեպը

31/07/2020
- 31 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցած ապրիլին լույս է տեսել հայկական ծագմամբ բրազիլացի գրող Սանտյագո Նազարյանի “Հավատքը դժոխքում” վեպը: Այն պատմում է Հայոց ցեղասպանության հետեւանքների մասին: Կարանտինի պատճառով գրական այս նորույթի PR արշավը ստիպված են եղել դադարեցնել, եւ Նազարյանն իր գիրքը սկսել է ներկայացնել համացանցային քննարկման ձեւաչափով:

«Ռուսական վիզաժի լեգենդը». Նանարա Բերյոզինաՙ Իզոյի Վաղոյի դուստրը

“Հավատքը դժոխքում” վեպի գործողությունները կատարվում են Բրազիլիայում: Հերոսը Կլաուդիո անունով երիտասարդ է, որն աշխատում է որպես տարեցների խնամող եւ որին վարձում են Դոմինգո անունով մի հայ պարոնի խնամելու համար: Հեղինակը շեշտում է, որ որպես Լատինական Ամերիկայի բնիկ ժողովուրդների թոռ եւ միասեռականՙ Կլաուդիոն գիտի, թե ինչ է նշանակում լինել փոքրամասնություն: Հաստատվելով Դոմինգոյի տանըՙ հերոսը բախվում է իր խնամյալի հուշերին եւ իմանում Հայոց ցեղասպանության մասին: Դոմինգոյի հուշերը կարդալուց հետո Կլաուդիոն հանգում է այն եզրակացության, որ իրեն վստահված է կարեւոր առաքելությունՙ աջակցելու հիվանդ ծերունուն, որը գուցե 20-րդ դարի առաջին դաժան եւ լայնածավալ կոտորածներից մեկի միակ կենդանի վկան է:

Ցեղասպանության թեման այնքան է գրավել Սանտյագո Նազարյանին, որ նա արձանագրվել է Օսմանյան կայսրությունից մինչեւ Սփյուռք հայության պատմության վերաբերյալ չորս դասախոսությունների առցանց դասընթացին, որը կարդացել են բրազիլացի պատմաբաններ Մոնիկա Սոխաչեւսկի Գոլդֆելդը եւ Էյտոր Լոուրեյրոն: Գիրքը գրելու հարցում նրան օգնել են նույն այս մասնագետները: “Չնայած որ ես արդեն շատ բան գիտեմ հայոց պատմությունից, այս դասախոսություններն ինձ օգնեցին, որ հարցի ավելի խորքային տեսլականն ունենամ”,- ասել է Սանտյագոն: Դասընթացի ամենահետաքրքրական մասը նրա համար եղել են քննարկումները հայ ինքնության վերաբերյալ: “Ուսանողների մեծ մասը Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչներ էին, ուստիեւ խոսակցությունն ընթանում էր ըստ էության,- ասել է գրողը:- Հաճելի էր նաեւ այս պատմության մեջ տեսնել իմ ընտանիքիՙ Գասպարյանների եւ Նազարյանների դերը: Դա ինձ համար շատ կարեւոր էր”:         

    Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանկարծակի ստուգումներ ԶՈՒ-ում

Հաջորդ գրառումը

Ազգային գաղափարախոսության հիմնախնդիրը ժողովրդի գոյապահպանումն է

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

Ազգային գաղափարախոսության հիմնախնդիրը ժողովրդի գոյապահպանումն է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական