Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեղքը կորոնավիրուսի վրա չգցեք

26/06/2020
- 26 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես ՀՀ շարքային քաղաքացի եմ, կին, մայր, դուստր եւ լրագրող: Այսինքնՙ մասնագիտության բերումովՙ միշտ եղել եմ տեղեկատվության ակունքներում: Մարտից սկսածՙ աշխատանքային օրս մեկնարկում է կորոնավիրուսի նոր դեպքերի մասին տեղեկություն գրելով, որը ներառում է  համապարփակ ինֆորմացիաՙ  առողջացածներ, թեստ հանձնածներ, մահեր: Ուրեմն եւ, 4 ամիս  ամեն օրս սկվում է  բացասական լիցքերով: Բացասական լիցքերով ես ինձ դրսեւորում եմ որպես ՀՀ շարքային քաղաքացի, կին, մայր եւ դուստր: Եվ ինձ նման տասնյակ լրագրողներ նույն իրավիճակում են: Ինձ նման հազարավոր մայրեր, կանայք, դուստրեր, շարքային քաղաքացիներ նույն իրավիճակում են: Մերՙ լրագրողներիս հաղորդած նորությունները, տեղեկությունները մտնում են յուրաքանչյուր տուն, տակնուվրա անում յուրաքանչյուրի ներաշխարհը, ամեն օր տասնապատկում համազգային, համաժողովրդական ու համամարդկային սթրեսը, տագնապը, լարվածությունը: Կորոնավիրուսի պատկերն  ահագնանում է, օրվա մահերն արձանագրող թվերը ճզմում են մեր ուղեղն ու նյարդային համակարգը: Սոցիալ-տնտեսական ճգնաժամը սպառնում է սողոսկել յուրաքանչյուրիս տուն, այս ամենին գումարածՙ հրապարակվում են միայն վատ լուրեր ու բոթերՙ ավտովթար, սպանություններ, բռնություն, հակահամաճարակային կանոնները չպահպանելու համարՙ տուգանքներ, արգելքներ… «կրեք դիմակ, փրկեք կյանքեր», «կրեք, որ կրենք» կարգախոսով դիմակաբաժան ակցիաներ, փողոցներում վարչապետի ու պարետի հրահանգների համասփյուռ ձայնագրություններՙ զուգակցված ոստիկանության ու շտապօգնության մեքենաների բարձրագոչ ազդանշաններով: Այս ամենը դեռ ոչինչ, սովորել ենք, վարժվել, մեր կենսակերպի անբաժան մասն են դարձել, բայց սրանց ավելացնել նաեւ դատավարությունների, խորհրդարանական քաշքշոցների, գզվռտոցների անընդմեջ ագրեսիան, ատելության մթնոլորտը պարոնայք իշխանավորներ, սա երկիր է, պետություն, հայրենիք եւ ոչ թե հարմար տարածքՙ դժոխքը վերարտադրելու համար:

Առանց այդ էլ կորոնավիրուսը բոլորիս  սթրեսի ու տագնապի մեջ է պահում, դեռ որքա՞ն եք շարունակելու այդ սթրեսին ավելացնել քաղաքական հակամարտությունների բացասական ազդակներն ու լիցքերը: Չկա հանրային, ընտանեկան, քաղաքացիական կյանք, ուղղակի չկա, գոյություն չունի, վերացել է, որովհետեւ մեր ամեն օրը բացվում է  կորոնավիրուսի ու հերթական դատավարության հետ: Եվ այս ահռելի բեռը, հոգեկան ու բարոյական կտտանքները մեղմող, հավասարակշռող այլընտրանք չկա:

Արդեն 4 ամիս մենք չենք ստանում  հոգեւոր սնունդ քաղաքական, սոցիալական, դատաիրավական ծանր հրետանին ամեն օր ուղղում եք հանրության վրա եւ փոխարենը ոչ մի փոխհատուցում չեք առաջարկում: Մարդիկ կինո, թատրոն, համերգ չեն գնում, զրկվել են մշակութային կյանքից, որը, հիրավի, բացասական լիցքերը չեզոքացնելու զորավոր միջոց է: Այս սոսկալի իրավիճակը հաշվի չառնելովՙ ամեն վայրկյան ժողովրդին դարձնել ագրեսիայի, բացասական լիցքերի, սթրեսների թիրախ, կորոնովիրուսի սարսափի հետ նրան կերակրել նաեւ դատավարությունների, քաղաքական հաշվեհարդարների ինտրիգներովՙ ազնիվ չէ, հեչ ազնիվ չէ:

Անգամ հոգեբաններն են խոստովանում, որ իրենք հոգեբանի կարիք ունեն: Սա աննախադեպ իրավիճակ է, որը նաեւ քաղաքական փոխրհարձգության թիրախ է դարձրել սովորական քաղաքացուն: Պետք եղած ժամանակ հանրությունը խրամատ է, որտեղից քաղաքական հակառակորդները կրակում են իրար վրա, հաջորդ պահին այդ նույն հանրությունը ծանր հրետանի է, որը գործածվում է քաղաքական հակառակորդին ոչնչացնելու համար: Եվ այս ամենի  մեջ միակ  տուժողն, ինչպես միշտ, այդ նույն հանրությունն է,  ժողովուրդը ՙ ՀՀ շարքային քաղաքացին, որն առանց այդ էլ  համավարակի հետեւանքների տակից դուրս գալու համար իրեն պատեպատ է խփում, որովհետեւ գիտեՙ իր վերքին միակ դարման անողն ինքն էՙ ոչ դիմությունն է իր ձեռքը բռնելու, ոչ ընդդիմությունը:

Այս օրերին ատամնաբույժներն ասում ենՙ մարդկանց ատամները սկսել են հազվադեպ ցավել, կույրաղիքի, ստամոքսի, սովորական, ամենօրյա հիվանդությունները նահանջել են: Սրանից պետք չէ ուրախանալ, որովհետեւ ոչ թե ազգիս առողջ բջիջներն  են շատացել, այլ ինքնապաշտպանական բնազդն է սրվել: Դա եւս սթրեսների հետեւանք է: Մարդիկ բողոքում են անքնությունից, հաճախակի դարձած սրտխփոցներից, քնում են լուսադեմին, մի կերպ արթնանում կեսօրն անց: Սա եւս օրգանիզի ինքնապաշտպանական ռեակցիայի մասին է վկայում:

Արցախցիները պատմում են, որ 1990-ականների պատերազմի տարիներին մատների վրա կարելի էր հաշվել, թե կույրաղիքի, ստամոքսի, սրտի հետ կապված խնդիրների քանի դեպք է գրանցվել քաղաքացիական բժշկության ոլորտում: Մարդիկ անգամ գրիպով կամ անգինայով չեն հիվանդացել: Բայց ի՞նչ է կատարվել հրադադարից հետո… սրտանոթային, չարորակ ուռուցքային, շաքարադիաբետային հիվանդությունները կայծակնային արագությամբ գլուխ են բարձրացրել, ու այդ ամենըՙ պատերազմի սթրեսների հետեւանքով: Վախի, անհանգստության, լարվածության ապրումները կաթիլ-կաթիլ դուրս են գալու զանազան հիվանդությունների տեսքով: Այսօր կոչ եք անումՙ կրել դիմակ, փրկեք կյանքեր, վաղը դիմակ կրած ու  կորոնավիրուսով չվարակված քաղաքացիներն այսօրվա  սթրեսների պատճառով կորոնավիրուսից հազար անգամ վտանգավոր հիվանդություններ են ձեռք բերելու: Համաշխարհային վիճակագրությունն էլ է միլիոն անգամ դա ապացուցել: Չի կարելի մարդկանց օրեր ու ամիսներ շարունակ պահել լարվածության, տագնապների,  ճնշումների մեջՙ պատճառաբանելով, թե ամեն ինչ ժողովրդի համար եք անում: Քաղաքական ու իրավական արդարությունը շատ թանկ է նստելու այդ նույն ժողովրդի վրա, այն կյանքեր  է արժենալու, բազմաթիվ անբուժելի, ծանր հիվանդություններով ընդհատված կյանքեր: Կորոնովիրուսի մարտական ճակատին զուգահեռՙ  քաղաքական  ու դատաիրավական մյուս ճակատը բացած գործիչները երբեւէ մտածե՞լ են, որ այս ճգնաժամից հետո էլ կյանք կա ու մեր երեխաներին պետք են առողջ ծնողներ, իսկ ծնողներին պետք են առողջ երեխաներ: Իսկ այդ առողջությունը հենց հիմա վտանգված է, եւ վտանգը ոչ այնքան կորոնավիրուսից է գալիս, որքան կորոնավիրուսին սերտաճած քաղաքական ու դատաիրավական անառողջ, ճնշող, ժողովրդին արնաքամ անող իրավիճակից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սուլամիթան Սեւակի «մեծ սերը» չէ, դա միֆ է». Սեւակ Ղազարյան

Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս փոխվեց գազի սակագինը եւ ի՞նչ հետեւանքներ դա կունենա

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս փոխվեց գազի սակագինը եւ ի՞նչ հետեւանքներ դա կունենա

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական