Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅԱ ՍՈՖԻԱՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՄԶԿԻԹԻ ԿՎԵՐԱԾՎԻ ԵՎ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ԷՐԴՈՂԱՆԸ

10/07/2020
- 10 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բյուզանդական ճարտարապետության գլուխգործոց Այա Սոֆիայի տաճարը կառուցվել է 432-457 թթ.Հուստինիանոս I կայսեր հրամանով, 1453 թ.մայիսի 29-ին օսմանյան սուլթան Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլիսի գրավումով վերածվել է մզկիթի, իսկ 1935-ին դարձել թանգարան, ընդ որում Քեմալ Աթաթուրքի օրոք, նախարարների խորհրդի 1934 թ. նոյեմբերի 24-ի որոշումով: Կրոնամոլ շրջանակները, ինչ խոսք, չեն հաշտվել կառավարական այդ որոշման հետ, բայցեւայնպես խուսափելու համար հնարավոր հետեւանքներից, զերծ են մնացել որոշմանը բացահայտորեն հակազդելու կամ շահարկելու դրսեւորումներից:

Այա Սոֆիայի շուրջ շահարկումները սկիզբ են առել 1940-ականների կեսերին, երբ Թուրքիան միակուսակցական համակարգից անցավ բազմակուսակցականի: Այդպիսով, քաղաքական տարբեր ուժեր, հատկապես նախընտրական քարոզարշավներին, հավակնելով իսլամական զանգվածների քվեներին, սկսել են արծարծել Այա Սոֆիայի հարցը: Շահարկելու գայթակղությունը յուրահատուկ է եղել նաեւ հեղաշրջման հետեւանքով երկրում կառավարության ձեւավորած զինվորական իշխանություններին, մասնավորապես գեներալ Քենան Էվրենին:

Այա Սոֆիան մզկիթի վերածելու կրոնամոլ զանգվածների պահանջներն ավելի վճռական են դարձել երկրում 2002-ին միանձնյա իշխանության եկած իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կառավարման տարիներին: Դրանք, սակայն, որքան էլ տարօրինակ թվա, բախվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանի հակազդեցությանը: Ըստ երեւույթին նրան անհանգստացնում էր միջազգային հակազդեցությունների հավանականությունը, բացի դրանիցՙ նա ձեռքի տակ ուներ շահարկելու այլ արդյունավետ միջոցներ, ինչպիսիք էին կանանց գլխաշոռը, հոգեւոր դպրոցները, Ղուրանի կուրսերը եւ կրոնական առարկայի ընդգրկումը դպրոցական ծրագրերում:

Քանի որ Թուրքիան դեռ չէր հայտնվել տնտեսական խորը ճգնաժամի մեջ, այսինքն ժողովրդական բազմամիլիոնանոց զանգվածները սոցիալական աղետալի վիճակում չէին, ոչ էլ իրական գործազրկությունն էր հասել ավելի քան 30 մլն-ի, ուստի Էրդողանը դեռ չուներ ժողովրդականության սրընթաց անկումը կասեցնելու, թերեւս դրանով ընտրազանգվածին նորից իր շուրջը համախմբելու անհետաձգելի խնդիր: Ահա թե ինչու նա, ինչպես «Ակօսի» հուլիսի 2-ի համարում նշել է քաղաքագետ պրոֆ. Բասքըն Օրանը , 2004 թ.հունիսի 6-ին, ի գիտություն թուրք կրոնամոլների հայտարարում էր. «Նախ պետք է լցնել հարակից Սուլթան Ահմեդի մզկիթը,ապա նոր պահանջել Այա Սոֆիայի վերածումը մզկիթի»:

2017-ի մարտին նույն Էրդողանը, ի պատասխան իսլամական շրջանակներին ասել էր, որ Սուլթան Ահմեդի մզկիթը (Կապույտ մզկիթ) երկու քայլի վրա, առանձնապես չի էլ լցվում, մնում է կիսադատարկ , հետեւաբար կարիք չկա Այա Սոֆիան մզկիթի վերածելու, այդ տաճարը թանգարան է, այդպես էլ կմնա, եթե նամազ եք ուզում, գնացեք Սուլթան Ահմեդում արեք:

Հիրավի, այդ մզկիթը Այա Սոֆիային շատ մոտ է եւ ահավոր մեծ, տեղավորում է 25 հազար հավատացյալի եւ կիսով չափ լցվում է միայն «Ռամադանի» տօներին, ուրբաթօրյա նամազներինՙ մասնակի, իսկ սովորական օրերին, «Halk TV-ի» վկայությամբ, այնտեղ հաճախում է ընդամենը մինչեւ հարյուր հավատացյալ:Այլ կերպՙ Այա Սոֆիան մղկիթի վերածելու թուրք իսլամականների հարաճուն պահանջներն ամենեւին չեն բխում աղոթատեղիի պակասից, դրանց հիմքում ընկած է մոլեռանդությամբ պայմանավորված կամակորությունը:

Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա, մոռանալով Սուլթան Ահմեդի մզկիթի մասին ասածները, հունիսի 15-ին հայտարարել էր.«Այա Սոֆիա մզկիթի հարցը կլուծվի Պետական խորհուրդի հուլիսի 2-ի որոշումից հետո եւ մենք Ալլահի օրհնությամբ արդեն այնտեղ կանենք մեր նամազը»: Էրդողանի հայտարարությանը հետեւել էր Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հակազդեցությունը: Նա նույնիսկ դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին , որն անընդունելի է համարել Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը, ընդգծելով, թե տաճարը համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվել է որպես թանգարան, հրաշակերտ խճանկարներով եւ որմնանկարներով հանդերձ:

Այդ հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ին է պաշպանել Միացյալ Նահանգների կրոնական ազատությունների հանձնաժողովըՙ USCIRF-ը , որի օրինակին հետեւել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն , կոչ անելով թուրքական իշխանություններին պահպանել տաճարի թանգարանի կարգավիճակը: Կոչին հուլիսի 4-ին միացել է Ռուս ողղափառ եկեղեցին, հուլիսի 6-ինՙ Կրեմլը, իսկ 7-ինՙ Պետական Դուման, ինչպես նաեւ եվրոպական բազմաթիվ պետությունների ներկայացուցիչներ: Էրդողանը, սակայն, սպասում էր Պետական խորհուրդի հուլիսի 2-ի նիստի վճիռին: Բայց ապարդյուն: Նիստի ավարտին խորհուրդը հայտարարեց, որ որոշումը կհրապարակի 15 օրվա մեջ: Մինչ թուրքական լրատվամիջոցները հետեւություններ էին անում, թե Պետական խորհուրդն արդեն կայացրել է Այա Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը, հանկարծ խորհրդի դատախազը հայտարարեց, որ տաճարը մզկիթից թանգարանի է վերածվել նախարարների խորհուրդի 1934 թ.որոշումով, հետեւաբար նուն կերպ պետք է լուծվի նաեւ մզկիթի վերածելու հարցը, ուստի դրա լուծումը նախագահի իրավասության տակ է, պետք է մերժել համապատասխան հայցը:

Մտածել, որ Էրդողանը չգիտեր այդ ամենի մասին, իրատեսական չէ:Այդ դեպքում ինչով բացատրել Այա Սոֆիայի հարցում գնդակը Պետական խորհուրդի դաշտը նետելու Էրդողանի առարքը: Հարցին «Ակօսի» վերոհիշյալ համարում պատասխանում է պրոֆ.Բասքըն Օրանը, գրելով.«Ինչպես երեւում է, Էրդողանը չի համարձակվում Այա Սոֆիայի առնչությամբ միանձնյա որոշում կայացնել, այդ իսկ պատճառով փորձում է որոշմանը մասնակից դարձնել Պետական խորհուրդին: Չմոռանալ, որ Այա Սոֆիան մզկիթի վերածելու հայց այս խորհուրդին ներկայացվել էր նաեւ 2005-ին, սակայն մերժվել: Հայցը ներկայացնող «Հիմնադրամների, պատմական արժեքների եւ շրջակա միջավայրի» միությունն այնուհետեւ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ 2018-ի սեպտեմբերի 13-ին ստացել դատարանի բացասական պատասխանը: Հետեւաբար դժվար է Էրդողանի գործը»:

Համենայնդեպս, հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման անհաջող փորձի չորրորդ տարելիցի օրը, նախագահ Էրդողանը կհայտարարի Այա Սոֆիան մզկիթի վերածելու մասին, որ հանդիսավորություն հաղորդի այդ հայտարարությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՉ ՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՉԷ, ԲՈԼՈՐԸ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԱՆՁԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԳՐՊԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋԸ. ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՆՈՒՇ ԼԵԶՈՒՆ…

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՈՒՇ ԼԵԶՈՒՆ...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025

Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Նա Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը: Նշենք,...

ԿարդալDetails

Մոսկվան կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

10/05/2025

Զելենսկին 30-օրյա հրադադար է ուզում, Մակրոնը պաշտպանում է նրան

10/05/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

10/05/2025

Տարածաշրջանում մեզ հետ հաշվի չնստողները վաղը կզղջան դրա համար. Ալիև

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական